fbpx

«Paperman» մուլտֆիլմը կրկնօրինակում է «Նշաններ» ավստրալիական ֆիլմի՞ն

disney-animated-shortsՕրեր առաջ ես Ձեզ էի ներկայացրել Walt Disney ընկերության կողմից օսկարին ներկայացրած «Paperman» մուլտֆիլմը: Այս մուլտֆիլմը իր սյուժեյի գեղեցկությամբ և տեխնիկայով այնքան գեղեցիկ էր, որ շատերի կողմից այն սիրվեց և բազմաթիվ բլոգերներ տեղադրեցին այս մուլտֆիլմը իրենց բլոգներում և բազմաթիվ մարդիկ տարածեցին այն սոցիալական ցանցերում:

Սակայն երեկ, երբ հերթական անգամ վերհիշում էի և վերանայում էի բլոգի հին գրառումները, «Ֆիլմադարան» բաժնում ես նկատեցի մի ֆիլմ, որը տեղադրել եմ բլոգում անցած տարվա փետրվարին: Դա ավստրալիական «Նշաններ» անունով ֆիլմն է: Դիտելով այս ֆիլմը հասկանում ես, որ  «Paperman»-ի սյուժեն և տեսարանները շատ նման են «Նշաններ» ֆիլմին:

Ամենայն հավանականությամբ հենց այս ֆիլմն է եղել Walt Disney ընկերության ոգեշնչման աղբյուրը «Paperman»-ի ստեղծման համար:

Ահա ևս մեկ անգամ տեղադրում եմ այդ երկու ֆիլմերը՝ ինքներդ համեմատեք.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Paperman» մուլտֆիլմը կրկնօրինակում է «Նշաններ» ավստրալիական ֆիլմի՞ն
Twitter-ը և Yahoo! -ն քննարկել են միավորման հնարավորությունը