fbpx

Սերն ունի սահման և այն կոչվում է արժանապատվություն

Երբեմն մենք չունենք այլ ելք, քան մոռանալ այն, ինչ զգում ենք, որպեսզի հիշենք այն մասին, թե ինչի ենք մենք արժանի։

Սերը միշտ կունենա իր սահմանները «մարդկային արժանապատվություն» անվանմամբ։ Որովհետև հարգանքն ինքդ քո հանդեպ թույլ չի տալիս ընդունել այն սերը, որը միայն վիրավորում և ավերում է։

Պաբլո Ներուդան մի անգամ ասել է, որ սերը կարճ է, սակայն այն մոռանալն է դժվար։ Իսկ սիրո և մոռացության միջև միշտ կա «լուսատիտիկ», որը լույս է տալիս մութ գիշերներին, որպեսզի մեզ ցույց տա, թե որտեղ է գտնվում սիրո սահմանը։ Նա հիշեցնում է, որ երբեմն ավելի լավ է շատ ժամանակ ծախսել՝ մարդուն մոռանալու համար, քան տառապել անվերջանալի սիրո տանջանքներից, որը արդյունքում կբերի ինքնահարգանքի կորստին։

Երբեմն մենք չունենք այլ ելք, քան մոռանալ այն, ինչ զգում ենք, որպեսզի հիշենք այն մասին, թե ինչի ենք մենք արժանի։

Որովհետև ոչ մի դեպքում և ոչ մի հանգամանքներում չի կարելի սեր աղերսել։ Եվ չնայած երես թեքել սիրուց հանուն հպարտության՝ միշտ վատ որոշում է, բայց ավելի վատ է, երբ հանուն սիրո մոռանում ես սեփական արժանապատվությանդ մասին։

Հավատում ենք դրան, թե ոչ, բայց արժանապատվությունը փխրուն, բարակ լար է, որին մենք այնքան հաճախ ենք դիպչում, որ պահերից մեկում այն ուղղակի կտրվում է, բերելով մեր բոլոր էմոցիոնալ կապերի տրոհման։

Մենք ինքներս դա չցանկանալով, անընդհատ անցնում ենք այդ սահմանը։ Համարում ենք, որ հանուն սիրո կարելի է գնալ ամեն ինչի, նույնիսկ դավաճանել ինքներս մեզ։

Հպարտությունն ու արժանապատվությունը սիրո մեջ

Հաճախ ենք լսում, որ էգոն սնում է հպարտությունը, իսկ ոգին՝ արժանապատվությունը։ Ինչ էլ որ լինի, այդ երկու էմոցիաները՝ բարդ էմոցիոնալ լանդշաֆտ ունեցող հարաբերությունների կղզիների մշտական բնակիչներն են։

Օրինակ, հպարտությունը՝ թշնամի է, որին մենք լավ գիտենք և հաճախ ասոցացնում ենք ինքնասիրության հետ։ Բայց ամեն դեպքում հպարտությունը՝ ճարտարապետ է, որը մեր հարաբերություններում մասնագիտանում է պատեր կառուցելու, փշալարեր գործելու և յուրաքանչյուր դետալը մեծամտությամբ զարդարելու մեջ։ Եվ այդ բոլոր ավերիչ գործողությունների գլխավոր պատճառը՝ մեր ցածր ինքնագնահատականն է։

Իսկ ահա արժանապատվությունը՝ լրիվ հակառակն է։ Այն իր մասին հիշեցնում է, անընդհատ լսելով մեր ներքին «ես»-ի ձայնին, որպեսզի աջակցի մեր ինքնահարգանքի զգացմունքին, նույն ժամանակ չմոռանալով ուրիշների հանդեպ հարգանքը։ Այդ դեպքում սեր ինքդ քո հանդեպ հասկացողությունը բոլորովին այլ՝ լավագույն իմաստն է ստանում։ Որովհետև մենք սնվում ենք դրանցով, որպեսզի պաշտպանենք մեզ՝ չվնասելով ուրիշներին, չառաջացնելով կողմնակի էֆեկտներ, բայց անընդհատ սնելով սեփական ինքնասիրությունը։

Ինքնագնահատականը շատ թանկ արժե

Արժանապատվությունը չի վաճառվում, չի կորսվում և չի նվիրվում։

Շատերը հակված են մտածել, որ չկա ավելի վատ բան, քան այն, որ քեզ լքում է այն մարդը, ում սիրում ես։ Դա այդպես չէ։

Որովհետև ամենասարսափելի բանը կորցնել ինքդ քեզ, սիրելով նրան, ով չի սիրում քեզ։

Տառապյալությունը ոչ մի ընդհանրություն չունի ներդաշնակ և արժանապատիվ հարաբերությունների հետ։ Եթե մենք հայտնվենք մեր սիրելի մարդու ստվերում, մենք այլևս չենք ունենա ոչ արևային օրեր մեր սրտի համար, ոչ սնունդ մեր հույսերը կերակրելու համար։

Դրանից խուսափելու համար, մենք պետք է մտորենք որոշ կարևոր հարցերի շուրջ.

  • Հարաբերություններում մեր զոհաբերությունները պետք է ունենան իրենց սահմանները, որոնք մենք ինքներս ենք գծում։ Մենք պարտավոր չենք լուծել մեր զուգընկերների բոլոր պրոբլեմները, ամեն անգամ նրանց օդ տալով, երբ ցանկանում են մաքուր օդ շնչել, կամ անջատելով մեր սեփական լույսը, որպեսզի նրանք կարողանան ավելի վառ փայլել։
  • Սերը զգացվում, ընկալվում և ստեղծվում է ամեն օր։ Եթե Ձեր հարաբերություններում չկա այդ ամենը, ապա իմաստ չկա խնդրել դա և առավել ևս նստել և սպասել հրաշքի, որը երբեք տեղի չի ունենալու։ Խոստովանել, որ ինձ այլևս չեն սիրում՝ տղամարդկային գործողություն է, որը զերծ կպահի ավերող իրավիճակի մեջ խորասուզվելուց։
  • Սերը չպետք է լինի կույր։ Անկախ նրանից, թե որքան ուժեղ է այդ միտքը կուլտիվացվում հասարակության մեջ, անհրաժեշտ է հիշել, որ միշտ ավելի լավ է լայն բացված աչքերով, ջերմ սրտով և արժանապատվության զգացումով սեփական սերդ առաջարկել մեկ ուրիշ մարդու։ Միայն այդ ժամանակ մենք կկարողանաք դառնալ այն արժանավայել հարաբերությունների ստեղծողը, որոնք արժեն մեր ջանքերին։ Հարաբերություններ, որոնցում շեշտը դրվում է միմյանց հանդեպ հարգանքի վրա, հարաբերություններ առանց ուժերի և ոչռացիոնալ զոհաբերությունների։

Սեփական արժանապատվության զգացումը՝ խոստովանումն է այն բանի, որ մենք արժանի ենք լավագույնին։ Ոչ մի մարդ այս աշխարհում արժանի չէ, որպեսզի դուք կորցնեք Ձեզ հանուն նրա։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Սերն ունի սահման և այն կոչվում է արժանապատվություն
10 իմաստուն կինոցիտատներ, որից հետո դուք կցանկանաք կրկին դիտել այդ ֆիլմերը