fbpx

Ուսանելի պատմություն կեղտոտ սպիտակեղենի մասին

Մի ամուսնական զույգ տեղափոխվում է նոր բնակարան։ Առավոտյան, կինը մոտենում է պատուհանին՝ դրսի տեսարանով հիանալու համար։

Նա ուշադիր նայում է շուրջ բոլորը, և հանկարծ նկատում, որ դիմացի շենքի հարևանուհին պատշգամբում արևին է փռում սպիտակեղենը։

– Նայիր, ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը, – ասում է նա ամուսնուն։

Սակայն ամուսինը շարունակում է կլանված թերթ կարդալ և թվում է թե նույնիսկ չի էլ լսում կնոջ խոսքերը։

gryaznoe-bele_cf706e50d923f3e729175e230b44e0f7-e1438177020195

– Ամենայն հավանականությամբ նրա լվացքի փոշին լավ որակի չէ, կամ էլ նա չգիտի լվացք անել, պետք է նրան խորհուրդ տալ։

Եվ այսպես շարունակվեց մի քանի շաբաթ։ Ամեն անգամ, երբ դիմացի շենքից հարևանուհին փռում էր սպիտակեղենը՝ կինը զարմանում էր և նշում, թե որքան կեղտոտ է սպիտակեղենը։

Բայց մի անգամ, արևային մի օր, կինը մոտենում է պատուհանին և զարմացած բացականչում.

– Վայ, իսկ այսօր սպիտակեղենը կատարյալ մաքուր է։ Վերջապես մեր հարևանուհին լվացք անել սովորեց։

gryaznoe-bele_93e458a05f80c38669abe59c5b6d0e2f

– Ոչ, բանը ամենևին էլ դրանում չէ, – պատասխանում է ամուսինը, – ուղղակի, այսօր առավոտյան ես ավելի վաղ արթնացա և մաքրեցի պատուհանները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ուսանելի պատմություն կեղտոտ սպիտակեղենի մասին
12 բան, որոնք ժամանակակից կանայք ակնկալում են տղամարդկանցից