Մարդը կարող է շատ բան ենթադրել՝ դատելով ձեր արտաքինից. թե որքանով կարելի է ձեզ վստահել, մինչև այն, թե էքստրավերտ ե՞ք արդյոք, թե ոչ։
Մենք գիտենք, որ չի կարելի դատողություններ անել գրքի մասին ըստ նրա կազմի, բայց միևնույնն է շարունակում ենք դատողություններ անել մարդու մասին՝ ելնելով նրա արտաքինից։
Եվ իրոք, մարդը կարող է շատ բան ենթադրել՝ դատելով ձեր արտաքինից։ Նաև ձեր արտաքինը կարող է պատմել ձեր առողջության և հիվանդությունների հանդեպ հակումների մասին։
Ահա մի քանի փաստեր.
1. Մարդիկ միայն մեկ լուսանկարով կարող են տալ բավական ճշգրիտ բնորոշումներ մարդու մասին
Փորձարկման ընթացքում մասնակիցներին լուսանկարում էին երկու դիրքով՝ նեյտրալ և այն, որ դիրքով նրանք իրենք էին ուզում լուսանկարվել։ Լուսանկարը գնահատողները բավական ճշգրիտ բնորոշումներ էին տալիս, երբ լուսանկարվողները լուսանկարվել էին պատահական դիրքով։ Այդպես նրանք կարողանում էին բավական ճշգրիտ գնահատական տալ արդյո՞ք մարդը էքստրավերտ է, թե՞ ինտրովերտ, նրա ինքնագնահատականի, կրոնական դավանանքի, բարեհամբուրության և խղճի մասին։ Ամեն դեպքում, և բեմադրված և նեյտրալ դիրքերում, գնահատողները բավական ճշգրիտ էին գնահատում առաջին երեք բնորոշումները։
2. Մարդիկ գնահատում են ձեր ֆիզիկական ուժը ըստ դիմային ոսկորների
Մյուս հետազոտության մեջ, երջանիկ դեմքի արտահայտությամբ մարդկանց գնահատում էին որպես ավելի հուսալի և բարեհամբույր, քան չար էմոցիաներով։ Բայց երբ խոսքը գնում էր ֆիզիկական ուժի մասին, ապա ուժեղ համարում էին լայն ոսկորներով դեմք ունեցող մարդկանց։
3. Դաշտանային ցիկլի որոշակի հատվածում, կանանց գրավում են ավելի տղամարդկային տղամարդիկ
Ռոմանտիկ նախապատվությունները փոխվում են կանացի ցիկլի ընթացքում։ Օվուլացիայի ընթացքում, ըստ էվոլյուցիայի, կանանց գրավում են ավելի տղամարդկային տղամարդիկ։ Չնայած երբ կինը ընդունում է հակաբեղմնավորիչներ՝ նրա մոտ այդպիսի փոփոխություն չի նկատվում։
4. Մեղադրյալի մոտ ավելի մեծ է ռիսկը դատապարտվել ցմահ, եթե նրա դեմքը վստահություն չի ներշնչում
Հետազոտության ընթացքում, գիտնականները լուսանկարել են մի քանի տասնյակ մեղադրյալի և պարզվել է, որ նրանք, որոնց դեմքը գնահատվում էր անվստահելի, ավելի հաճախ էին ստանում ամենախիստ պատիժը։
5. Ձեր արտաքինը նաև շատ բան է պատմում ձեր առողջության մասին։ Վաղաժամ կնճիռները, օրինակ, կարող են վկայել սրտի հետ կապված պրոբլեմների մասին
Մի հետազոտություն ցույց է տվել, որ սրտի հետ կապված խնդիր չունեցող կանայք ավելի երիտասարդ տեսք ունեն, քան նրանք, ովքեր առողջական պրոբլեմներ ունեն։
6. Ըստ ձեր աչքերի, բժիշկները կարող են ասել՝ հիվա՞նդ եք դուք, թե՞ ոչ
Ցանցաթաղանթի կարմիր կետիկները կարող են վկայել դիաբետի առկայության մասին։Եթե ժամանակին չհետազոտվել, դա կարող է հանգեցնել նաև կուրություն։
7. Տղամարդկանց մատերի երկարությունը կարող է կապված լինել առնանդամի երկարության հետ
Համենային դեպս, 20 և ավելի տարեկան կորեացի տղամարդկանց հետազոտելիս, նրանց մոտ նկատվել է այդպիսի օրինաչափություն՝ որքան փոքր էր միջնամատի և ցուցամատի երկարությունների տարբերությունը՝ այդքան մեծ էր տվյալ մարդու «արժանապատվությունը»։
Դա ունի նաև կենսաբանական բացատրություն՝ ինչպես մատերի, այնպես էլ առնանդամի երկարությունը կապված է մոր արգանդում տեստոստերոնի մակարդակի հետ։
8. Ձեր հասակը կարող է պատմել որոշակի հիվանդությունների ռիսկի մասին
Համաձայն հետազոտությունների, բարձրահասակ մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկը ավելի պակաս է, իսկ ցածրահասակների մոտ՝ փոքր է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։ Դա կապված է աճի հորմոնի հետ, որը պաշտպանում է որոշակի հիվանդություններից և մեծացնում այլ հիվանդությունների ռիսկը։
Աղբյուրը՝ soulpost