fbpx

Տղամարդու հոգուն դիպչելու 5 միջոց

Սա այն բաների ցուցակն է, թե ինչ կարող է անել կինը, որ դիպչի տղամարդու հոգուն։ Եվ չնայած այս ամենը բավական սուբյեկտիվ է, այնուամենայնիվ կարծում ենք շատ ու շատ տղամարդիկ նույնն են ցանկանում։ Եվ այսպես.

1. Նա պետք է ինձ ճանաչի

Եթե իսկապես ցանկանում եք հայտնվել տղամարդու հոգում և ինչու չէ, նաև սրտում, ապա աշխատեք ճանաչել նրան՝ տեսնել, լսել և նրան ցույց տալ, որ տեսնում եք նրա հոգին։ Դուք կզարմանաք, թե հոգևոր մտերմության ու քնքշության ինչպիսի մակարդակ դա կառաջացնի նրա մոտ։

2. Նա պետք է հիանա այն ամենով, թե ինչ եմ անում և ինչպես եմ անում

Տղամարդու համար մեծ ուրախություն է, երբ նա օգտագործում է իր ֆիզիկական ու մտավոր ունակություններն ինչ-որ բան անելու համար։ Ուստի, երբ նա որևէ բան է անում, ասեք, որ նա սեքսուալ է։ Տղամարդիկ հաճոյախոսությունների կարիք ունեն։

3. Նա պետք է ասի, թե ինչպես եմ ես ազդում իր վրա

«Եթե նրա ստամոքսում թիթեռնիկներ են, երբ նա ինձ հետ է, եթե նրա սիրտն ավեի ուժգին է բաբախում, երբ ես որևէ բան եմ անում կամ ասում, ապա նա պետք է ասի ինձ այդ մասին։ Ես պետք է հասկանամ, որ ես ինչ-որ բան եմ նշանակում նրա համար, և այդժամ ես կհիշեմ նրա հետ ապրած ցանկացած ակնթարթ»,-այսպես է մտածում ցանկացած տղամարդ։

4. Նա պետք է միշտ կողքիս լինի

Միշտ չէ, որ ամեն ինչ լավ է։ Ծանր պահերին տղամարդիկ սովոր են փախչել «իրենց քարանձավը»։ Սակայն եթե կինն իսկապես մտածում է տվյալ տղամարդու մասին, նա չպետք է նրան միայնակ թողնի։ Պարտադիր չէ աշխատել օգնել և խորհուրդներ տալ, ուղղակի պետք է ուշադրություն և հոգատարություն ցուցաբերել։ Տղամարդը կարող է լռել եւ չասել իր խնդիրների մասին, բայց դա ամենևին չի նշանանակում, որ նա չի ցանկանում կնոջը կողքին տեսնել, այլ հակառակը։ Եթե կինը մնա նրա կողքին և ցույց տա, որ բնական է երբեմն թույլ լինելը, ապա նա կնոջ առջև կբացի իր հոգին։

5. Նա պետք է հետաքրքրվի իմ հետաքրքրություններով

Այո, կինն ու տղամարդը տարբեր աշխարհընկալումներ ունեն։ Կանացի աշխարհն առավել նուրբ է, շարժուն, արագ փոփոխվող։ Տղամարդու համար ծանր է դա հասկանալը։ Բայց նա կաշխատի այդ ուղղությամբ, եթե տեսնի, որ կինը հետաքրքվում է իր աշխարհով։

Աղբյուրը՝ www.cluber.com.ua


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Տղամարդու հոգուն դիպչելու 5 միջոց
Վիդեոն 3 օրում դիտել են ավելի քան 2000000 մարդ