Վենետիկում սկսել է հանրահայտ դիմակահանդեսը: Տոնակատարությունները կտևեն մինչև փետրվարի 21-ը:
Այս տարի այն ընթանում է «Կյանքը ինչպես թատրոն» կարգախոսի ներքո: Հիմնական բեմահարթակ՝ ըստ ավանդույթի, կծառայի Սուրբ Մարկի հրապարակը: Գիշերը այնտեղ սկսել է ցայտել գինու շատրվանը: Մինչ առավոտ շարունակվել են պարերն ու երթերը:
Վենետիկյան դիմակահադեսը նվիրված է Վենետիկյան աղջիկների ազատագրմանը, որոնց ըստ պատմության առևանգել էին ծովահենները:
Կարնավալային օրերին Վենետիկ են այցելում մեկ ու կես միլիոնից ավել տուրիստներ, այցելում են նաև շատ արտիստներ աշխարհի տարբեր ծայրերից:
Հ.Գ. Կյանքիս գերագույն նպատակյներից մեկը դարձավ նաև կյանքում գեթ մեկ անգամ ներկա գտնվել այս հրաշքին:
Ահա և մի քանի լուսանկար դիմակահանդեսից.