Համաձայն Forbes ամսագրի, աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսն է՝ Amazon ընկերության հիմնադիրը: Նրա կարողությունը գնահատվում է 131 միլիարդ ԱՄՆ դոլար:
Սակայն Ջեֆ Բեզոսը մարդկության պատմության ամենահարուստ մարդը չէ: Այդ տիտղոսը պատկանում է Մանսա Մուսային՝ Միջնադարյան Մալիի տիրակալին:
Կալիֆորնիայի համալսարանի պատմության պրոֆեսոր Ռուդոլֆ Բաչ Ուերը BBC-ին տված հարցազրույցում ասել է․
«Մուսայի հարստության մասին ժամանակակից պատմություններն այնքան ցնցող են, որ անհնար է հասկանալ և սկզբունքորեն հավատալ, թե որքան հարուստ և զորեղ է եղել նա»:
2012թ․ ամերիկյան Celebrity Net Worth կայքը նրա կարողությունը գնահատել է 400 միլիարդ դոլար, սակայն պատմաբանները գտնում են, որ դա անհնար է հաշվարկել:
Մանսա Մուսան ծնվել է 1280 թվականին տիրակալի ընտանիքում: Նրա եղբայրը՝ Մանսա Աբու-Բակրը եղել է կայսրության տիրակալ մինչև 1312 թվական, բայց հետո նա հրաժարվել է գահից հանուն Ատլանտյան օվկիանոսով արշավի, որից էլ այդպես էլ չի վերադարձել:
Իշխանությունը անցնում է Մանսա Մուսայի ձեռքը: Նրա տիրակալության ժամանակ Մալի պետությունը չափսերով զգալիորեն մեծանում է: Նա գրավել է 24 քաղաք, այդ թվում՝ Տիմբուկտուն:
Այդպիսի հսկա տարածքների միակցումից հետո Մանսայի ձեռքն է անցնում ոսկու և աղի պաշարներ: Նրա տիրապետության ժամանակ Մալիին բաժին էր հասնում հին աշխարհի ոսկու գրեթե կեսը:
Եվ այդ ամենը պատկանում էր տիրակալին: Պատմաբան, աֆրիկական արվեստի մասնագետ Կետլին Բիկֆորդ Բերզոն պատմում է․
«Որպես կայսր, Մանսա Մուսան ուներ գրեթե անսահամանափակ հասանելիություն պետության առավել կարևորագույն ոլորտներին՝ նա ստացավ փողեր կայսրության հսկա առևտրային կենտրոններից, որտեղ վաճառում էին ոսկի և այլ ապրանքներ»:
Ուխտագնացություն դեպի Մեքքա
Մալի կայսրության մասին աշխարհն իմացավ այն բանից հետո, երբ Մանսա Մուսան, խորը հավատացյալ մահմեդական, որոշեց ուխտագնացություն կատարել դեպի Մեքքա՝ անցնելով Սահարա անապատն ու Եգիպտոսը:
Պատմաբանների տեղեկություններով, նա լքեց Մալին 60 հազար մարդուց բաղկացած քարավանով:
Նա իր հետ վերցրեց ամբողջ արքունիքը, պալատականներին, գրիտերին (պատմիչներ), առևտրականներին, ուխտակ վարորդներին և 12 հազար ստրուկ և նաև այծերի ու ոչխարների հսկա հոտ, որպես կերակուր:
Դա մի հսկա քաղաք էր, որը շարժվում էր անապատով:
Նրանց հետ, շղթայված գնում էին 100 ուխտ, որոնցից յուրաքանչյուրը տանում էր հարյուրավոր ֆունտ մաքուր ոսկի: Դա տեսարան էր, որ պետք էր տեսնել: Եվ այդ ամենը ավելի ճոխ տեսք է ստացել, երբ քարավանը հասել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:
Տիրակալն այնքան շռայլորեն էր բաժանում ոսկին, որ նրա երեքամսյա այցն այս քաղաք նվազեցնում է այդ ազնիվ մետաղի գինը մի ամբողջ 10 տարի՝ դրանով մեծ վնաս հասցնելով տեղի տնտեսությանը:
ԱՄՆ-ում տեղակայված տեխնոլոգիական SmartAsset.com ընկերությունը հաշվարկել է, որ Մանսա Մուսայի ուխտագնացության պատճառով ոսկու էժանացումը ամբողջ Միջին Արևելքում բերեց 1.5 միլիարդ դոլարի տնտեսական կորուստ:
«Նա ճանապարհին այնքան շատ մալիական ոսկի բաժանեց, որ գրիտները հրաժարվում էին փառավորել նրան երգերում, քանի որ գտնում էին, որ նա կայսրությունից դուրս դատարկ տեղը ծախսում է տեղի ռեսուրսները», – ասում է պատմաբան Լյուսի Դյուրանը:
Մանսա Մուսան վերադառնում է Մեքքայից մի քանի իսպանացի գիտնականների հետ, որոնց թվում էր Աբու Էսհապ աս-Սահիլի անունով անդալուզյան պոետ և ճարտարապետը: Որոշ տեղեկություններով կայսրը պոետին վճարում է 200 կգ ոսկի, ինչը այսօրվա գներով կկազմեր մոտ 8.2 մլն դոլլար:
Բացի արվեստն ու ճարտարապետություն խրախուսելը Մանսա Մուսան նաև հոգ էր տանում գրողների մասին, կառուցում էր դպրոցներ, գրադարաններ և մզկիթներ:
Մալիի մայրաքաղաք Տիմբուտկուն շատ շուտով դառնում է կրթական կենտրոն՝ մարդիկ ամբողջ աշխարհից գալիս էին այնտեղ, որպեսզի սովորեն Սանկոր համալսարանում:
Մանսա Մուսան մահացել է 1337 թվականին 57 տարեկանում: Կայսրությունը ժառանգեցին նրա որդիները, որոնք չկարողացան երկրում միասնություն պահպանել: Կայսրությունը բաժանվեց փոքր մասրի և վերջնականապես փլուզվեց:
Նաև պատմության ամենահարուստ մարդկանց ԹՈՓ 10-ի մեջ են մտնում
- Չժաո Սյույ (1048-1085 թթ․) – Չինաստանի տիրակալ
- Ակբար I (1542-1605) – մոնղոլական դինաստիայի տիրակալը Հնդկաստանում
- Էնդրյու Կարնեգի (1835-1919) – շոտլանդաամերիյան գործարար
- Ջոն Դ․ Ռոքֆելլեռ (1839-1937) – ամերիկյան գործարար
- Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռոմանով (1868-1918) – Ռուսաստանի ցար
- Օսման Ալի Խան, Ասաֆ Ջախ VII (1886-1967) – իշխանական նիզամ
- Ուիլյամ նվաճող (1028-1087) – Անգլիայի թագավոր
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։