✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Թույլ, բայց ուժեղ ձևացող մարդու 10 նշան

Նման մարդուն դուք կարող եք վստահել։ Կարող եք հավատալ։ Բայց նա միևնույնն է կխաբի ձեզ, կդավաճանի ու կլքի։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Դեռ լավ է, եթե հարաբերություններն ավարտվեն պարզապես հիասթափությամբ, այլ ոչ թե ավելի լուրջ ու վտանգավոր բանով…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Թույլ մարդը նա չէ, ով արագ հոգնում է, ով խոցելի է և անհանգիստ: Թույլ մարդը նա չէ, ով խոնարհ է և լուռ: Ով ինքն իրեն կասկածում է և չգիտի, թե ինչպես անցնել գլուխների վրայով: Հաճախ հենց այսպիսի մարդիկ են ուշագրավ ուժ ցուցաբերում դժվարին հանգամանքներում։ Դառնում հերոսներ:

Թույլը նա է, ով ուժեղ է ձևանում։ Եվ նա իրեն վերագրում է ուժեղ մարդու, առաջնորդի հատկանիշներ։ Ահա թե ինչն է նրան դարձնում վտանգավոր. նման մարդուն դուք կարող եք վստահել։ Կարող եք հավատալ։ Գնալ նրա հետևից: Բայց նա միևնույնն է կխաբի ձեզ, կդավաճանի ու կլքի։

Թույլերը հակված են ուժեղ ձևանալու

Ահա թույլերի հիմնական հատկանիշը, և դրանից բխող հիմնական վտանգը: Նա, օրինակ, թրեյնինգներ է անցկացնում: Կամ կազմակերպում է համայնքներ: Կամ պարզապես առաջարկում է հաղորդակցություն, ընկերություն: Բայց դրանից լավ բան չի ստացվի։ Թույլը կդավաճանի:

Թույլ մարդը շատախոս է

Շատ է խոսում, ճիշտ խոսքեր է ասում։ Բայց նրա գործողությունները հակասում են իր իսկ խոսքերին։ Շատախոսությունը, կլիշեները, «իր դիրքի» հռչակումը, որը փոխվում է հանգամանքներից կախված, ներքին թուլության նշաններ են։ Դատարկ տակառը բարձրաձայն է դղրդում։

Խոսքն ու գործը հակասում են միմյանց

Պետք է ազնիվ լինել: Ազնվությունը լավագույն քաղաքականությունն է՝ ասում է թույլը և իսկույն ստում: Մենք պետք է հավատարիմ լինենք մեր իդեալներին՝ և անմիջապես մոռանում է այդ իդեալները։ Որքան մեծ է խոսքի և գործի տարբերությունը, այնքան մարդը թույլ է:

Լավ կլիներ, որ նա լռեր: Կամ խոսեր այլ բանի մասին: Բայց հարցը հենց դա է. նա խոսում է այն մասին, ինչը չի անում: Այն մասին, ինչը նրան հասանելի չէ։ Այսպիսով, հիվանդները անընդհատ խոսում են առողջության մասին, ոջլոտը` լոգանքի մասին: Ազնվություն, նվիրվածություն, հավատարմություն, իդեալներ՝ կյանքում մենք հազվադեպ ենք խոսում դրա մասին:

Միշտ կասկածում ենք. արդյո՞ք բավականաչափ ազնիվ և հավատարիմ ենք: Ինչպե՞ս ենք վարվելու փորձությունների ժամանակ։

Թույլերն առանց վարանելու խոսում են այս մասին

Որովհետև նրա կյանքում խոսքն ու գործը տարանջատված են: Միշտ: Կասկածների բացակայությունը, հրամայականությունը, երդումներն ու խոստումները, «ես երբեք…»՝ նույնպես լավ նշան չեն։

Կարդացեք նաև՝ Ինչո՞վ է տարբերվում ուժեղ անձնավորությունը թույլից: 10 առանձնահատկություն

Այնուհետև թույլերն իրենց բոլոր գործողություններն արդարացնում են հանգամանքներով

Նա երբեք չի խոստովանի, որ ստել է, ձախողել, փախել, ինչ-որ մեկին լքել, էթիկայի կանոնները խախտել… Նա ամեն ինչ կբացատրի, ամեն ինչ կարդարացնի ու այլ կերպ կներկայացնի, քան իրականում եղել է։

Թույլը կոպիտ է նրանց հանդեպ, ովքեր չեն կարողանում պատասխանել

Նա հարվածում է յուրայիններին, որպեսզի օտարները վախենան։ Իսկ ուժեղների առաջ նա սկսում է կակազել։ Բայց թաքուն նախանձում է նրանց. առաջին իսկ հնարավորության դեպքում հարձակվում է դիրք ու ուժ կորցրածի վրա։

Թույլը նախանձոտ է

Իսկ իր արատը նա արդարացնում է այսպես՝ բոլորն են նախանձում։ Բոլորը նախանձում են միմյանց! Պարզապես գոյություն ունի կառուցողական նախանձ, այն խրախուսում է հաջողությունը։

Նախանձը ցածր գործերի է դրդում: Սա միակ բանն է, որ առաջացնում է նախանձը։ Որովհետև ըստ սահմանման՝ «նախանձը կործանարար զգացում է, մեկ ուրիշին իր առավելություններից զրկելու ցանկություն»։ Նախանձ մարդիկ հաջողության չեն հասնում։ Իսկ հանցագործություններին ու ստորությանը` շատ հաճախ:

Բայց թույլը փորձում է իր ցածր զգացմունքները փոխանցել ուրիշներին: «Բոլորը խաբում են», «բոլորը նախանձում են», «բոլորը գողանում են»… Եվ հետո թույլը՝ տես հա, լավն է գտնում ստոր արատների մեջ: Մոտիվացիա կամ այլ բան…

Թույլը պարծենում է իրերով, ձեռքբերումներով և ուռճացնում իր ձեռքբերումները

Նրա համար կարևոր է հարուստ և հաջողակ երևալը։ Միևնույն ժամանակ նրա ձեռքբերումները բավականին խղճուկ են։ Բայց թույլը սա չի հասկանում։ Եվ նա իր նոր հեռախոսը կամ ժամացույցը մտցնում է բոլորի աչքը։

Թույլը չի ​​կարող լավ, տաղանդավոր բան ստեղծել: Դրա համար հարկավոր են լուրջ ջանքեր և երկար աշխատանք

Բայց նա չի վարանում ցուցադրել իր «նկարները» կամ «երաժշտական ​​ստեղծագործությունները», որոնք ամոթալի են նույնիսկ դպրոցականի համար։ Նրան թվում է, թե արվեստը շատ հեշտ է։ Կամ փիլիսոփայությունը: Կամ գրականությունը։ Ինչո՞ւ սովորել: Մեկ՝ և պատրաստ է:

Դա պայմանավորված է նրանով, որ թույլերը գերագնահատում են իրենց ուժերը

Նա միշտ գերագնահատում է իրեն՝ թույլ մարդուն։ Նա շատ բարձր կարծիք ունի իր մասին և շատ ցածր կարծիք ուրիշների մասին։ Չնայած շատ է կախված շրջապատի կարծիքներից։ Հետևաբար, նա ցույց է տալիս նրանց իր երևակայական բարգավաճումը, կասկածելի հաջողությունները, գնումները …

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Թույլ, բայց ուժեղ ձևացող մարդու 10 նշան
ԹԵՍՏ․ Ստուգեք Ձեր գիտելիքների պաշարը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց