fbpx

9 տհաճ զգացողություններ, որոնք իրականում ցույց են տալիս, որ դուք լավ մարդ եք

Դուք ավելի լավն եք, քան կարծում եք:

Որոշ տհաճ զգացողություններ մեզ մոտ գալիս են ոչ թե որպես պատիժ, այլ որպես մեր ինքնագիտակցության, կարեկցանքի և ընտրողականության բնական կողմնակի ազդեցություն:

Ընդունելով սա՝ մենք կարող ենք ազատվել այն ակնկալիքից, որ բոլոր մարդիկ ծրագրված են միշտ դրական մտածել իրենց մասին:

Փաստն այն է, որ սեփական անհաջողությունները, թերություններն ու թուլություններն անտեսելը՝ ճիշտ չէ: Ուժեղ սիրտ, խիզախ միտք և անկեղծ հոգի է պահանջվում դրանց առկայությունն ընդունելու և դրանց վրա աշխատելու պատրաստակամ լինելու համար:

Սրանք տհաճ զգացողություններ են, որոնք ազդանշան են տալիս, որ դուք իսկապես լավ մարդ եք, նույնիսկ եթե դա միշտ չէ, որ գիտակցում եք:

Ձևացնողի համախտանիշ

Պատճառը, որ երբեմն զգում եք, որ բավականաչափ լավը չեք, դա այն է, որ ճանաչում եք ձեր թույլ կողմերն ու թերությունները:

Դա խոսում է ձեր ինքնագիտակցության մասին:

Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի նմանատիպ թուլություններ և թերություններ, բայց ոչ բոլորն են մտածում դրանց մասին, անհանգստանում և ընդունում դրանք:

Այն փաստը, որ դուք անում եք այս ամենը, ոչ միայն ցույց է տալիս ձեր պատրաստակամությունը ճանաչելու ձեզ որպես բազմակողմանի մարդ, ինչպիսին մենք բոլորս ենք, այլ նաև այն, որ դուք մոլորություններ չունեք ձեր բացարձակ կատարելության մասին:

Վախենում եք ուրիշների կողմից մերժվելուց և չսիրված լինելուց

Դա խոսում է ձեր կարեկցանքի մասին: Դա նաև նշանակում է, որ դուք կարևորում եք մարդկանց հետ կապերը և նրանց իսկությունը:

Երբեմն խայտառակվելու, մերժվելու կամ սոցիալական խմբից դուրս մնալու ձեր վախը պայմանավորված է նրանով, որ ձեզ համար միևնույն չէ ուրիշների զգացմունքները: Դուք փորձում եք պարզել, թե ինչու եք ստիպել նրանց ապրել այս կամ այն զգացմունքը:

Դուք վերլուծում եք ձեր անցյալի սխալները

Սա նշանակում է, որ դուք կարողանում եք ընդունել ձեր սխալները։ Դրանք հեռացնելու կամ այլ տեսանկյունից նայելու և ձեր արածը հիմնավորելու փոխարեն, քանի որ այդ պահին, ըստ ձեզ,  դա ամենաճիշտ տարբերակն էր՝ դուք պատրաստ եք վերանայել ձեր անցյալը հաշվի առնելով, թե ինչ զգացմունք եք առաջացրել մարդկանց մոտ և ինչն եք արել ոչ ճիշտ:

Սա նշանակում է, որ դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք։

Դժվարանում եք ինքներդ ձեզ ներել

Թեև ինքներդ ձեզ ներելը կարևոր է ձեր էմոցիոնալ առողջության համար, սակայն չցանկանալը «բաց թողնել» անցյալի սխալները նշանակում է, որ դուք չեք ցանկանում կրկնել դրանք: Եվ սա անձնական զարգացման մեծ նշան է:

Պետք չէ անընդհատ վերլուծել տեղի ունեցածը և ստիպել ձեզ ավելի բարձր չափանիշներ ունենալ։ Փոխարենը, դուք կարող եք սովորել ձեր սխալներից և ավելի լավը դառնալ:

Եթե ​​մենք շատ հեշտությամբ ներենք ինքներս մեզ, դա երբեմն կարող է ցույց տալ, որ դասը քաղված չէ կամ որ մենք լուրջ չենք համարում մեր սխալ արարքները։

Վախենում եք ինչ-որ մեկին վնասել

Այն փաստը, որ դուք ուժեղ ապրումներ ունեք այլ մարդկանց հնարավոր վնասի մասին (չկանխամտածված) ցույց է տալիս, որ դուք ավելի բարի և կարեկից եք, քան կարծում եք:

Այս վախը միշտ չէ, որ նշանակում է, որ դուք ձեզ վատ մարդ եք համարում։ Դա կարող է նաև ցույց տալ, որ դուք գիտակցում եք ձեր մարդկային էությունը, որ դուք, ինչպես մյուս մարդիկ, նույնպես սխալվում եք, և որ չեք ցանկանում, որ որևէ մեկը հայտնվի ձեր վախի և անհեռատեսության դիմահար կրակի առաջ: Եվ սա բարության և ինքնագիտակցության ամենաբարձր մակարդակն է։

Դուք անընդհատ աշխատում եք ինքներդ ձեզ վրա

Բացի ձեր զարգացման ոլորտները հասկանալուց, ինքներդ ձեզ վրա աշխատելու պատրաստակամությունը նաև նշանակում է, որ դուք չեք փակում ձեզ քննադատություններից, ցանկանում եք կատարելագործվել և պատրաստ եք ընդունել ձեր սխալները:

Իսկ ձեր էգոն մի կողմ թողնելու համար դուք պետք է իսկապես հիանալի մարդ լինեք:

Ձեզ անհանգստացնում են ուրիշների կարծիքները

Դուք չեք ցանկանում, որ ձեր կյանքը կախված լինի ուրիշների կարծիքներից (հակառակ դեպքում ոչնչի չեք հասնի), բայց թեթև մտահոգությունը, թե ուրիշներն ինչ կմտածեն ձեր մասին, խոսում է խմբի կողմից ընդունվելու ձեր ցանկության մասին։ Այլ կերպ ասած, դուք գնահատում եք կապերն ու հարաբերությունները:

Լիովին աննորմալ կլինի անտեսել այլ մարդկանց մտքերը, գաղափարներն ու արձագանքները։ Չափազանց եսասիրական կլինի նաև շարունակել ճնշում գործադրել մարդկանց վրա՝ ուշադրություն չդարձնելով, թե դա ինչպես է ազդում նրանց վրա։

Թեև դուք չպետք է անհանգստանաք ձեր ատողների զգացմունքների համար, դուք անպայման պետք է հաշվի առնեք այն մարդկանց զգացմունքները, ում իսկապես սիրում եք:

Հեշտ եք լաց լինում

Սա ցույց է տալիս ձեր հուզական արտահայտչականության բարձր մակարդակը:

Յուրաքանչյուր ոք լացելու և իր զգացմունքներին ազատություն տալու բնական մղում ունի:

Մարդկանց մեծամասնությունը ճնշում է այս ազդակները՝ վախենալով թույլ երևալուց կամ ընդունել սեփական էմոցիաները:

Որպես օրենք, առանց ջանքերի արցունքներ թափելու ունակությունը դիտվում է որպես ուժի, այլ ոչ թե թուլության նշան:

Դուք չեք ցանկանում «վատ մարդ» լինել

Հենց այն փաստը, որ դուք առհասարակ մտածում եք այդ մասին, արդեն նշանակում է, որ դուք լավ մարդ եք։

Ինչո՞ւ։ Իսկապես վատ մարդիկ չեն մտածում վատ լինելու մասին: Նրանք շարունակում են անել այն, ինչ ցանկանում են՝ անկախ այն բանից, թե ինչպես են իրենց գործողությունները ազդում այլ մարդկանց վրա: Այն, որ դուք հոգում եք ուրիշների զգացմունքների մասին, ինքնին նշան է, որ դուք ավելի լավն եք, քան կարծում եք: Եղեք բարի ձեր հանդեպ և մի փոքր ավելի հարգեք ինքներդ ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.43 из 5 )
MediaMag
9 տհաճ զգացողություններ, որոնք իրականում ցույց են տալիս, որ դուք լավ մարդ եք
ԹԵՍՏ. Հումորասե՞ր ես, թե՞ ձանձրալի. 7 ճշգրիտ հարց, որ կպարզեն հումորի զգացման ձեր մակարդակը