fbpx

Չգիտեմ. ինձ հե՞տ է մի բան պատահել, թե՞ ժամանակի…

Ժամանակ: Ժամանակս սկսել է ոչ մի կերպ ինձ չհերիքել: Չգիտեմ, ինձ հե՞տ է մի բան կատարվում, թե ժամանակի, բայց օրը ինձ համար դարձել է րոպեի նման: Այնքան արագ է այն թռչում, որ ոչինչ չեմ հասցնում անել: Այդ իսկ պատճառով սկսել եմ ամեն ինչում շտապել, ամեն ինչ արագացնել, բայց միևնույն է չեմ հասցնում ոչինչ և բազմաթիվ բաներ արդեն չեմ հասցրել՝ արդեն ուշացել եմ:

Սկսել եմ ամեն օրվաս շատ դժվար հրաժեշտ տալ՝ մեծ ափսոսանքով:

Ժամանակս նմանվել է մի ճեպընթաց գնացքի, որը այնքան արագ է սլանում, որ պատուհանից  ուղակի ոչինչ չես հասցնում  դիտել, և որը շուտով կհասնի վերջնակետին:

Չգիտեմ. ինձ հե՞տ է մի բան պատահել, թե՞ ժամանակի…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Չգիտեմ. ինձ հե՞տ է մի բան պատահել, թե՞ ժամանակի…
ԹԵՍՏ. Ասեք, թե ի՞նչ նկատեցիք առաջին հերթին, իսկ մենք կպատմենք Ձեր մասին ողջ ճշմարտությունը