fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» - Լեգենդ Նարցիսի մասին

Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» – Լեգենդ Նարցիսի մասին

Մի սիրունադեմ տղա ամեն օր գնում էր մոտիկ առվի ափը՝ հիանալու իր գեղեցկությամբ։ Նա այնքան էր զմայլված իրենով, որ մի օր էլ ընկավ ջուրը ու խեղդվեց, և առվի ափին մի ծաղիկ աճեց, որին «նարցիս» (հայերեն՝ նարգիզ – Ա.Վ.) անունը տվեցին։

«Երբ Նարցիսը մեռավ, եկան անտառի աստվածները՝ ոգիները և տեսան, որ քաղցրահամ առուն արցունքից աղի է դարձել։

— Ինչո՞ւ ես լալիս,— հարցրեցին ոգիները։

— Լալիս եմ Նարցիսի համար,— պատասխանեց առուն։

— Զարմանալի չէ, որ լալիս ես Նարցիսի համար,— ասացին անտառի աստվածները։— Չնայած մենք բոլորս ամեն օր վազում էինք նրա ետևից այս սիրուն անտառով, ի վերջո, դու միակն էիր, որ կարող էիր մոտիկից զմայլվել նրա գեղեցկությամբ։

—Իսկ Նարցիսը գեղեցի՞կ էր,— հարցրեց առուն։

— Ո՞վ կարող է այդ բանն իմանալ ավելի լավ, քան դու,— պատասխանեցին ապշած ոգիները։— Չէ՞ որ նա էր, վերջապես, որ ամեն օր խոնարհվում էր քո ջրերի վրա։ Առուն երկար ժամանակ լուռ էր։ Հետո ասաց.

— Ես լալիս եմ Նարցիսի համար, բայց երբեք մտքովս չի անցել, թե նա գեղեցիկ է։ Լալիս եմ Նարցիսի համար, որովհետև ամեն անգամ, երբ նա ծնկի էր գալիս իմ ափերին, ես նրա աչքերի խորքում տեսնում էի իմ գեղեցկության արտացոլումը»։

Հրապարակման ներկայացրեց՝ Դավիթ Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

կարդացեք նաև

Երգի պրեմիերա․ «Հաղթելու ենք, բալես, քնի». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր երգ է ներկայացրել։ Ստեղծագործությունը ստացել է «Հաղթելու ենք. բալես, քնի» անունը։ Երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, խոսքերինը՝ Արմինե Սարգսյանը։ https://youtu.be/2_e-Z9FETpw Գրանցվիր մեր Telegram ալիքին։...

Որդիս, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ աշխարհում, անմահացավ, վիշտս ծանր է, հպարտությունս՝ մեծ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է հայտնի լուսանկարի տղան՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Գրառումը ներկայացնում ենք...

Արցախում կարևոր բարձունքը հետ վերցնելիս վիրավորվել է լրագրող Վարդան Օնանյանը․ նա վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում

Մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։ «Երկիր...

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղուցուն։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի։

Սիրիայում վարձկանների հավաքագրման մասին վկայող տեսանյութ

Զինուժ մեդիան հրապարակել է Սիրիայում վարձկանների հավաքագրման մասին վկայող տեսանյութ. նկարահանումն արվել է Աֆրինում. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/332517801375102