fbpx

Արթուր Մեսչյան – ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ (Communion)

Ձեզ եմ ներկայացնում Արթուր Մեսչյանի գլուխգործոցներից ըստ իս ամենահանճարեղ ստեղծագործությունը, որը կոչվում է “Հաղորդություն“: Ստեղծագործությունը բաղկացած է 7 մասից: Երգը կարող եք լսել ամբողջությամբ՝ 7 մաս, իսկ երգի բառերը բերել եմ միայն 1-ին և 2-րդ մասից:

Լսե՛ք ուշադիր և մտորե՛ք թե ինչ է ասում Արթուր Մեսչյանը…

[audio:http://arxangelo.info/audio/Communion.mp3]

Երգի բառերը (1,2 Մաս)

I.
Ապակյա կապույտ թափանցիկ մի գունդ
Կրում է իր մեջ մոլորակը փուչ,
Ամպոտ արգանդով դրախտ ու դժողք
Կապված են իրար նույն ժամանակով

Ծամեցին մարմնիդ նշխարքը,
Մարսեցին խաչված պատրանքը,
Լակեցին բաժնված արյունդ,
Լավ է չե՛ն փոխում անունդ
Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են
Եվ, ասում են, թլպատել են,
Ախոռում էր Քո ծնունդը…
Ո՞վ է հնարել այս սուտը,
Ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը

Մարդկանցից հոգնել եմ ահավոր
Մեկը բութ հովիվ է, իսկ մյուսը ճորտ,
Երորդն է ճոճվում երկնի մեջտեղում,
Չորորդն է միայն որ չի հանձնվում

Մեզ ծալում է կյանքը և վիժում,
Միայն ավարտին ենք, Հա՛յր մեր, Քեզ հիշում,
Մարել ենք բոլոր մոմերը խորանում,
Քեզ կորցրել ենք, Հա՛յր մեր, չենք գտնում

Ծամեցին մարմնիդ նշխարքը,
Մարսեցին խաչված պատրանքը,
Լակեցին բաժնված արյունդ,
Լավ է չե՛ն փոխում անունդ
Լավ է չե՛ն փոխում անունդ
Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են
Եվ, ասում են, թլպատել են,
Ախոռում էր Քո ծնունդը…
Ո՞վ է հնարել այս սուտը,
Ո՞վ է հնարել այս սուտը

II.
Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար,
Սալերով պատվեց քո նավը և դարձավ տաճար
Բաժնեցին Նրա խորհուրդը հազար աթոռի,
Մոռացան կիսեն „Հայր մեր“-ը,
Եվ մարդոց մաշված ջիղերը,
Եվ լաթերը ժառանգված խղճի
Ուժասպառ վանքի կմաղքը գմբեթն է կրում,
Տեր, մարդոց հոգու թոքախտն է արյունով հազում
Դեռ կանգուն են տաճարները, հովիվներն են սուրբ,
Ինքնակոչ առաջնորդները, կիսակրոն քահանաները,
Դպիրը բութ…
Ծամեցին մարմնիդ նշխարքը,
Մարսեցին խաչված պատրանքը,
Լակեցին բաժնված արյունդ,
Լավ է չե՛ն փոխում անունդ
Տեր, գիտե՞ս, Քեզ որդեգրել են
Եվ, ասում են, թլպատել են,
Ախոռում էր Քո ծնունդը…
Ո՞վ է հնարել այս սուտը,
Ո՞ւմ էր պետք, ասա, այս սուտը
Մեկ առ մեկ հղկված քարերը հպվեցին իրար,
Սալերով պատվեց քո նավը և դարձավ տաճար
Բաժնեցին Նրա խորհուրդը հազար աթոռի,
Մոռացան կիսեն „Հայր մեր“-ը,
Եվ մարդոց մաշված ջիղերը,
Եվ լաթերը ժառանգված խղճի



🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արթուր Մեսչյան – ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ (Communion)
ԹԵՍՏ-սիմվոլդրամա․ «Ձին տափաստանում»