fbpx

Վահան Տերյան – Իմ գերեզմանին դուք չըմոտենաք

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ.
Հանկարծ կըզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, և ցնորք, և լա՛ց…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վահան Տերյան – Իմ գերեզմանին դուք չըմոտենաք
10 նկար այն մասին, թե ինչն այն չէ մեր աշխարհի և մարդկանց հետ