fbpx

Ինչպե՞ս եք վերաբերվում սիրուն – հոգեբանական թեստ

«Սերը խոցում է նույնիսկ Աստվածներին»

Պետրոնիուս

Տարբեր մարդիկ սերը ընկալում են տարբեր կերպ՝ յուրովի: Կան նաև մարդիկ որոնք ոչ մի կերպ չեն հասկանում թե դա ինչ է:

Եթե դուք ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչպես եք վերաբերվում սիրուն կամ համեմատել ձեր հայացքները ձեզ մոտ մարդու հայացքների հետ, ապա կարդացեք ներքևում գրված մտքերը և պատասխանեք՝ համաձայն ե՞ք նրանց հետ թե ոչ:

1. Ըստ իս տղամարդը պետք է լինի կնոջից ակտիվ.
2. Ես սիրում եմ հաճույք պատճառել սիրելի մարդուն, թեկուզ չնչին առիթով.
3. Ես անհարմար եմ զգում լինել քնքուշ սիրելի մարդու հանդեպ ուրիշների ներկայությամբ.
4. Ես զգում եմ, որ ես չափազանց անհրաժեշտ եմ իմ սիրելիի համար.
5. Միասին ապրելու 15 տարին լրանալուց հետո գլխավորը դառնում է սովորությունը.
6. Ինձ համար հեշտ է ցուցադրել իմ զգացմունքները և խոսել նրանց մասին.
7. Եթե չլինեին երեխաները, տունը, առօրյա կյանքը՝ ես ամեն ինչ կփոխեի իմ կյանքում.
8. Այն մարդը ում հետ ես կիսում եմ իմ բախտը, ինձ համար ամենամոտ և ամենաթանկագին մարդն է.
9. Ճիշտն ասած, ինձ համար դժվար է ասել, թե ինչ է սերը
10. Այն ինչ կատարվում է իմ և ինձ շատ մոտ մարդու միջև, չափազանց կարևոր է ինձ համար.
11. Ես ավելի հաճախ խանդում եմ, քան կարոտում սիրելիիս.
12. Ես մեծ կապվածություն եմ զգում այն մարդու հանդեպ, ում հետ ինձ կապել է բախտը.
13. Երբեմն մեր հարաբերությունները ինձ համար տաղտկալի են դառնում.
14. Ես հաճախ փորձում եմ ուրախացնել նրան.
15. Երբեմն ինձ թվում է, որ մենք բացարձակ չենք հասկանում միմյանց, և լրիվ այլ կերպ ենք հասկանում մեր միասնությունը.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինչպե՞ս եք վերաբերվում սիրուն – հոգեբանական թեստ
Խորտակված Տիտանիկի լուսանկարները