fbpx

Ինչո՞ւ չենք հիշում մեր մանկությունը մինչև 3 տարեկանը. ահա պատճառը

Դուք էլ ինձ նման չե՞ք հիշում ձեր կյանքը մինչև 3 տարեկանը։ Երբ փորձում ենք վերհիշել մանկությունը, մտքում արթնանում են հուշեր՝ սկսած երեք տարեկանից կամ նույնիսկ ավելի ուշ շրջանից։ Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ էր կատարվում մեր գլխում կյանքի առաջին երկուսուկես տարվա ընթացքում։ Ինչո՞ւ է կյանքի ամենաբուռն ուսուցման շրջանը, երբ սովորում էինք քայլել, խոսել ու ճանաչել աշխարհը, պարզապես ջնջվել հիշողությունից, կարծես չի էլ եղել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ի՞նչ է մանկական ամնեզիան

Մանկական տարիները չհիշելն այնքան տարածված երևույթ է, որ նույնիսկ գիտական անվանում ունի՝ ինֆանտիլ (մանկական) ամնեզիա։ Հոգեբաններն այս հանելուկի վրա գլուխ են կոտրում արդեն ավելի քան մեկ դար, և մինչ օրս ոչ ոք չի կարող վստահաբար ասել, որ ամբողջությամբ բացահայտել է այն։ Այս երևույթի մասին հանգամանորեն պատմել են The Conversation կայքի հեղինակները, իսկ մենք այդ տեղեկատվությունից առանձնացրել ենք ամենաօգտակարն ու կարևորը։

Ինչո՞ւ չենք հիշում մեր մանկությունը

Առաջին միտքը, որ ծագում է. երեխաները պարզապես չեն կարողանում մտապահել։ Բայց դա այդպես չէ։ Վեց ամսական փոքրիկների մոտ հիանալի կերպով ձևավորվում է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ հիշողությունը։ 1998 թվականին արված մի գիտափորձի ժամանակ կես տարեկան երեխաները սովորել էին սեղմել լծակը՝ խաղալիք գնացքը շարժելու համար, և հիշում էին այս հմտությունը ամբողջ երկու-երեք շաբաթ։

Ստացվում է պարադոքս. հիշողություն կա, բայց հուշեր չկան։

Տարիքի հետ մենք մոռանում ենք մանկությունը

Մարդու ուղեղը ի ծնե լիարժեք ձևավորված չէ։ Հիշողությունների ստեղծման համար պատասխանատու բաժինը՝ հիպոկամպը, շարունակում է զարգանալ մինչև յոթ տարեկանը։ Սա բացատրում է մի կարևոր հանգամանք. մանկական ամնեզիայի սահմանագիծը տարիքի հետ տեղաշարժվում է։ Երեխաներն ու դեռահասներն իրենց ավելի վաղ տարիքից են հիշում, քան մեծահասակները։ Գիտնականների կարծիքով՝ խնդիրը ոչ թե հիշողություն ստեղծելն է, այլ այն պահպանելը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարդացեք նաև՝ Անգիտակցականի թակարդը. ինչո՞ւ մենք չենք հիշում կյանքի առաջին տարիները (բացատրում է հոգեբանը)

Մանկության տարիներին մենք դեռ չէինք խոսում

Մեկից վեց տարեկանում երեխան առանձին բառեր արտասանելուց հասնում է սահուն խոսքի։ Եվ լեզվական այս թռիչքը իդեալական կերպով համընկնում է մանկական ամնեզիայի ժամանակահատվածի հետ։ Հնարավոր է՝ մենք չենք հիշում մեր մանկությունը հենց այն պատճառով, որ այն ժամանակ դեռ չէինք կարողանում խոսել։

2005 թվականի հետազոտությունները հաստատում են այս վարկածը։ Գիտնականները հետևում էին այն երեխաներին, ովքեր կենցաղային վնասվածքներով հայտնվել էին վնասվածքաբանական կետերում։ Նրանք, ովքեր 26 ամսականից մեծ էին և արդեն կարողանում էին բառերով նկարագրել տեղի ունեցածը, հիշում էին դեպքը անգամ հինգ տարի անց։ Իսկ ավելի փոքրերը, որոնք չէին կարողանում պատմել իրենց հետ պատահածի մասին, հետագայում ոչինչ չէին հիշում։

Մեծահասակները մեզ հետ քիչ են շփվել

Սակայն միայն խոսելու կարողությունը բավարար չէ։ Ավելի կարևոր է այն, թե ինչպես են երեխայի հետ քննարկում անցյալը։ Երբ ծնողները փոքրիկի հետ միասին վերհիշում են տարբեր իրադարձություններ, նրանք ավելին են անում, քան պարզապես փաստերով կիսվելը։ Նրանք երեխային սովորեցնում են պատմության կառուցվածքը. ի՞նչն է կարևոր, ի՞նչ հերթականությամբ պետք է պատմել, և ի՞նչ զգացմունքներ են կապված այդ ամենի հետ։

Ամենավառ օրինակը Նոր Զելանդիայի բնիկներն են՝ մաորի ժողովուրդը։ Նրանց երեխաներն իրենց հիշում են միջինը երկուսուկես տարեկանից, ինչը ամենավաղ ցուցանիշն է բոլոր ուսումնասիրված հասարակությունների շրջանում։ Գաղտնիքն այն է, թե ինչպես են մաորի ծնողները պատմում ընտանեկան պատմությունները՝ չափազանց մանրամասն, հուզականորեն և մեծ ուշադրություն դարձնելով մանրուքներին։

Մշակույթը թելադրում է իր կանոնները։ Այն երկրներում, որտեղ արժևորվում է անհատականությունն ու ինքնուրույնությունը (ԱՄՆ, Եվրոպա), մարդիկ իրենց մանկությունը հիշում են ավելի վաղ տարիքից ու մանրամասնորեն, քան այն մշակույթներում, որտեղ առաջնայինը հավաքականությունն ու միմյանց հետ կապն է (Ասիա, Աֆրիկա)։ Ամերիկացի երեխայի հիշողության մեջ կտպավորվի այն, թե ինչպես ինքը մանկապարտեզում ոսկե աստղ ստացավ, իսկ չինացի երեխայի մոտ՝ թե ինչպես ամբողջ դասարանով երգ սովորեցին։

Այսօր արդեն գիտնականները կիրառում են նոր մեթոդներ՝ նեյրոգիտության ձեռքբերումներ և երկարաժամկետ հետազոտություններ, որոնց ընթացքում երեխաներին դիտարկում են տարիներ շարունակ։ Սա թույլ է տալիս հիշողությունն ուսումնասիրել ոչ միայն պատմությունների միջոցով, այլև անմիջապես տեսնելով, թե ինչ է կատարվում ուղեղում։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչո՞ւ չենք հիշում մեր մանկությունը մինչև 3 տարեկանը. ահա պատճառը
Ահա յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի բնավորության մեկական գլխավոր գծերը: Իսկ դուք կհամաձայնվե՞ք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց