fbpx

Կենդանակերպի նշաններ․ ի՞նչ եք կորցրել և ձեռքից բաց թողել 2017թ․-ին

Երբեմն մենք բոլորս ինչ-որ բան կորցնում ենք՝ սեր, ժամանակ, ուրախություն․․․, և չենք էլ հասցնում դա նկատել և միայն ժամանակի ընթացքում ենք ետ նայելով՝ ցավով դա հասկանում: Եվ այսպես, ի՞նչ են կորցրել և ձեռքից բաց թողել Կենդանակերպի նշանները 2017թ․-ին:

Խոյ

Դուք օրերով, ժամերով, րոպեներով և վայրկյաններով ինչ-որ բանի էիք սպասում: Սպասում էիք, որ ինչ-որ մեկը ձեզ կգրի, որ վերջապես կգա արձակուրդի ժամանակը, որ տեղի կունենա որևէ հուզիչ և հետաքրքիր բան: 2017-ի լավ պահերը ֆիքսելու փոխարեն՝ դուք ցանկանում էիք ավելին: Ինչ-որ ավելի լավն ու տարբերվողը: Դուք փաստորեն չնկատեցիք էլ ինչպես անցավ տարին:

Ցուլ

Ձեզ ներծծել է առօրյան, իսկ դուք մնացել եք դրա մեջ: 2017-ը ձեզ համար բավական հարմարավետ էր, սակայն «հարմարավետ» հարաբերությունները դժվար թե լիարժեք լինեն: Դուք զգաստ նստել եք մի տեղում, վախենալով փոփոխություններից և ավելի բարդ ճանապարհի ընտրությունից, չնայած նրան, որ դա կարող էր տանել դեպի աներևակայելի երջանկություն: Դուք գերադասում եք խուսափել ռիսկերից և մնալ ձեր աշխարհում, որտեղ հարմարավետ է, անվտանգ և շուրջբոլորը ամեն ինչ ծանոթ է:

Երկվորյակ

Երբ ընկերները առանց ձեզ գնում են հանգստանալու, երբ ձեր ղեկավարը բարկանում է, իսկ ձեր զուգընկերն էլ հեռանում ձեզանից՝ դուք ոչինչ չեք անում: Նույնիսկ չփորձելով շտկել իրավիճակը, դուք սկսում եք մեղադրել ինքներդ ձեզ, համարելով, որ արժանի եք, որպեսզի ձեզ հետ վարվեն ինչպես փալասի հետ: Դուք անտրտունջ ընդունում եք ձեր կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա և չեք էլ փորձում այն փոխել:

Խեցգետին

Ամբողջ տարվա ընթացքում դուք չափից շատ եք լսել ուրիշներին, դուք չափից շատ եք ամաչել և անհանգստացել՝ փոխարենը որպեսզի խոսեիք և գործեիք: Դուք չափազանց անհանգստանում էիք այն մասին, թե ինչպես են շրջապատող մարդիկ գնահատում ձեզ կողքից, չնայած դուք պետք է կենտրոնանայիք այն բանի վրա, թե ինչպես ձեռք բերեք ձեր երջանկությունը, այլ ոչ թե համոզեք ուրիշներին, որ դուք լավն եք և ձեզ մոտ ամեն ինչ լավ է:

Առյուծ

Դուք պնդում եք, որ ձեզ չի հետաքրքրում ուրիշների կարծիքը, բայց իրականում ժամերով նստում եք մազահարդարի մոտ, վազում եք թանկարժեք խանութներով և մինչև այրվելու աստիճան արևայրուք եք ընդունում սոլյարիում: Նաև բաց չեք թողնում ոչ մի հայելի, որի կողքով անցնում եք: Ձեզ հարկավոր է, որ ուրիշ մարդիկ համոզեն ձեզ, որ դուք կարևոր եք, արժեքավոր, ինչ-որ բան եք նշանակում և ինչ-որ բան արժեք: Եվ հենց այսպիսի գործողություններում անցավ ձեր տարին:

Կույս

Այս տարի դուք չափազանց ժամանակ եք ծախսել այլ մարդկանց վրա: Դուք լռել եք ձեր պրոբլեմների մասին, որովհետև ձեզ համար կարևոր է, որ առաջին հերթին ամեն ինչ լավ լինի ձեր ընկերների մոտ: Իսկ ի՞նչ եք արել ձեզ համար այս տարի: Ընդհանրապես ոչինչ: Դուք պետք է դադարեք ձեր մասին մտածել, որպես երկրորդական կարևորության մարդու և նախապատվությունը տաք սեփական հետաքրքրություններին:

Կշեռք

Դուք խաղաղ նավարկում եք հոսանքին համընթաց և երբեմն ոչ վատ: Բայց ամբողջ տարի դուք թույլ էիք տալիս ձեր շրջապատին որոշել, թե որտեղ պետք է ճաշեք, ինչ պետք է նայեք և անեք, անում էիք այն, ինչ ձեզ ասում էին: Ինչ-որ պահի դուք դադարեցիք սեփական որոշումներ կայացնել և մտերիմներին թույլատրեցիք ամբողջությամբ ղեկավարել և ուղղություն տալ ձեր կյանքին:

Կարիճ

Դուք ամբողջ տարի տենդագին փնտրում էիք կյանքի իմաստն ու նպատակը: Դուք տեսնում եք, թե ինչպես են ձեր ընկերները բնակարան ձեռք բերում, ընտանիք կազմում, երեխաներ ունենում: Հնարավոր է դուք դեռևս պատրաստ չեք այդ ամենին, սակայն դրա պատճառով դուք ձեզ լիարժեք չեք զգում: Ինչ-որ բան ձեր ներսում ասում է, որ ձեզ հարկավոր է զբաղվել ինչ-որ կարևոր բանով, որպեսզի զգաք, որ իզուր չեք ապրում այս աշխարհում:

Աղեղնավոր

Դուք շատ հեշտ և արագ եք հանձնվում և հենց այդ պատճառով էլ շատ արագ հրաժարվում եք յուրաքանչյուր նախաձեռնությունից՝ ավարտում եք հարաբերությունները, ազատվում եք աշխատանքից, լքում եք ձեր հետաքրքրությունները, որոնք ձեզ երջանիկ են դարձնում: Ամբողջ տարի դուք կասկածում էիք ինքներդ ձեզ վրա, չնայած պետք է ոգևորեիք և աջակցեիք:

Այծեղջյուր

Ամբողջ տարի դուք տքնաջան աշխատել եք: Հազվադեպ եք տեսնվել ընկերների հետ և գրեթե չէիք քնում: Դիմանում էիք միայն էներգետիկ ըմպելիքների և սուրճի շնորհիվ: Երբեմն ձեզ թվում էր, որ դուք բոլորովին չեք ապրում, իսկ գումար աշխատելն էլ դարձել էր ձեր գոյության միակ իմաստը: Չնայած նրան, որ ձեզ համար շատ կարևոր է ձեր աշխատանքը՝ այնուամենայնիվ երբեմն պետք է հանգստանալ:

Ջրհոս

Վերլուծելով տարին, դուք զարմանքով կնկատեք, որ վեր եք ածվել ծայրահեղ վատատեսի: Դուք մոռացել եք բոլոր զվարճալի պահերը և ուրախ միջոցառումները, քանի որ ձեր գլխում, չգիտես թե ինչու, նստել են միայն սարսափելի դժբախտություններն ու իրադարձությունները: Այս տարին ձեզ դարձրել է պակաս վստահող և դուք դադարել եք կյանքում տեսնել դրականը:

Ձկներ

Դուք ջանադրաբար ապրում եք անցյալով: Ուշադրություն դարձրեք՝ դա 2017 թվականն էր, այլ ոչ թե 2007-ը: Դուք ինչ-որ մեկի հետ այլևս այդքան էլ մտերիմ ընկերներ չեք կամ կորցրել եք, կամ ձեզ լքել է հարազատ ու սիրելի մի մարդ: Դուք այլևս չեք կարող ձևացնել, որ այսօրվա կյանքը նույնն է, ինչ առաջ: Նույնիսկ դուք ինքներդ այնպիսին չեք, ինչ նախկինում: Եվ դա լավ է: Դուք մեծացել եք և հասունացել: Դուք պետք է ընդունեք այն փաստը, որ ամեն ինչ և միշտ փոխվում է: Չի կարելի պատերազմել ժամանակի հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ․ ի՞նչ եք կորցրել և ձեռքից բաց թողել 2017թ․-ին
ԹԵՍՏ․ Կբավարարի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի հավաքեք թեկուզ 75 %, թե՞ դուք ուղղակի խելոք եք ձևանում