fbpx

Ինչպիսի՞ հնարավորություններ է թաքցնում մեզանից մեր մարմինը

Այս փոքրիկ խորամանկությունները, որոնց գոյության մասին դուք նույնիսկ չեք էլ կասկածում, կարող են բավական օգտակար և էֆեկտիվ լինել, երբ պետք է ազատվել որևէ տհաճ զգացողությունից:

1. Եթե ձեր ատամը սկսել է ցավել, սառցե խորանարդով շփեք ձեռքի V-աձև մասը՝ ցուցամատի և բութ մատի արանքում: Ձեռքի այդ շրջանի անզգայացումը կփոքրացնի ատամնացավի ինտենսիվությունը:

commons.wikimedia.org-Hand_-_Fingers-610x457

2. Եթե դուք ստիպված եք լսել զրուցակցին աղմկոտ վայրում, ապա աջ ականջով թեքվեք դեպի զրուցակիցը: Աջ ականջ ավելի լավ է ընկալում բառերը՝ այն դեպքում երբ ձախ ականջը ավելի լավ ընկալում է ձայներն ու երաժշտությունը:

earcommunity.com-1600-×-1200-Option-3-Prosthetic-ear-attached-by-magnet-components-610x478

3. Եթե դուք շատ եք ալկոհոլ օգտագործել և գլուխը սկսում է պտտվել՝ դրեք ձեռքերը ամուր և պինդ ինչ-որ բանի վրա: Շոշափելի զգայարանները կարողանում եմ խաբել ուղեղին, որն էլ թույլ է տալիս պահել հավասարակշռությունը:

pixabay.com-alcohol-428392_640-610x425

Իսկ եթե անտանելի գլխապտույտը չի անցնում նույնիսկ, երբ պառկում եք անկողնում, ապա դրեք մեկ ոտքը գետնին: Դա կփոքրացնի թվացյալ շարժման անտանելի զգացումը:

4. Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ապացուցված է, որ մարդկանց, ովքեր վախենում են և տանել չեն կարողանում սրսկումները, պետք է սրսկումից առաջ կեղծ հազալ: Փորձարկումները ցույց են տվել, որ անսպասելի հազը թուլացնում է ցավային զգացումները:

www.skai_.gr-needle-syringe-610x406

5. Երբ դուք անմիջապես սնվելուց հետո գնում եք քնելու, անպայման պառկեք ձախ կողմի վրա: Աջ կողմի վրա քունը նպաստում է նրան, որ ստամոքսը գտնվում է ավելի բարձր քան կերակրափողը և դրա հետևանքով մարսվող կերակուրը և ստամոքսահյութը կարող են ընկնել կերակրափող և առաջացնել այրոցներ և այլ տհաճ զգացողություններ:

www.quehuong.org_.vn-sleep-610x436

6. Երբ դուք վատ տրամադրություն ունեք, ապա բերանում սեղմեք մատիտ: Այն ակտիվացնում է այն մկանները որոնք օգտագործվում են ժպտալու ժամանակ, ինչն էլ «հիմարեցնում է» ուղեղին:

commons.wikimedia.org-Yellow_Happy-610x610

7. Եթե դուք շտապ «փոքր կարիք» ունեք, իսկ մոտակայքում զուգարան չկա, ապա այդ ցանկության ճնշման համար մտածեք սեքսի մասին:

www.flickr.com-11473254923_a2695339fd_h-610x513

8. Եթե դուք ցանկանում եք ջրի տակ ավելի երկար պահել շունչը, մի քանի անգամ կարճ շունչ քաշեք, մեկ երկարի փոխարեն: Դա կստիպի ուղեղին մտածել, որ նա ավելի շատ թթվածին է ստացել, իսկ դուք կշահեք մի քանի թանկ վայրկյաններ:

commons.wikimedia.org-110623-M-TF790-021-610x458

9. Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ զկրտոցից ազատվելու համար: Բայց ամեն դեպքում, հետազոտությունները ցույց են տալիս, որ այն առաջանում է արյան մեջ CO2-ի մեծացմամբ: Այդ իսկ պատճառով զկրտոցից ազատվելու ամենաճիշտ տարբերակը՝ պոլիէթիլենե տոպրակի մեջ 30 վայրկյան շնչելն է:

pixabay.com-man-70603_640-610x373

10. Եթե դուք սրտխառնոց ունեք, ապա սեղմեք դաստակի ներքին մասի երկու ջղերի արանքում գտնվող կետը:

Wrist-610x446

11. Եթե թմրել է ձեռքը, փորձեք թափահարել գլուխը մի կողմից մյուսը: Դա կթուլացնի պարանոցի լարվածությունը և կթուլացնի ձեռքի ծակծկող զգացողությունը: Իսկ եթե թմրել է ոտքը, լավագույնը դա մի փոքր այդ ոտքով քայլելն է:

www.webdesign.org-arm-610x537

12. Երբ ուժեղանում է սրտխառնոցի զգացողությունը ուժեղ սեղմեք բռունցքը այնպես, որպեսզի բութ մատը գտնվի ներսում:

13. Երբ վազքի ժամանակ սկսում է «ծակել» կողքը, հավանական է, որ դուք արտաշնչում եք այն ժամանակ երբ աջ ոտքը դնում եք գետնին, իսկ դա բերում է լյարդի վրա հավելյալ ճնշման: Որպեսզի ցավից ազատվել, կատարեք արտաշնչումը ձախ ոտքի վրա:

simple.wikipedia.org-Running_Man_Kyle_Cassidy-610x402


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինչպիսի՞ հնարավորություններ է թաքցնում մեզանից մեր մարմինը
ԹԵՍՏ. ճանաչո՞ւմ եք ժամանակակից մուլտֆիլմերը