…Բայց… ես ո՜նց եմ ուզում
Ու երազում,
Անգի՛ն,
Քո ոտքերը տեսնել իմ գրկաբաց շեմքին,
Քեզ մեկընդմիշտ տեսնել իմ տանն աղքատ ու հին
Եվ հավատալ, որ դո՛ւ,
Դո՜ւ ես տանտիրուհին:
Բա՛րձր,
Բա՜րձր է հնչում.
«Իմ սիրելի՜»,
«Իմ սե՜ր»:
Բայց ես ո՜նց եմ ուզում
Ու երազում,
Անգի՛ն,
Քեզ շշուկով, ան-ծա՜յր մի շշուկով ասել,
Քեզ շշնջալ.
«Իմ կի՜ն»…
Իսկ դու ուրիշինն ես….