fbpx

Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները

Երևի բոլորն են նկատել ջինսե տաբատի գրպանների վրա եղած մետաղական օղակները, սակայն քչերը գիտեն, թե ինչի համար են դրանք անհրաժեշտ։

Դրանք ամրացվում են հագուստի այն հատվածներում, որտեղ կրողի շարժումների հետևանքով պատռվածք առաջանալու հավանականությունն առավել մեծ է: Այս օղակներն օգնում են, որպեսզի գործվածքը չպատռվի ու, ըստ այդմ, հնարավորինս երկար ծառայի կրողին:

1870-ականներին ջինսե տաբատները կրում էին բանվորները, որոնց հագին դրանք շատ շուտ էին պատռվում: Ուստի՝ մի անգամ բանվորներից մեկի կինը դիմեց դերձակ  Ջեյքոբ Դևիսին` խնդրելով ստեղծել առավել դիմացկուն ջինսե տաբատներ։

Դևիսի մտքում ի հայտ եկավ տաբատների` տղամարդկանց շարժումներից առավել հաճախ պատռվող հատվածներում նման օղակներ ամրացնելու գաղափարը: Հետագայում դերձակը համագործակցություն սկսեց Լիվայ (Լևի) Ստրաուսի հետ, ինչի արդյունքում ստեղծված տաբատներն իսկական «հիթ» դարձան բանվորների շրջանում։

Աղբյուրը՝ tert.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչի համար են ջինսե տաբատի վրայի մետաղական օղակները
Լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ ամառը իսկապես կարող է մարտահրավեր լինել