fbpx

Օշո. Ուղղակի դադարեք երջանկություն փնտրել՝ և դուք գտել եք այն

Երջանկությունը՝ դա մի բան է, որը դուրս է ձեր ջանքերի սահմաններից և նույնիսկ ձեր սահմաններից…

Երջանկությունը պատահում է: Հնարավոր է հենց այդ պատճառով էլ մարդիկ այն անվանում են երջանկություն՝ այն պատահում է: Հնարավոր չէ այն կազմակերպել, հնարավոր չէ ստեղծել, հնարավոր չէ դասավորել: Երջանկությունը՝ դա մի բան է, որը դուրս է ձեր ջանքերի սահմաններից և նույնիսկ ձեր սահմաններից: Բայց, այգում փոս փորելուց, երբ դուք ամբողջապես կլանված եք դրանով, եթե ամբողջ աշխարհը մոռացված է, ներառյալ ձեզ՝ ահա այն:

Երջանկությունը միշտ ձեզ հետ է: Այն ոչ մի ընդհանուր բան չունի եղանակի, ցախ կտրատելու հետ, այն ոչ մի ընդհանրություն չունի այգում փոս փորելու հետ:  Երջանկությունը ոչ մի բանի հետ ընդհանրություն չունի: Դա ուղղակի ձեր գոյության անսպասելի, թուլացած և անբռնազբոս վիճակն է՝ այն ոչ գալիս է և ոչ էլ գնում: Այն միշտ կա, ինչպես ձեր շնչառությունն է, սրտի զարկերը կամ արյան շրջանառությունը ձեր մարմնում: Երջանկությունը միշտ կա, սակայն եթե սկսեք փնտրել այն՝ ապա կգտնեք ոչ երջանկություն:

Ուղղակի դադարեք երջանկություն փնտրել՝ և դուք գտել եք այն: Որովհետև որոնումները նշանակում են մտքի լարում, չորոնել՝ նշանակում է թուլացում: Իսկ երջանկությունը հնարավոր է միայն  թուլացած վիճակում:

Օշո «Ուրախություն, երջանկություն, որ գալիս է ներսից»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օշո. Ուղղակի դադարեք երջանկություն փնտրել՝ և դուք գտել եք այն
Ինչպես լինել հետաքրքիր մարդ