fbpx

Վլադիմիր Վիսոցկի – Տղեք նամակ գրեք

Ներկայացնում ենք Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծություններից մեկը.

ՏՂԵՐՔ ՆԱՄԱԿ ԳՐԵՔ

Առաջին սրոկիս չդիմացա, տղե՛րք.
Էլի մի չորս տարի կբաշխեն ինձ հաստատ…
Մի՛ մոռացեք, դուք ինձ մեկ-մեկ նամակ գրեք՝
Ինչ կա չկա էդտեղ՝ աշխարհում ձեր ազատ:

Ի՞նչ եք էդտեդ խմում: Մենք՝ համարյա ոչինչ,
Մերը ջուրն է մենակ, երբ որ ձյունն է հալվում…
Ամեն ինչի մասին հերթով գրեք դուք ինձ,
Թեև չէ՝ էստեղ կարգին մի բան չի կատարվում:

Թե իմանաք՝ ո՜նց եմ ձեր կարոտը քաշում. –
Կտեսնե՞մ ձեր մունդռիկ մռութները էլի…
Ու՞մ հետ է Նադյուխան, ինձ արդեն չի՞ հիշում:
Մենա՞կ է: Ուրեմն, ասեք՝ ինքն էլ գրի:

էս վիճակ չի, իսկը՝ մի ահեղ դատաստան,
Ինձ բուժիչ, փրկարար մի նամակ ուղարկեք:
Կարող է՝ ձեր նամակն էդպես էլ ինձ չտան,
Բայց ոչի՛նչ, էդ ոչի՜նչ-դուք գրեք ինձ, տղե՛րք:
Ցավի մռո՜ւնչ է ու ցասման պոռթկո՜ւմ,
Կո՜չ է ձայնն այս թեժ, կա՜նչ ու ահազա՜նգ,
Ալեկոծ հոգու անտես բռնկո՜ւմ
Ու մաքրագործող աննյութ մի կրա՜կ:

Բախվում անզիջում, զարկում է անվերջ
Սուտ ու կեղծիքի անարգ պատերին
Ու արձագանքվում բյուր սրտերի մեջ`
Ոնց ճշմարտության, արդարության հիմն:

Բյուր հոգիներում ջնջում անխնա
Վախ ու քսության բացիլներ անթիվ,
Պղտոր մշուշն է ցրում հլության,
Դուրս քշում մթին ստվերներ խռիվ…

Տերն հեռացել է, բայց կա՜ ձայնը դեռ,
Ապրո՜ւմ է նրա բառերի կյանքով,
Ու պետք է դեռ մեզ ձայնը այս զորեղ`
Կրակված նրա խռով խոսքերով:

Պե՜տք է, քանզի մենք խաբված ենք
դարձյալ.
Ձիով է վարգում դեռ սուտն ամենուր,
Իսկ ճշմարտությունն` անտուն ու թափառ,
Դեգերում է մերկ` ընկած դռնեդուռ:

Եվ ասես պրկվում, պոռթկում նոր ուժով,
Հնչում է ձայնն այս ոնց հանուր բողոք.
«Ո՜չ, դեռ ամենն այս բանի նման չէ,
Ու ա՜յն չէ, ա՜յն չէ դեռևս ոչ ոք»:

էս ինչ բախտ է, տղե՛րք, պիտի տրվե՞ն էլ ինձ
Անլուսին գիշերներ ու օրեր լուսաթև:
Ազատությունս առան, հոգիս կործանեցին.
Հիմի էլ պոկեցին լարերն իմ արծաթե:
Ցավի մռո՜ւնչ է ու ցասման պոռթկո՜ւմ,
Կո՜չ է ձայնն այս թեժ, կա՜նչ ու ահազա՜նգ,
Ալեկոծ հոգու անտես բռնկո՜ւմ
Ու մաքրագործող աննյութ մի կրա՜կ:

Թարգմանությունը՝ Լևոն Բլբուլյան

Հրապարակման ներկայացրեց՝ Բյուզանդ Զաքոյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վլադիմիր Վիսոցկի – Տղեք նամակ գրեք
Նախատոնական սարսափ կամ տոնածառի սինդրոմը