fbpx

Այս 20 որակները ստիպում են մարդկանց սիրահարվել ձեզ

Իհարկե՝ սիրո համար չկա ընդհանուր դուրս բերված մի բանաձև։ Բայց կան որոշ բնավորության գծեր և մարդկային որակներ, որոնք առավել շատ են գրավում մարդկանց, օգնում են ստեղծել վստահություն և կառուցել երկարատև հարաբերություններ։ Սիրո ճանապարհը հարթեցված է համատեղելիության, անկեղծ կապվածության, որպես անձ աճելու և զարգանալու ունակության, և այո, մի փոքր էլ կենսաբանության համադրությամբ։ Բայց դա չի դարձնում սերը պակաս ռոմանտիկ։

1. Ինքնավստահություն

Երբ դուք սիրում եք ձեզ՝ ուրիշների համար ավելի հեշտ է դառնում ձեզ սիրելը։ Ինքնավստահ լինելը միշտ չէ, որ հեշտ է, բայց սեփական արժեքը գիտակցելը, սեփական մաշկի մեջ հարմարավետ զգալը՝ կօգնի գրավել այն մարդուն, ով նույնպես կտեսնի ձեր մեջ այդ ամբողջ գեղեցկությունը։

2. Բարություն

Պարզամիտ է, սակայն մաքուր ճշմարտություն է։ Քանի դեռ այն կա, մենք կարող է այն չգնահատենք, բայց փոխարենը անմիջապես զգում ենք, թե երբ մարդը բարի չէ շրջապատի հանդեպ։

3. Դժվար հասանելի

Այնպես չէ, որ պետք է լիովին վանել նրան, ով ձեզ հետաքրքիր է, որովհետև նա կարող է չհասկանալ ակնարկը և իրոք հեռանալ։ Սակայն արգելված պտղի ցանկություն առաջացնելը՝ հաստատված ֆենոմեն է։ Այնպես որ մի շտապեք անմիջապես պատասխանել հաղորդագրություններին, բայց շաբաթից ավել էլ մի լռեք։

4. Համաչափ դեմք

Այս փաստի հետ, իհարկե, դժվար է ինչ-որ բան անել, եթե չունեք մի քանի հազար դոլար պլաստիկ վիրահատության համար։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր ունեն «ոսկե կտրվածքի օրենքով» դեմք՝ ավելի գրավիչ են թվում, որովհետև համաչափությունը ընկալվում է, որպես գենետիկ առողջություն։

5. Նմանություն

Հակառակ բևեռները միմյանց չեն ձգում։ Սկզբում լավ աղջիկների համար կարող է հետաքրքիր լինել վատ տղաների հետ, բայց ժամանակի ընթացքում, առանց ընդհանուր հետաքրքրությունների և արժեքների՝ հարաբերությունները միևնույնն է կայուն չեն լինի։

6. Շան առկայություն

Հետազոտությունները ցույց են տալիս, որ շուն պահող մարդկանց ընկալում են որպես ավելի դրական և գրավիչ մարդկանց։

7. Ուշադրություն

Լինել ուշադիր ուրիշների հանդեպ, զուգընկերոջ պահանջներին, լսելու և հասկանալու ունակությունը՝ գրավիչ որակ է։

8. Հաճելի բույր

Պարֆյումը՝ լավ է, սակայն ֆերոմոնները՝ նյութ որ բոլորս ճառագում ենք, ահա թե ինչն է կարևոր։ Ցավոք մենք չենք կարող դրանք կառավարել։

9. Գտնվելու համապատասխան վայր

Որքան հեռու եք դուք մեկմեկուց, այնքան ավելի քիչ հավանական է, որ ձեր մոտ կկառուցվեն հարաբերություններ։ Ցավոք, դա փաստ է։

10. Նույնանման սպասումներ

Եթե դուք ցանկանում եք ընտանիք ստեղծել, ապա ձեզ հարկավոր չէ նա, ով ուզում է դեռ մի քիչ էլ զվարճանալ։ Հարաբերություններից սպասումները պետք է լինեն միանման։

11. Սեփական կյանք

Առանց զուգընկերոջ դուք չպետք է լինեք ոչ լիարժեք։ Դուք պետք է ունենաք սեփական կյանքը՝ սեփական հետաքրքրություններով, հոբբիով, զվարճանքներով…։

12. Խոցելիություն

Եթե դուք ոչ մեկի առաջ չեք բացում ձեր զգացմունքները, ապա շուտով ձեզ ոչ ոք չի էլ փորձի բացել։ Խոցելի լինելու ունակությունը, սեփական էմոցիաների ցուցադրումը, անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրելը՝ հաջող հարաբերությունների համար շատ կարևոր են։

13. Ֆիզիկական հակում

Առանց դրա անհնար է։

14. Նմանություն նրա ծնողների հետ

Իզուր չեն ասում, որ աղջիկները փնտրում են տղայի, ով նման կլինի իրենց հորը, իսկ տղաները՝ աղջկա, ով նման է իրենց մորը։ Դա ենթագիտակցություն է։

15. Տեսողական կոնտակտ ապահովելու ունակություն

Երբ դուք երկար նայում եք մարդու աչքերի մեջ (ոչ մեկ կամ երկու ժամ, այլ 1-2 րոպե), դա օգնում է ստեղծել վստահության յուրահատուկ զգացում և նույնիսկ մտերմություն։

16. Լսելու ունակություն

Ուղղակի գլուխը չթափահարել և անհամբեր սպասել թե երբ եք ինքներդ խոսելու, այլ իրոք մասնակցություն ունենալ նրանում, ինչ ասում է մարդը և աջակցել նրան։

17. Հրաշալի հիշողություն

Մարդկանց դուր է գալիս, երբ ինչ-որ մեկը հիշում է իրենց համար կարևոր ամսաթվերն ու տարեթվերը։ Դա ցուցադրում է ձեր ուշադրությունն ու ոչ անտարբերությունը։

18. Խնամք

Դուք չեք կարող իրոք հոգ տանել մեկ այլ մարդու մասին, քանի դեռ ինքներդ ձեր մասին չեք կարողանում կարգին հոգ տանել։

19. Մարմնի նմանատիպ լեզու

Մենք մարդկանց հետ շատ ենք շփվում ոչ վերբալ ձևով։ Դա ձայնի տոնայնությունն է, դեմքի արտահայտությունը, մարմնի լեզուն։ Դա մեր առանց բառերի միմյանց հասկանալու ունակությունն է։

20. Անկեղծություն

Երբ դուք չեք խաղում, այլ այն եք ինչ կաք՝ դա զգացվում է և գրավում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Այս 20 որակները ստիպում են մարդկանց սիրահարվել ձեզ
Քո բնավորությունը․ Հետաքրքիր բացահայտումներ (տեսանյութ)