fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 5 սովորություն, որոնցից պետք է հրաժարվել՝ երջանկություն ձեռք բերելու համար

5 սովորություն, որոնցից պետք է հրաժարվել՝ երջանկություն ձեռք բերելու համար

Ի՞նչ է երջանկությունը: Հստակ չգիտի ոչ ոք, փոխարենը մենք գիտենք տարբերակներ, որոնցով կարելի է մոտեցնել երջանկությունը: Նախ և առաջ պետք է հրաժարվել այս 5 վատ սովորություններից․․․

1. Բավական է հետաձգել ձեր երազանքներն ու նպատակները

Ոմանք երազում են հաջողության հասնելու մասին, իսկ մյուսները իրենց կամքի ուժի շնորհիվ հասնում են դրան: Հաճախ մենք դիմադրում ենք գործողություններին ու փոփոխություններին հենց այն ժամանակ, երբ ամենից շատ ենք զգում դրանց կարիքը: Ուրեմն ուշքի եկեք, ու եթե պետք է՝ ինքներդ ձեզ ստիպեք գործի անցնել: Որքան երկար եք ինչ- որ բան հետաձգում, այդքան ավելի բարդ ու սարսափելի է դառնում այն անելը: Այն, ինչ մենք չենք հասցնում սկսել այսօր, մենք չենք կարողանա ավարտել վաղը, մինչդեռ ոչինչ այդքան չի նյարդայնացնում մարդուն, որքան անավարտ գործը: Եթե ուզում եք հայտնվել ինչ -որ տեղում կամ ինչ -որ բանի հասնել, ուրեմն պարզապես սկսեք: Դա արդեն իսկ ձեզ բավականաչափ իմպուլս կհաղորդի, որպեսզի շարունակեք առաջ շարժվել, այնպես որ մի պահ մոռացեք եզրափակիչ գծի մասին ու պարզապես առաջին քայլն արեք: Ասեք ինքներդ ձեզ «Ես որոշել եմ իմ նպատակի իրականացումը սկսել այս փոքր ու չարված քայլից»: Առաջին քայլին կհաջորդեն նաև մյուսները, ու դուք չեք հասցնի աչք թարթել, երբ արդեն կսկսեք նկատել այն փոփոխությունները:

2. Բավական է ուրիշներին մեղադրեք ու արդարացումներ հորինեք

Բավական է ուրիշներին մեղադրեք այն բանի համար, ինչ դուք արել եք կամ չեք արել, ինչ զգացել եք, կամ չեք զգացել: Մեղադրելով մյուսներին, դուք պարզապես փորձում եք խուսափել պատասխանատվությունից, ու հետաձգում եք խնդրի լուծումը: Բավական է ձեր կյանքի վերահսկողությունը մյուսներին վստահեք: Ուրիշներին մեղադրելն ավելի վատ է, քան արդարացումներ հորինելը, իսկ արդարացումներ հորինելն առաջին քայլն է դեպի անհաջողություն: Բոլոր ընտրությունների ու որոշումների համար պատասխանատու եք դուք և միայն դուք:

3. Բավական է խուսափել փոփոխություններից

Եթե երբեք ոչինչ չփոխվեր, ապա մենք երբեք չէինք տեսնի հաջորդ արևածագը: Այո, մեզանից շատերը մեծամասնությունը միանգամայն գոհ են իրենց զբաղեցրած տեղից, նույնիսկ երբ մեզ շրջապատող աշխարհը փոփոխություններով լի է: Շատ կարևոր է գիտակցել, որ մենք չենք կարող թաքնվել փոփոխություններից, եթե իրոք ուզում ենք հաջողության ու երջանկության հասնել: Չէ՞ որ միայն փոխվելու դեպքում ենք մենք իսկապես աճում ու սկսում աշխարհը տեսնել այնպիսին, ինչպիսին մենք այն չէինք էլ պատկերացնում: Եվ մի մոռացեք, որքան էլ լավ կամ վատ չլինի ձեր իրավիճակը, վաղ թե ուշ այն կփոխվի: Սա միակ բանն է, ինչում այս աշխարհում կարելի է համոզված լինել: Այո, ձեզ համար ոչ միշտ է հեշտ լինելու, ու ձեր ընտրությունը ոչ միշտ է ակնհայտ լինելու, բայց վերջին հաշվով արժե, որ դուք ռիսկի դիմեք:

4. Բավական է փորձեք վերահսկել այն, ինչը հնարավոր չէ վերահսկել

Եթե դուք փորձեք վերահսկել ձեր կյանքի բոլոր ասպեկտները, իսկ հետո էլ մտահոգվեք, որ դա ձեզ չի հաջողվում, դուք տառապանքներով ու հիասթափություններով լի կյանք կապահովեք: Ավաղ, մեր շրջապատում ոչ բոլորն ու ոչ ամեն ինչ է ենթակա մեր վերահսկողությանը, բայց մենք ու միայն մենք կարող ենք ընտրել, թե ինչպես պետք է այդ ամենին արձագանքենք: Յուրաքանչյուր մարդու կյանքում կա և լավ և վատը իսկ թե ինչը կգերակշռի՝ հաճախ պայմանավորված է նրանով, թե ինչի վրա դուք կկենտրոնացնեք ձեր ուշադրությունը: Լավագույնը, ինչ կարող եք անել՝ այն է, որ անտեսեք այն ամենը, ինչը չեք կարող վերահսկել ու ձեր բոլոր ուժերն ուղղեք նրան, ինչը կարող եք փոխել՝ օրինակ կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքին:

5. Բավական է ինքներդ ձեզ բացասաբար վերաբերվեք

Ոչինչ այդքան շատ և ուժեղ չի փչացնի ձեր տրամադրությունը, որքան ինքնաստորացումը: Բանականությունը հոյակապ գործիք է, եթե այն ճիշտ օգտագործեք, բայց եթե այն սխալ գործածեք՝ այն կարող է վնասել ձեզ: Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ ասում եք ինքներդ ձեզ: Բոլորս էլ ինքներս մեզ հետ խոսում ենք, բայց մենք հազվադեպ ենք ուշադրություն դարձնում, թե ինչ ենք ասում և թե ինչպես է մեր ասածներն ազդում մեզ վրա:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

ԹԵՍՏ․ Ճի՞շտ է, թե՞ սուտ: Ստուգեք Ձեր ինտուիցիան, տրամաբանությունն ու առողջ միտքը

Այս թեստի օգնությամբ դուք կարող եք ստուգել ոչ միայն փաստերի իմացության Ձեր մակարդակը, այլ նաև ինտուիցիան, տրամաբանությունն ու առողջ միտքը: Դե ի՞նչ, պատրա՞ստ եք...

ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք պատասխանել աշխարհի մասին այս 10 ոչ հեշտ հարցերին

Աշխարհում չկա այնպիսի մարդ, ով բացարձակ ամեն ինչ իմանա աշխարհի և իր շուրջը կատարվողի մասին: Բայց ո՞վ է խանգարում զարգանալ և իմանալ այնքան, որքան...

Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»: Մեջբերումներ գրքից

«Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև XX դարի վեպի որակական նոր մակարդակը։ Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական...
video

Արամ MP3, Միհրան Ծառուկյան, Արաբո Իսպիրյան, Մկրտիչ Արզումանյան, Արսեն Սաֆարյան – ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔ

Արամ MP3, Միհրան Ծառուկյան, Արաբո Իսպիրյան, Մկրտիչ Արզումանյան, Արսեն Սաֆարյան աստղաբույլը ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ «ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔ» անվանումով: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 21-ից 27-ը: ԽՈՅԵՐ Ձեզ խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել` հատկապես ձեր սիրելիի ներկայությամբ: Դրա անգամ ամենաչնչին չափաբաժինը փորձելուց հետո դուք,...