Գլխավոր ԹԵՍՏԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ ԹԵՍՏ. Սիրելիին ընտրելուց ո՞րն է Ձեր թուլությունը

ԹԵՍՏ. Սիրելիին ընտրելուց ո՞րն է Ձեր թուլությունը

Ի՞նչ տեսաք առաջինը. այս հարցի պատասխանից պարզ կդառնա, թե որոնք են ձեր գլխավոր թուլությունները, երբ ընտրում եք սիրելի մարդու։

Տղամարդու դեմք

Եթե նկարին նայելիս առաջին հերթին տեսաք տղամարդու դեմք, ուրեմն՝ զուգընկեր ընտրելիս ձեր թույլ կողմը ձեր էմոցիոնալ պաշարն է։ Մենք բոլորս մեզ հետ կրում ենք պաշար անցյալ հարաբերություններից, ու եթե անցյալում կոտրել են ձեր սիրտը, դուք դժվար թե շտապեք կրկնել այդ փորձը ևս մեկ անգամ։ Բայց միևնույն է, եթե ռիսկի չդիմեք, չեք ունենա հնարավորություն՝ գտնելու իրական սեր։

Կտուցով ճյուղ բռնած թռչուն

Եթե միանգամից տեսել եք թռչունին, որն իր կտուցով ճյուղ է պահում, սիրո հարցում ընտրություն կատարելիս ձեր գաղտնի թուլությունն է ինչ-որ մեկի մասին հոգ տանելու անհագ ցանկությունը։ Դուք ծնվել եք, որպեսզի հոգ տանեք։ Ոչինչ ձեզ այնքան երջանկություն չի տալիս, որքան հնարավորությունն անելու ամեն ինչ, որպեսզի ավելի լավը դարձնեք ձեր զուգընկերոջ կյանքը։ Դա հիանալի է, բայց թույլ մի տվեք, որ այն ձեզ կապի մեկի հետ, ում պետք չէ համատեղ կյանք։ Թույլ մի տվեք, որ օգտագործեն և թերագնահատեն ձեզ։

Ջրահարս՝ ժայռի վրա

Եթե առաջինը նկատել եք ժայռի վրա նստած ջրահարսին, զուգընկեր ընտրելիս ձեր թույլ կողմն այն է, որ միանգամից հավատում եք, որ նա լավագույն բանն է, որ պատահում է ձեր կյանքում։ Դուք իդեալիստ եք կյանքի բոլոր ասպեկտներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է սիրուն։ Իհարկե, նա կարող է շատ լավը լինել, բայց կարո՞ղ եք արդյոք միանգամից այդքան համոզված լինել, որ նա հենց այն մեկն է, ում հետ պետք է լինեք։

Մարգարիտով խեցի

Եթե նկարին նայելիս առաջին հերքին տեսաք մարգարիտով խեցին, ուրեմն՝ ձեր թուլությունը նյութական աշխարհի վրա կենտրոնանալն է։ Դուք կարող եք տարվել կրքոտ, բայց աղքատ նկարիչով, բայց երբեք նրա մասին չեք պատմի սոցիալական կայքերում։

- Advertisement -

Իհարկե, լավ է կոնկրետ պահանջներ ունենալը, բայց հասկացեք, որ կան շատ ավելի կարևոր բաներ, քան գումարն է։

- Advertisement -
 

կարդացեք նաև

9 ճշմարտություն, որոնք կարդալուց հետո ինքդ քեզ կնայես այլ աչքերով

Ներկայացնում ենք 9 ճշմարտություն, որոնք կօգնեն վերանայել ինքդ քեզ ու քո կյանքը: Դու այն չես ինչ պատահել է քեզ հետ Դու քո նախկին փորձը չես: Դու...

ԹԵՍՏ. Ստուգեք, թե որքան կրթված մարդ եք, պատասխանելով այս 10 հարցերին

Այս թեստի օգնությամբ ստուգեք արդյո՞ք բազմակողմանի զարգացած մարդ եք, թե՞ ոչ:

«Սովորեք ոչ ոքի ոչինչ չպատմել և այդժամ ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»: Բերնարդ Շոուի մեջբերումները

Կյանքի փորձ և իմաստություն իր ժամանակների ամենակարկառուն գրող և փիլիսոփա Բերնարդ Շոուից: Կյանքի մասին 1. Կյանքը բաղկացած է պորտաբույծներից, որոնք ցանկանում են փող ունենալ, բայց չեն...

3 բան, որոնք պետք չէ ասել տղամարդուն, եթե չեք ուզում նրան կորցնել

Կանայք, այս հոդվածը Ձեզ համար է... Երբեք նրա հետ մի՛ խոսեք ձեր նախկին հարաբերություններից Ցանկացած հարաբերություններում գլխավոր և հիմնական կանոնը նախկին սերերի մասին չխոսելն է, քանի...

ԹԵՍՏ. Ասեք թե ինչ նկատեցիք առաջինը, իսկ մենք կգաղտնազերծենք ամբողջ ճշմարտությունը Ձեր անցյալի մասին

Ձեզ մինչև հիմա տանջո՞ւմ են անցյալի պրոբլեմները։ Այս պարզ թեստը մանրակրկիտ կգաղտնազերծի դրանք և կտա օգտակար խորհուրդ։ Ի՞նչ նկատեցիք առաջինը. Ստուգում ենք ինչ եք տեսել Եթե նկատել...