fbpx

Հիմարության 5 օրենք. «Մարդը միշտ թերագնահատում է իրեն շրջապատող հիմարների թիվը»

Կանխարգելիչ նպատակներով խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այս հինգ օրենքներին: Ի վերջո, ո՞վ գիտի, թե կոնկրետ որ պահին մեզանից յուրաքանչյուրը կարող է հանդիպել հիմարի հետ։

Իտալացի պատմաբան-տնտեսագետ Կառլո Սիպոլան շատ մանրակրկիտ մոտեցում է ցուցաբերել հիմարության բնույթի հարցին: Երկար տարիների հետազոտությունները գիտնականին հանգեցրել են նրան, որ նա ձևակերպել է հինգ ունիվերսալ օրենքներ, որոնք գործում են ցանկացած հասարակության մեջ։ Պարզվեց, որ հիմարությունն ինքնին շատ ավելի վտանգավոր է, քան մենք նախկինում մտածում էինք դրա մասին։

Այսպիսով, ահա հիմարության հինգ օրենքները.

Հիմարության առաջին օրենքը

Մարդը միշտ թերագնահատում է
իրեն շրջապատող հիմարների թիվը։

Դա հնչում է որպես լղոզված պարզունակություն և սնոբիզմ, բայց կյանքն ապացուցում է դրա ճշմարտացիությունը: Անկախ նրանից, թե ինչպես եք գնահատում մարդկանց, դուք անընդհատ կբախվեք հետևյալ իրավիճակների հետ.

  • Մարդը, ով միշտ խելացի և ռացիոնալ տեսք ուներ, պարզվում է, որ անհավանական ապուշ է։
  • Հիմարները միշտ հայտնվում են ամենաանսպասելի վայրերում ամենաանպատեհ ժամանակներում՝ ձեր պլանները փչացնելու համար:

Հիմարության երկրորդ օրենքը

Հավանականությունը, որ մարդը հիմար
է, կախված չէ նրա մյուս որակներից։

Տարիների դիտարկումն ու փորձը հաստատեցին ինձ այն մտքի մեջ, որ մարդիկ հավասար չեն, ոմանք հիմար են, մյուսները՝ ոչ, և այդ հատկությունը դրված է բնության կողմից, և ոչ թե մշակութային գործոնների: Մարդը հիմար է այնպես, ինչպես կարմրահեր է կամ ունի առաջին արյան խումբ։ Նա այդպես է ծնվել Պրովիդենսի կամքով, եթե կուզեք։

Կրթությունը կապ չունի հասարակությունում որոշակի թվով հիմարներ ունենալու հավանականության հետ։ Սա հաստատվել է հինգ խմբերի վրա համալսարաններում անցկացված բազմաթիվ փորձարկումներով՝ ուսանողներ, գրասենյակային աշխատողներ, սպասարկող անձնակազմ, վարչական անձնակազմ և ուսուցիչներ: Երբ ես վերլուծեցի մի խումբ ցածր որակավորում ունեցող աշխատակիցների, հիմարների թիվն ավելի շատ ստացվեց, քան ես ակնկալում էի (Առաջին օրենք), և ես դա վերագրեցի սոցիալական պայմաններին. աղքատություն, սեգրեգացիա, կրթության պակաս: Բայց սոցիալական սանդուղքով բարձրանալով՝ ես տեսա նույն հարաբերակցությունը սպիտակ օձիքի աշխատողների և ուսանողների միջև: Նույնիսկ ավելի տպավորիչ էր դասախոսների մեջ նույն թվաքանակը տեսնելը. անկախ նրանից՝ ես փոքր մարզային քոլեջ եմ վերցնում, թե մեծ համալսարան, դասախոսների նույն մասնաբաժինը պարզվում է, որ հիմարներ են: Ես այնքան ապշեցի արդյունքներից, որ որոշեցի փորձեր անել ինտելեկտուալ էլիտայի՝ Նոբելյան մրցանակակիրների վրա։ Արդյունքը հաստատեց բնության գերուժը. նույն քանանակով մրցանակակիրներ հիմար էին։

Երկրորդ օրենքով արտահայտված գաղափարը դժվար է ընդունել, սակայն բազմաթիվ փորձեր հաստատում են դրա երկաթբետոնե ճիշմարտացիություն։ Ֆեմինիստները կաջակցեն Երկրորդ օրենքին, քանի որ այն ասում է, որ կանանց մեջ հիմարները ավելին չեն, քան հիմարները տղամարդկանց մեջ: Երրորդ աշխարհի երկրների բնակիչները կմխիթարվեն նրանով, որ զարգացած երկրներն ի վերջո այդքան էլ զարգացած չեն։ Երկրորդ օրենքի հետևանքները սարսափելի են. անկախ նրանից, թե դուք պտտվում եք բրիտանական բարձր հասարակության մեջ, թե տեղափոխվում եք Պոլինեզիա՝ տեղական գլուխներ որսացողների հետ ընկերանալուց հետո; անկախ նրանից՝ դուք ձեզ բանտարկեք մենաստանում կամ ձեր կյանքի մնացած մասը կանցկացնեք կազինոյում՝ շրջապատված ծախու կանանցով, դուք միշտ ստիպված կլինեք գործ ունենալ նույն թվով հիմարների հետ, որը (Առաջին օրենքը) միշտ կգերազանցի ձեր սպասելիքները:

Հիմարության երրորդ օրենքը

Հիմարն այն մարդն է, ում գործողությունները բերում են կորուստների մեկ այլ անձի կամ մարդկանց խմբի համար, և միևնույն ժամանակ օգուտ չի բերում հենց գործող սուբյեկտին կամ նույնիսկ վնաս է դառնում իր համար։

Երրորդ օրենքը ենթադրում է, որ բոլոր մարդիկ բաժանվում են 4 խմբի՝ պարզամիտներ (Պ), խելացի մարդիկ (Խ), ավազակներ (Ա) և հիմարներ (Հ):

Եթե ​​Պետրոսը կատարում է մի գործողություն, որից նա վնասներ է կրում և միևնույն ժամանակ օգուտ է բերում Վարդանին, ապա նա պատկանում է պարզամիտներին (Պ գոտի): Եթե ​​Պետչոսը անում է մի բան, որից շահում է և՛ ինքը, և՛ Վարդանը, նա խելացի է, քանի որ խելացի է վարվել (Խ գոտի): Եթե ​​Պետրոսի գործողությունները ձեռնտու են իրեն, իսկ Վարդանը տուժում է դրանցից, ապա Պետրոսը ավազակ է (Ա գոտի): Եվ վերջապես Պետրոսը Հիմարը գտնվում է Հ գոտում՝ երկու առանցքների մինուս գոտում։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ վնաս կարող են հասցնել հիմարները, երբ մտնում են կառավարման մարմիններ և ունեն քաղաքական և սոցիալական լիազորություններ։ Բայց արժե առանձին պարզաբանել, թե կոնկրետ ինչն է հիմարին վտանգավոր դարձնում։

Հիմար մարդիկ վտանգավոր են, քանի որ ռացիոնալ մարդիկ դժվար թե պատկերացնեն անհիմն պահվածքի տրամաբանությունը: Խելացի մարդը կարողանում է հասկանալ ավազակի տրամաբանությունը, քանի որ ավազակը ռացիոնալ է. նա պարզապես ցանկանում է ավելի շատ օգուտներ ստանալ և միևնույն ժամանակ այնքան խելացի չէ, որ դրանք վաստակի: Ավազակը կանխատեսելի է, այնպես որ դուք կարող եք պաշտպանություն կառուցել նրա դեմ: Անհնար է գուշակել հիմարի գործողությունները, նա քեզ կվնասի առանց պատճառի, առանց նպատակի, առանց ծրագրի, ամենաանսպասելի վայրում, ամենաանպատեհ պահին: Դուք ոչ մի կերպ չեք կարող կանխատեսել, թե երբ կհարվածի ապուշը: Հիմարի հետ առճակատման ժամանակ խելացի մարդն իրեն ամբողջովին դնում է հիմարի ողորմածության տակ՝ պատահական արարածի, առանց խելացիի համար պարզ կանոնների:

Հիմարի հարձակումը սովորաբար անակնկալի է բերում:

Նույնիսկ երբ հարձակումն ակնհայտ է դառնում, դժվար է պաշտպանվել դրանից, քանի որ այն չունի ռացիոնալ կառուցվածք։

Դա այն է, ինչի մասին գրել է Շիլլերը՝ «Անգամ աստվածներն են անզոր հիմարության դեմ»։

Հիմարության չորրորդ օրենքը

Ոչ հիմարները միշտ թերագնահատում
են հիմարների կործանարար ներուժը:

Մասնավորապես, ոչ հիմար մարդիկ անընդհատ մոռանում են, որ հիմարի հետ գործ ունենալը ժամանակի ցանկացած պահի, ցանկացած վայրում և ցանկացած պարագայում նշանակում է սխալ թույլ տալ, որը թանկ կարժենա ապագայում:

Պ գոտու պարզամիտները սովորաբար չեն կարողանում ճանաչել Հ գոտու հիմարների վտանգը, ինչը զարմանալի չէ։ Զարմանալին այն է, որ հիմարներին թերագնահատում են նաև խելացի մարդիկ և ավազակներ։ Հիմարի ներկայությամբ նրանք հանգստանում են և վայելում իրենց ինտելեկտուալ գերազանցությունը՝ հրատապ մոբիլիզացվելու և վնասը նվազագույնի հասցնելու փոխարեն, երբ հիմարը ինչ-որ բան է անում:

Տարածված կարծրատիպն այն է, որ հիմարը միայն իրեն է վնասում: Ոչ, մի՛ շփոթեք հիմարներին անօգնական պարզամիտների հետ։ Երբեք մի մտեք դաշինքի մեջ հիմարների հետ՝ պատկերացնելով, որ կարող եք նրանց օգտագործել ձեր շահի համար, եթե դա անում եք, ապա ակնհայտ է, որ դուք չեք հասկանում հիմարության բնույթը: Այսպիսով, դուք ինքներդ տրամադրում եք հիմարին մի դաշտ, որի վրա նա կարող է թափառել և ավելի շատ վնաս պատճառել:

Հիմարության հինգերորդ օրենքը

Հիմարը անհատականության ամենավտանգավոր տեսակն է։

Հետևություն. Հիմարն ավելի վտանգավոր է, քան ավազակը:

Իդեալական ավազակի գործողությունների արդյունքը շահույթի պարզ փոխանցումն է մեկ անձից մյուսին։ Ամբողջ հասարակության համար սրանից ոչ ցուրտ է, ոչ տաք: Եթե ​​այս սոցիումի բոլոր անդամները լինեին իդեալական ավազակներ, այն հանգիստ կփչանար, բայց աղետը չէր լինի։ Ամբողջ համակարգը կվերածվեր հարստության փոխանցման՝ հօգուտ նրանց, ովքեր ձեռնարկում են այդ գործողությունը, և քանի որ բոլորը կլինեն իդեալական ավազակներ, համակարգը կվայելի կայունություն։ Սա հեշտ է տեսնել ցանկացած երկրում, որտեղ իշխանությունները կոռումպացված են, իսկ քաղաքացիներն անընդհատ շրջանցում են օրենքները։

Երբ բեմ են դուրս գալիս հիմարները, պատկերն ամբողջությամբ փոխվում է։ Նրանք վնաս են հասցնում առանց օգուտ ստանալու։ Հարստությունը ոչնչացվում է, հասարակությունը աղքատանում։

Պատմությունը հաստատում է, որ ցանկացած ժամանակաշրջանում երկիրն առաջադիմում է, երբ իշխանության մեջ կան բավականաչափ խելացի մարդիկ, որպեսզի զսպեն ակտիվ հիմարներին և թույլ չտան նրանց ոչնչացնել խելացիների արտադրածը։ Հետադիմական երկրում նույնքան հիմար կա, բայց վերևների մեջ հիմար ավազակների համամասնության աճ է նկատվում, իսկ մնացած բնակչության շրջանում՝ միամիտ պարզամիտների։ Դասավորվածության նման փոփոխությունն անփոփոխ մեծացնում է հիմարների գործողությունների կործանարար հետևանքները, և ամբողջ երկիրը գնում է գրողի ծոցը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.4 из 5 )
MediaMag
Հիմարության 5 օրենք. «Մարդը միշտ թերագնահատում է իրեն շրջապատող հիմարների թիվը»
ԹԵՍՏ. Ձեր IQ-ն առավելագույն մակարդակի վրա է, եթե անցնեք թեստը 9/9 արդյունքով