fbpx

Ինչպես դառնալ երջանիկ. 10 խորհուրդ հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց

Ռուսաստանի ամենապահանջված հոգեբաններից մեկի խորհուրդը մի թեմայի շուրջ, որը Միխայիլ Լաբկովսկին համարում է գլխավորը հոգեբանության մեջ: Խոսքը կյանքը վայելելու ունակության մասին է: Այն մասին, թե ինչու ենք մենք դժբախտ, ինչ խոչընդոտներ են կանգնած մեր ճանապարհին և ինչը պետք է փոխվի երջանիկ դառնալու համար։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

#1. Մի վախեցեք երջանիկ լինել

Մարդկանց մեծ մասն ապրում է ընտանիքներում, որտեղ ընդունված չէ վայելել կյանքը, ընդունված չէ ասել, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է։ Ծնողների՝ ուրախանալու և ժպտալու անկարողությունը փոխանցվում է մեզ, և մենք հավատում ենք, որ կյանքն այդպես է աշխատում։ Եվս մեկ մոլորություն է մեր այն միտքը, որ եթե քո մոտ ամեն ինչ լավ է, ապա անպայման պետք է վճարել դրա համար։ Մենք վախենում ենք վայելել կյանքը և այն կապում ենք ինչ-որ արատավոր բանի հետ։

#2. Դադարեք խղճալ ինքներդ ձեզ

Երբ ուրիշներին պատմում եք ձեր խնդիրների մասին, ի՞նչ եք ուզում: Դուք ուզում եք բողոքել, ոչ թե լուծել այն։ Տառապանքի պաշտամունքը մեր առանձնահատկություններից է։ Մեզ համար ավելի հեշտ է տառապել, քան երջանիկ ապրել։ Առողջ մարդը կամ ընդունում է իրավիճակը, կամ փոխում է այն։ Նևրոտիկը՝ չի ընդունում և չի փոխվում: Վերցնենք, օրինակ, ֆիզիկական հիվանդությունը, որն իսկապես խանգարում է ձեզ վայելել կյանքը: Բայց առողջ մարդիկ բուժվում են, իսկ նևրոտիկները ցանկանում են հիվանդանալ, քանի որ իրենք իրենց խղճալու պատճառ են ստանում։ Մարդիկ պատրաստ են մեռնել ճանապարհին, քանի որ բուժվել նշանակում է ապրել և զվարճանալ:

Ինքներդ ձեզ համար խնդիր ստեղծելն ու դրանից տառապելը գրեթե հոբբիի նման մի բան է:

#3. Առանձնացրեք իրական խնդիրները հորինված խնդիրներից

Նևրոտիկն առողջ մարդուց տարբերվում է նրանով, որ առողջ մարդը անհանգստանում է իրական խնդիրներից, իսկ նևրոտիկը՝ գոյություն չունեցողներից։ Գրեթե հոբբիի պես մի բան է՝ հորինել խնդիր և ամբողջ օրը տառապել դրանից:

#4. Մի փորձեք օգնել ձեր շուրջը բոլորին

Ուրիշներին օգնելու ցանկությունն առաջանում է նրանից, որ չեք հավատում, որ ձեզ կարող են հենց այնպես սիրել։ Ուրիշներին օգնելու միջոցով դուք փորձում եք բարձրացնել ձեր սեփական ինքնագնահատականը: Հետևաբար, եթե ձեզ չեն խնդրում, ավելի լավ է ձեռքերով չդիպչել մարդկանց։ Կենտրոնացեք նրանց վրա, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն:

#5. Մի խոսեք, երբ ձեզ չեն հարցնում

Երբ պատասխանում եք հարցերին, որոնք ձեզ չեն տալիս, դուք մատնում եք ձեր անհանգստությունը: Մի անգամ մի աղջկա հետ քայլում էի «Զգեստապահարան» կոչվող զզվելի խանութի մոտով, և նա ասաց. «Ինչ գեղեցիկ զգեստ է», իսկ իմ լռությունից մեկ րոպե հետո․ «ես գիտեի, որ դու տղամարդ չես»: Ի դեպ, նա 100 տոկոսով կին է։ Բայց եթե նա խնդրեր գնել, ես կգնեի, իսկ եթե նման իրավիճակներում անմիջապես վազում ես դրամարկղի մոտ, դու անինքնավստահ մարդ ես։

Կարդացեք նաև՝ Միխայիլ Լաբկովսկի. «Ահա թե ինչ է իրականում անհաջողությունը»

#6. Տարանջատեք սերը կախվածությունից

Մարդիկ երբեք չեն հրաժարվում այն ամենից, ինչ սիրում են։ Վերցնենք, օրինակ, ծխելը: Ես ծխել եմ 37 տարի, իսկ վերջին 10 տարիներին՝ օրական երեք տուփ։ Մի անգամ ես քառասուն ժամ հրաժարվեցի, երբ բժիշկն ասաց, որ վերջս եկել է։ Ես դադարեցի ծխելը, երբ ինքս ինձ ասացի, որ ես ծխախոտ չեմ սիրում, ես ուղղակի կախվածություն ունեմ դրանցից: Նևրոտիկ մարդիկ չեն կարող տարբերել կախվածությունը սիրուց։

#7. Առօրյա թոհուբոհը միշտ չէ, որ վատ է

Ես 35 տարի զբաղվում եմ առօրյա թոհուբոհով (դասախոսություններով) և ինձ հիանալի եմ զգում, քանի որ պահպանողական մարդ եմ։ Հիշո՞ւմ եք, թե ինչ հարցրեց Ռաբինովիչը բանտարկյալին. «Ի՞նչ եք անընդհատ քայլում բանտախցում: Ի՞նչ է, մտածում եք, որ դուք նստած չե՞ք»: Նևրոտիկ մարդիկ չեն կարող հանգիստ ապրել, անընդհատ շտապում են, վախենում են ինչ-որ բան չհասցնելուց, հինգերորդ կրթություն են ստանում։ Երբ առիթ է լինում ոչինչ չանելու, նրանց համար դիսկոմֆորտ է։

#8. Փոխեք ինքներդ ձեզ, ոչ թե ուրիշներին

Սա առաջին հերթին վերաբերում է երեխաների դաստիարակությանը։ Դուք չեք կարող, առանց ինքներդ ձեզ հետ որևէ բան անելու, ինչ-որ բան անել ձեր երեխաներին: Նրանք չեն ընկալում ձեր ասածը, նրանք ընկալում են ձեր արածը և այն, թե ինչպես եք վարվում ուրիշների հետ: Ես կոնսուլտացիա էի անում 70-ամյա մի կնոջ, ով չէր հասկանում, թե ինչու է որդին արդեն 40 տարեկան, բայց միևնույնն է նա չի զանգում։ Պարզվեց, որ 15 տարեկանում նա հոգնեցրել է տղային՝ պարտադրելով իր սցենարները։ Ուստի, հիշեք, թե ինչ է ասում բորտուղեկցորդուհին ինքնաթիռում՝ նախ դիմակը ձեր վրա, հետո՝ երեխաների։

#9. Քննադատությունը թեթև ընդունեք

Հիշեք, թե ինչպես եք նստած մետրոյում, և ներս է մտնում մի տատիկ։ Վագոնում ատելությամբ են նայում ձեզ, իսկ դուք տեղից կատապուլտի պես թռչում եք։ Ինչո՞ւ եք դա անում, չէ՞ որ տատիկը չի խնդրում ձեզ զիջել ձեր տեղը: Այստեղ բանը ցածր ինքնագնահատականի և նախօրոք դատապարտվելու վախի մեջ է: Փորձարկեք և մի վեր կացեք, եթե չեք ցանկանում: Ինչ էլ ասեն՝ որ դուք անամոթ եք, որ կյանքում չեն տեսել նման խայտառակություն, մի արձագանքեք։ Ժամանակի ընթացքում դուք կհասկանաք, որ ուրիշի գնահատականը կարելի է անտեսել։

#10. Արեք միայն այն, ինչ ցանկանում եք

Դասական օրինակը երեխաների հետ է, երբ խաղում եք նրանց հետ, որովհետև դա անհրաժեշտ է. ես լավ մարդ եմ, հետևաբար պետք է խաղամ: Վերջացրեք դա: Խաղացեք, երբ ուզում եք, իսկ երբ չեք ուզում, մի խաղացեք: Երեխաները նույնպես զգում են, երբ ձեզ հետաքրքիր չի, իսկ մեղքի զգացումը՝ սեր չէ: Զբաղվեք երեխաներով, երբ ցանկանում եք և որքան ցանկանում եք: Դուք առանց այդ էլ շատ պարտականություններ ունեք։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 16 assessment, среднее 4.31 из 5 )
MediaMag
Ինչպես դառնալ երջանիկ. 10 խորհուրդ հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց
Ամռանը բան չմնաց