✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Գիտնականները գտել են մարդկային կյանքի առավելագույն տևողությունը

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Նիդերլանդների Տիլբուրգյան համալսարանի գիտնականները հավաստում են՝ մարդկությունը հասել է կյանքի տևողության բնական առավելագույն սահմանին և որքան էլ որ ապագայում ջանան՝ սահմանն անցնել հնարավոր չի լինի:

Հետազոտությունը հաստատում են նախկին աշխատանքները, որոնց արդյունքներով՝ մարդու կյանքի առավելագույն տևողությունն է 115 տարի:

Պրոֆեսոր Ջոն Էյնմալը և նրա ընկերները հավաքել են վերջին 30 տարում մահացած 75 000 հոլանդացու փաստաթուղթ: Մանրակրկիտ հետազոտությունից հետո գիտնականներն եկան այն եզրահանգման, որ տղամարդկանց համար երկարակեցության առավելագույն սահմանն է՝ 114 տարի և մեկ ամիս, իսկ կանանց համար՝ 115 տարի և 7 ամիս:

Իհարկե սրանք վիճակագրական միջին ցուցանիշներ են: Հնարավոր է, որ ինչ-որ կին կարող է ապրել 118 տարի, իսկ տղամարդը՝ 116: Կամ այդպիսի բան երբեք չլինի: Այսպես թե այնպես գիտնականները նշում են, որ կյանքի տևողությունը վերջին 30 տարում մեծացել է, բայց առավելագույն ցուցանիշը չի փոխվել, հաղորդում է IflScience-ը:

Պետք է նշել նաև, որ ԱՄՆ-ի գիտնականները անցած տարի եկել էին նմանատիպ եզրահանգման, ուշադրությունը կենտրոնացնելով այն բանի վրա, որ կյանքի տևողությունը իր առավելագույն սահմանին է հասել դեռևս անցած դարի 90-կաններին: \եվ հետագայում այդ նշաձողը չի բարձրանա:

Մինչդեռ, հոլանդացի գիտնականների եզրահանգումները, որոնք հրապարակվել են Nature ամսագրում, քննադատել են այլ դեմոգրաֆները, որոնք վստահ են, որ 115 տարի սահմանագիծ գոյություն չունի՝ հատկապես բժշկական ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման այս ընթացքում:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականները գտել են մարդկային կյանքի առավելագույն տևողությունը
Եվրո 2012. օր 3-րդ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց