fbpx

10 անսպասելի փաստ Չինաստանի մասին

Ովքե՞ր են «Մակփախստականներ»-ը, ո՞ւմ Չինաստանում ընդունված չէ շնորհակալություն հայտնել, ինչո՞ւ են չինուհիները լողափում հատուկ դիմակներ կրում և այլ հետաքրքիր փաստեր Չինաստանի մասին՝ MEDIAMAG-ի նոր հավաքածուում:

Չինաստանում ընդունված չէ շնորհակալություն հայտնել անձնակազմին, քանի որ ծառայության համար վճարված է

Օրինակ՝ «շնորհակալություն» չեն հայտնում տաքսու վարորդներին, վաճառողներին ու գանձապահներին, մատուցողներին, վարսահարդարներին և այլն։

Ամանորի գիշերը չինացի ամուսինը կնոջ և երեխաների համար որպես նվեր պետք է բարձի տակ դնի առնվազն հարյուր յուան

Փող տալը ոչ թե ամոթալի է համարվում, այլ հակառակը՝ մանկուց չինացիները երեխաներին սովորեցնում են իմանալ դրանց գինը։

Չինացի կանայք դիմակներ են կրում՝ դեմքն արևից պաշտպանելու համար

Բաց մաշկը Չինաստանում ավանդաբար կապված է սոցիալական բարձր կարգավիճակի հետ, իսկ ֆեյսկինին արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների 99,8%-ը:

Չինական արվեստում մինչև 20-րդ դարի սկիզբը հսկա պանդայի ոչ մի պատկեր չկար, չնայած հսկա պանդաները հանդիպում են միայն Չինաստանում։

Հոնկոնգում և Ճապոնիայում կան «Մակփախստականներ»՝ մարդիկ, ովքեր ապրում են McDonald’s-ում

Չնայած ծայրահեղ աղքատությանը, նրանցից շատերն ունեն իրենց սեփական տունը և ցածր վարձատրվող աշխատանք, սակայն նրանց ապրելու պայմանները շատ ավելի վատ են, քան McDonald’s-ում, որն ունի տաք ջուր և անվճար Wi-Fi:

Կոֆեին է պարունակվում աշխարհի բոլոր հայտնի լիմոնադներում՝ Coca cola- ում և Pepsi Cola-ում, Mountain Dew-ում, Dr. Pepper-ում և այլն, ներառյալ ըմպելիքների առանց շաքարի տարբերակները

Այնուամենայնիվ, այս կոֆեինը սինթետիկ է: Այն արտադրվում է Չինաստանի դեղագործական գործարաններում։

Կայսերական Չինաստանը օրենք ուներ վիշապի պատկերների ստեղծման և օգտագործման մասին

Հասարակ մարդկանց համար նախատեսված էին երեք ճանկերով վիշապներ, արիստոկրատների և բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ չորսով, իսկ կայսրի վիշապները պատկերված էին հինգ ճանկերով։ Կայսրից բացի հինգ ճանկերով վիշապի պատկեր օգտագործող ցանկացած անձ պետք է մահապատժի ենթարկվեր դավաճանության համար:

Աշխարհի ամենամեծ վարչական միավորը

Աշխարհի ամենամեծ վարչական միավորը չինական Չունցին քաղաքն է, որտեղ ապրում է 30 միլիոն մարդ։ Նրա տարածքը 32 անգամ մեծ է Մոսկվայի տարածքից՝ 80 հազար քառակուսի կմ:

Չինաստանում օրենք է գործում հնչյունագրի (ֆոնոգրամա) տակ երգերի կատարման դեմ

Չինաստանում օրենքով արգելված է հնչյունագրի տակ երգելը։ Օրենքն ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 9-ամյա Լին Միոկան, ով Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ երգը երգելու համար պարգևատրվել է բուռն ծափահարություններով, իրականում բացում և փակում էր իր բերանը 7-ամյա Յանգ Պեյի ձայնագրության տակ:

Չինաստանում շուկաները կոչվում են խոնավ

Չինական շուկաները կոչվում են «խոնավ», քանի որ հատակները թաց են սառույցի հալոցքից և արտադրանքը (հիմնականում ձուկը և ծովամթերքը) թարմ պահելու համար պուլվերիզատորների օգտագործումից: «Չոր» շուկաներում վաճառվում են այլ տեսակի ապրանքներ՝ պահածոներ, քաղցրավենիք, համեմունքներ։ Վերջերս «չոր» շուկաները սովորաբար ներկայացնում են «խոնավ»-ի առանձին բաժին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
10 անսպասելի փաստ Չինաստանի մասին
ԹԵՍՏ․ Ո՞ր էմոցիան է կառավարում Ձեզ