fbpx

Անվճար հեռախոսազանգեր Facebook Messenger-ով

Երբ Facebook-ը 16 միլիլարդով գնեց WhatsApp-ը, շատերի մոտ հարց առաջացավ, իսկ ի՞նչ է լինելու Facebook-ի հավելվածի՝ Facebook Messenger-ի հետ: Այժմ կարծես անհանգստանալու առիթ չկա:

Հավելվածը թարմացվել է հինգշաբթի օրը, որի մեջ ներառվել է մի մեծ նորություն՝ այժմ հնարավոր է կատարել անվճար ձայնային զանգեր Facebook-ի ընկերներին:

Նոր ֆունկցիան շատ նման է  Viber և WeChat հավելվածների ձայնային զանգ կատարելու ֆունկցիային:

Այժմ, երբ դուք դիտում եք Facebook-ի կոնտակտները Messenger-ում, հեռախոսի նշան է երևում անվան կողքը: Սեղմեք հեռախոսի նշանի վրա, հեռախոսազանգ կատարելու համար: Որպեսզի հեռախոսազանգը ստացվի, հարկավոր է, որպեսզի երկու մասնակիցներն էլ միացած լինեն ինտերնետին և ունենան Facebook Messenger-ի վերջին թարմացումը:

Capture

Նոր ֆունկցիան դեռևս հասանելի է միայն IOS և Android օգտատերերի համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անվճար հեռախոսազանգեր Facebook Messenger-ով
Ինչո՞ւ եմ տանջում ինքս ինձ կրկին