Այն ամենը, ինչ հարկավոր է՝ լսել ներքին ձայնին և ընտրել այն քարտը, որն ամենից հոգեհարազատ է թվում…
Երբ գործը հասնում է ընտրությանը, ապա ամեն մարդը հենվում է սեփական փորձի և տվյալ պահին սեփական էմոցիաների վրա: Հենց այդ պատճառով է, որ անձի վերլուծության համար ասոցացիաների մեթոդը՝ հոգեբանների ամենասիրած մեթոդն է:
Այսօր առաջարկում ենք անցնել հոգեբանական թեստ, որը հիմնված է ձեր ռեակցիայի վրա և որը հստակ կորոշի թե կյանքի որ փուլում եք գտնվում:
Այն ամենը, ինչ հարկավոր է՝ լսել ներքին ձայնին և ընտրել այն քարտը, որն ամենից հոգեհարազատ է թվում…
Դե ի՞նչ, ընտրեք քարտը.
Քարտ 1
Կյանքի տվյալ փուլում գտնվում եք հանգստի և ազատության փնտրտուքներում: Հավանաբար, վերջին շրջանում ձեզ մոտ բավական շատ սթրեսային իրավիճակներ են եղել և ձեզ ուղղակի անհրաժեշտ է հանգիստը: Այդ պատճառով իրադարձությունների շրջապտույտում ժամանակ գտեք ձեզ համար և տրվեք սեփական հետաքրքրություններին: Արեք մի բան, որը ուրախություն է պատճառում ձեզ: Դա նոր արարումների համար ձեզ էներգիա կտա: Այդպիսի վերբեռնումից հետո ձեր գործերը վերելք կունենան:
Քարտ 2
Եթե ընտրել եք այս քարտը, ուրեմն հենց հիմա դուք բավական լավատեսորեն և վստահորեն եք նայում ապագային: Շրջապատող աշխարհը տեսնում է ձեր ձգտումները և պատրաստ է ձեզ օգնել յուրաքանչյուր գործում: Այս քարտը՝ հաջողության նախանշան է: Սովորաբար դրա ընտրությունը վկայում է այն մասին, որ շուտով բախտի ճանապարհին ձեզ սպասում է շրջադարձ դեպի լավը: Այնպես որ մի վախեցեք գործի անցնել յուրաքանչյուր բնագավառում: Այն կտա դրական արդյունք:
Քարտ 3
Այս քարտը խոսում է այն մասին, որ դուք ձգտում եք ներդաշնակության և այդ ոչ իդեալական աշխարհը ընդունելուն: Դուք իրերին իրատեսական հայացքով եք նայում, ինչը օգնում է ձեզ ադեկվատ գնահատել իրավիճակը: Մարդկանց ընկալում եք այնպիսին, ինչպիսին որ կան՝ իրենց բոլոր առավելություններով և թերություններով: Նախանձը մնում է անցյալում՝ դուք հասկանում եք, որ բոլորն էլ բավական շատ պրոբլեմներ ունեն, չնայած մեծամասնությունը գերադասում են դա ցույց չտալ: Դուք լավ եք կարողանում զգալ սեփական էմոցիաները: Այդպիսի մոտեցումը ձեզ խոստանում է ուրախալի հեռանկարներ: Դուք ձեռք կբերեք նոր ծանոթություններ, որոնք շատ կարևոր կլինեն գործնական նպատակներում: Շարունակեք նույն կերպ:
Քարտ 4
Դուք սովորել եք հրաշալի կերպով լսել սեփական ինտուիցիան: Փորձում եք օգտագործել այն կյանքի բոլոր ոլորտներում: Եվ այդ զգացողությունը տանում է ձեզ դեպի հաջողություն: Եթե դուք չեք կարողանում ազդել որևէ իրադարձության ընթացքի վրա, ապա լսեք և մի փորձեք որևէ բան փոխել: Ուղղակի ընդունեք դա և շարունակեք լողալ հոսանքի ուղղությամբ: Մոտակա օրերին ձեզ հետ տեղի կունենա հոգևոր պոռթկում և դուք կստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանները:
Քարտ 5
Այժմ հրաշալի ժամանակահատված է, որպեսզի ուրախացնեք ինքներդ ձեզ: Դա խոսում է այն մասին, որ ժամանակն է մի փոքր թուլանալ և ուղղակի հաճույք ստանալ կյանքից: Հնարավոր է վերջին ժամանակներս դուք ձեզ մի փոքր անհանգիստ և հիասթափված եք զգում: Հիշեք՝ կյանքը չափազանց կարճ է և պետք է սովորել այն գնահատել: Նույնիսկ ամենավատ դեպքերում պետք է չկորցնել հումորի զգացումը՝ եթե ուրախ չեք ձեզ, գոնե ուրախ եղեք մտերիմների համար: Հումորի զգացումը՝ ձեր ամեն ինչն է: Դա այն «սոսինձն է», որը թույլ է տալիս ձեզ լինել կապված ընտանիքի և ընկերների հետ: Հենց դա է օգնում ձեզ հաղթահարել կյանքի յուրաքանչյուր դժվարություն: Հենց դա էլ ձեր կողմից ազդանշան է ուղարկում տիեզերքին: