fbpx

Ալեն Դելոն. «Չկա ավելի հիմար բան, քան արհեստական ​​երիտասարդությունը»

Դերասանը կարծում է, որ դուք չեք կարող խաբել ինքներդ ձեզ, բայց կարող եք ծիծաղեցնել մարդկանց ..․

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը միշտ չափազանց բացասական է վերաբերվել պլաստիկ վիրահատություններին։ Դեռ 90-ականներին լավագույն պլաստիկ վիրաբույժները 60-ամյա դերասանին առաջարկում էին կորցնել մեկ կամ երկու տասնյակ տարի, սակայն Դելոնը միշտ մերժում էր այդ հնարավորությունը։

Ալեն Դելոնը կյանքում փիլիսոփա է, ուստի իր տարիքը համարում է ոչ թե թերություն, այլ առավելություն։ Դերասանն ասում էր, որ տարիների ընթացքում նոր տարիքային դերեր են գալիս, որոնք իրեն ավելի հետաքրքիր են, քան երիտասարդ կերպարները։ Ուստի անցած երիտասարդության հետևից վազելը, նրա տեսանկյունից, հետդարձի ճանապարհ է, իսկ նա ուզում է առաջ գնալ։

Տես նաև՝ Ի՞նչ է նշանակում ժամանակին հեռանալ: Հանճարեղ մեջբերում Ալեն Դելոնից

Բացի այդ, թվալ ուրիշ, քան իրականում կաս, իր կարծիքով, արժանի չէ իսկական տղամարդուն:

«Չկա ավելի հիմար բան, քան արհեստական ​​երիտասարդությունը. չես կարող խաբել ինքդ քեզ, բայց կարող ես ծիծաղեցնել մարդկանց ..․»:

2017 թվականին Ալեն Դելոնը պաշտոնապես հայտարարեց դերասանական կարիերայից հեռանալու մասին և անցավ բիզնեսի։ Նրա ստեղծած ընկերությունները հաջողությամբ զբաղվում են պրոդյուսերությամբ, ինչպես նաև տարբեր ապրանքների արտադրությամբ։ «А. D.» ապրանքանիշի ներքո այսօր արտադրում և հաջողությամբ վաճառում են՝ ներքնազգեստ, օծանելիք, փողկապ, ժամացույց, ակնոց և տարբեր աքսեսուարներ։

Ինքը՝ դերասանը, բիզնեսը ղեկավարում է Ժնևի ծայրամասում գտնվող իր շվեյցարական առանձնատնից, որը հայտնի է հնաոճ իրերի աշխարհի ամենամեծ մասնավոր հավաքածուներից մեկով:

Տես նաև՝ Ալեն Դելոն. «Ես կլքեմ այս աշխարհն առանց ափսոսանքի»

Կինոաստղի երիտասարդ տարիների մասին արդեն լեգենդներ են հյուսվում։ Հայտնի է, որ նա դաստիարակվել է խնամակալ ընտանիքում այն ​​բանից հետո, երբ իր կենսաբանական ծնողներն ամուսնալուծվել են, և նրանցից ոչ ոք չի ցանկացել ստանձնել երեխայի պատասխանատվությունը։

Նա դպրոցում վատ էր սովորում, հայտնի էր որպես խուլիգան, բայց աղջիկները միևնույնն է ամեն կերպ փորձում էին գրավել դպրոցի ամենագեղեցիկ տղայի ուշադրությունը։ Իր պատանեկության տարիներին նա չէր հասկանում իր գրավիչ արտաքինի առավելությունները.

«Եթե ես անմիջապես հասկանայի, որ ունեմ այդպիսի զենք, այդպիսի ուժ, ես չէի սկսի երշիկագործի իմ կարիերան… Ի վերջո, իմ անձնական կյանքում ես ինքս ոչինչ չեմ արել. ամեն ինչ ինձ համար արել են կանայք …»:

«Երշիկագործ» ասելով նա նկատի ուներ իր հոր բիզնեսը, ով ուներ երշիկեղենի և մսամթերքի կիսաֆաբրիկատների արտադրության փոքր ընկերություն։ Դպրոցից հետո նա փորձում էր օգնել հորը, բայց վերջում թքեց ու զինվորագրվեց ծառայելու ֆրանսիական լեգեոնում։

Մի քանի տարի զինվորական ծառայությունը դրական են ազդում երիտասարդ տղայի վրա։ Նա դառնում է պատասխանատու և կարգապահ, բայց ամենակարևորը ծառայության ընթացքում հասկանում է, որ ուզում է կինոդերասան լինել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Եվ այժմ փայլուն դերասանական կարիերան հետևում է՝ ավելի քան քառասուն գլխավոր դերեր ամենահայտնի ռեժիսորներից: Ալեն Դելոնը բոլոր ժամանակների լավագույն կինոդերասաններից մեկն է։ Բայց արտիստի վերջին հարցազրույցները տագնապալի են թվում իրենց հոռետեսությամբ: Նա, անկեղծ հիասթափված է։

«Այն ժամանակ, ինչպես և այսօր, փողն առաջնային էր: Բայց դեռ կային բաներ, որոնք փողով չէին չափվում։ Այսօր նման բաներ չեն մնացել։ Ես հոգնել եմ այս արդիականությունից, և երբ ժամանակը գա, ես առանց ափսոսանքի կհեռանամ այս աշխարհից …»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Ալեն Դելոն. «Չկա ավելի հիմար բան, քան արհեստական ​​երիտասարդությունը»
Առակ մեխերի և ցանկապատի մասին