fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններ. ինչպիսի՞ սիրտ ունեք

Ինչպիսի՞ սիրտ ունի կենդանակերպի այս կամ այն նշանը: Ըստ ձեզ, ի՞նչ սրտով է ձեզ օժտել բնությունը: Դուք բարի և դյուրահավատ մա՞րդ եք, թե՞ վրեժխնդիր և կոպիտ: Դուք սիրո՞ւմ եք մարդկանց, թե՞ մեզանտրոպի համբավ եք ձեռք բերել: Տեսնենք, թե ինչ է ասում աստղագուշակությունն այս մասին:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Խոյ. Դուք կարծրացած սիրտ ունեք

Նրան բազմիցս վիրավորվել են, և դա փոխել է ձեր աշխարհայացքը: Դուք այժմ թերահավատ եք և ցինիկ: Դուք խուսափում եք բոլոր ռոմանտիկ բաներից, և, հետևաբար, բավականին դժվար է քանդել ձեր շուրջը կառուցած պատերը։

Ցուլ. Դուք համառ սիրտ ունեք

Դուք դեռ զգացմունքներ ունեք ձեր անցյալից ինչ-որ մեկի հանդեպ: Դուք չեք ցանկանում առաջ գնալ, քանի որ ձեր մի մասը չի ցանկանում առաջ գնալ: Ցանկանում եք վերադարձնել կորցրածը և անընդհատ հետ նայել։

Երկվորյակներ. Դուք տխուր սիրտ ունեք

Դուք դեռ սգում եք այն կորուստները, որոնց միջով անցել եք անցյալում։ Դժվար է ձեզ համար նորից սովորել սիրել, քանի որ դուք դեռ սովորում եք հաղթահարել անցյալի էմոցիոնալ տրավմաները:

Խեցգետին․ Դուք փափուկ սիրտ ունեք

Դուք զգայուն եք։ Դուք քնքուշ եք: Դուք սենտիմենտալ եք։ Ձեզ համար հեշտ է լաց լինել: Դուք թույլ եք տալիս ձեզ խոցելի լինել ձեր սիրելիների առաջ և արտահայտել ձեր զգացմունքները, քանի որ նախընտրում եք լինել անկեղծ մարդ, քան դիմակ կրել:

Առյուծ․ Դուք պաշտպանված սիրտ ունեք

Դուք ձևացնում եք, թե քիչ եք մտածում մարդկանց մասին, չնայած դա այդպես չէ: Դուք անընդհատ ձևացնում եք, թե լավ եք: Դուք հպարտանում եք ձեր անկախությամբ, քանի որ չեք ցանկանում ընդունել, որ հուսահատ եք սիրո համար:

Կույս. Դուք զգուշավոր սիրտ ունեք

Դուք երբեք հարաբերությունների մեջ չեք մտնում առանց նախապես հիմքը փորձելու և մարդուն սհումնասիրելու: Դանդաղ տեմպերով եք շարժվում։ Դուք պաշտպանում եք ձեզ՝ մանրակրկիտ վերլուծելով և վերահսկելով ձեզ շրջապատող մարդկանց:

Կարդացեք նաև՝ Ինչպես է Կենդանակերպի յուրաքանչյուր նշան պաշտպանում իր սիրտը

Կշեռք. Դուք հնաոճ սիրտ ունեք

Երբ ինչ-որ մեկին սիրահարվում եք, երկար ժամանակ դառնում եք մոնոգամ։ Դուք հավատում եք մինչ գերեզման սիրուն: Փորձում եք սոսնձել կոտրված գավաթը, այլ ոչ թե փախչել անախորժության առաջին իսկ նշաններից հետո:

Կարիճ. Դուք ջերմ սիրտ ունեք

Թեև խնամքով թաքցնում եք դա։ Դուք ժպտում եք ուրիշներին, բայց անմիջապես չեք վստահում։ Հհամակրանք եք առաջացնում, քանի որ հարգանքով եք վերաբերվում մարդկանց, քանի դեռ նրանք ձեզ չեն վիրավորում կամ նեղացնում։

Աղեղնավոր. Դուք կոտրված սիրտ ունեք

Ձեր հետևում ուղեբեռ կա, որը փորձում եք տանել։ Դուք անընդհատ կասկածներ եք ունենում և նախընտրում եք մակերեսորեն վերաբերվել կյանքին։ Վախենում եք նորից սիրել, քանի որ գիտեք, թե ինչ է արել ձեզ սերը անցյալում:

Այծեղջյուր. Սառը սիրտ ունեք

Դուք հազվադեպ եք թույլ տալիս որևէ մեկին մտնել ձեր աշխարհ: Դուք ընտրողական եք այն հարցում, թե ում եք ընկեր համարում և ումից եք ձեզ հեռու պահում: Չեք ցանկանում վատնել ձեր ժամանակը «սխալ» մարդկանց վրա։

Ջրհոս. Դուք հսկայական սիրտ ունեք, որում սիրո համար շատ տեղ կա

Ձեր բոլոր սիրելիներին տալիս եք այնքան, որքան կարող եք: Դուք լավ գործեր եք անում առանց վարանելոււ և հավատում եք յուրաքանչյուր մարդու լավ տեսակին։ Դուք այն հազվագյուտ մարդն եք, որի կարիքն ունի այս աշխարհը:

Ձկներ. Դուք ամուր սիրտ ունեք

Սիրտ, որը կարող է տանել և դիմանալ ամեն ինչի: Տարիների ընթացքում մեծ ցավ ու հոգեկան տանջանք եք ապրել, բայց ձեր սիրտը դեռ բաբախում է։ Դուք տոկուն մարդ եք, ով գիտի, թե ինչպես գոյատևել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.14 из 5 )
MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններ. ինչպիսի՞ սիրտ ունեք
Գեորգի Գյուրջիևի 63 կարճ խորհուրդները իր դստերը