fbpx

50 հարց, որոնք Ձեզ կստիպեն մտածել

[em]Orer.am-ը գրում է.[/em]

50 հարցեր, որոնց պատասխանը կօգնի Ձեզ փոխել Ձեր կյանքը՝ հասկանալով ինքներդ Ձեզ: Այստեղ չկա ճիշտ կամ սխալ պատասխան, ավելին` կարիք չկա անգամ պատասխանել, հարկավոր է ուղղակի մտածել ամեն հարցի շուրջ, քանի որ այստեղ կան ճիշտ ընտրված հարցեր, որոնցով կգտնեք շատ հարցերի պատասխան, որոնք Ձեզ պետք են ամբողջ կյանքի համար.

1. Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Դուք Ձեր տարիքը չիմանայիք:

2. Ո՞րն եք ընտրում՝ ձախողում առանց փորձելու, թե՞ ձախողում փորձելով:

3. Իմանալով, որ կյանքն այդքան կարճ է, ինչո՞ւ ենք մենք անում այնպիսի բաներ ավելի շատ, որոնք չենք սիրում և ավելի քիչ ենք անում այն ամենն, ինչ սիրում ենք:

4. Եթե աշխատանքը վերջացված է, ամեն ինչ ասված է և արված, ապա ի՞նչն  է ավելի գերակշռել՝ գո՞րծը, թե՞ խոսակցությունները:

5. Եթե Ձեզ թույլ տան ընդամենը մի բան փոխել աշխարհում, ո՞րը կլինի դա:

6. Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, ապա ո՞ր աշխատանքը Ձեզ կհարստացնի:

7. Դուք անում եք այն ամենն, ինչին հավատո՞ւմ եք, թե՞ հավատում եք այն ամենին, ինչ անում եք:

8. Եթե միջինում մարդկային կյանքը տևեր 40 տարի, ի՞նչ կփոխեիք, որ այն լիարժեք ապրեիք:

9. Որքանո՞վ եք Դուք կառավարում այն ամենն,  ինչ կատարվում է Ձեր կյանքում:

10. Ինչի՞ մասին եք ավելի շատ մտահոգվում՝ ճիշտ բաներ անե՞լ, թե՞ այն, ինչ անում եք, ճիշտ անել:

11. Դուք ճաշում եք մեկի հետ, ով սկսում է վիրավորել և քննադատել մի մարդու, ով Ձեր ընկերն է, իսկ նա չգիտի դա, ի՞նչ կանեք Դուք:

12.  Եթե Դուք պետք է փոքրիկ երեխային ընդամենը մեկ խորհուրդ տաք ամբողջ կյանքի համար, ո՞րը կլինի դա:

13. Դուք կխախտե՞ք օրենքը Ձեր հարազատի փրկության համար:

14.Դուք տեսե՞լ եք խելագարություն այնտեղ, որտեղ հետո հանճար եք տեսել:

15. Ի՞նչ եք Դուք այս կյանքում անում, որով տարբերվում եք մյուսներից:

16. Ինչպե՞ս է ստացվում, որ այն, ինչ անում եք, Ձեզ երջանկացնում է, իսկ մնացածին՝ ոչ:

17. Ի՞նչ կցանկանայիք Դուք անել, որ չեք արել, ի՞նչն է Ձեզ կանգնեցնում:

18. Կա՞ այնպիսի մի բան Ձեր կյանքում, որը շատ վաղուց պետք է թողնեիք, բայց ամեն գնով պահպանում եք:

19. Եթե Ձեզ առաջարկեն ընդմիշտ տեղափոխվել ինչ–որ մի քաղաք, ապա ո՞ր քաղաքը դա կլինի և ինչո՞ւ հենց դա:

20. Դուք սեղմո՞ւմ եք վերելակի կանչի կոճակը մեկից ավելի անգամ, և իրո՞ք հավատում եք, որ դա կարագացնի նրա ժամանումը:

21. Ո՞ր մեկը կուզենայիք լինել՝ նյարդային տաղա՞նդ, թե՞ երջանիկ ապուշ:

22. Ինչո՞ւ դու հենց Դուք եք։

23. Եթե Դուք կարողանայիք Ձեր իսկ ընկերը դառնալ, կկամենայի՞ք ունենալ Ձեզ նման ընկեր:

24. Ո՞րն է ավելի վատ Ձեզ համար, եթե Ձեր ընկերը գնա, այլ քաղաքում ապրի, թե՞ Դուք ապրեք շատ մոտ, բայց չշփվեք:

25. Ամենից շատ ինչի՞ համար եք այս կյանքում շնորհակալ:

26. Ո՞րն եք ընտրում՝ ամբողջությամբ կորցնել անցյալի հիշողություննե՞րը, թե՞ երբեք չունենալ նոր հիշողություններ:

27. Արդյո՞ք կարելի է հասնել ճշմարտության առանց պայքարելու:

Շարունակությունը կարդացեք այստեղ։

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 1.8 из 5 )
MediaMag
50 հարց, որոնք Ձեզ կստիպեն մտածել