fbpx

Կենդանակերպի նշաններ. Սերը, որ Ձեզ անհրաժեշտ է 2018-ին

Բոլորն էլ ցանկանում են սիրել և լինել սիրված։ Հույսերը, այս տարի գտնել այն մարդուն, ում հետ կցանկանաք կառուցել ձեր երկուսի յուրահատուկ աշխարհը՝ չի լքում ձեզ։ Ի՞նչ է ձեզ սպասվում մոտակա 12 ամիսների ընթացքում, և ինչպե՞ս է պետք ճիշտ պատրաստվել հնարավոր փոփոխություններին։

Խոյ

Ձեզ հարկավոր է իսկական սեր։ Սա այն տարին է, երբ մեծ է հավանականությունը գտնել սեփական կեսին և մինչև ականջների ծայրը սիրահարվել։ Լավ կլինի, որպեսզի դուք կարողանաք կառավարել ձեր էմոցիաները և չթողնել, որպեսզի դրանք գերակայեն առողջ մտքին։ Քանի դեռ ամուր կանգնած եք ոտքերի վրա և գտնվում եք իրականության հետ ներդաշնակության մեջ՝ ձեր հարաբերությունները առավելագույնս հաջող կդասավորվեն։

Ցուլ

Ձեզ հարկավոր է սեր-շփում։ Առաջին անգամ դա բավական հեշտ կլինի ձեզ համար։ Դուք կբարելավեք շփումները և կկառուցեք հարաբերություններ։ Որպեսզի կարողանաք հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ՝ պահեք շփման բոլոր աղբյուրները որքան հնարավոր է բաց և միշտ երկխոսության մեջ գտնվեք ձեր զուգընկերոջ հետ՝ դա միայն օգուտ կտա ձեզ։

Երկվորյակ

Ձեզ հարկավոր է սեր, որը կոգեշնչի ձեզ։ Իսկ այն ներառում է իր մեջ առավելագույնս էներգիա, հուզմունքներ և կիրք։ Դուք փնտրում եք զուգընկեր, ով ունակ է ձեր մեջ տեսնել ձեր առավելությունները, ով կոգեշնչի և կաջակցի ձեզ գնալ դեպի ձեր երազանքները, ով կօգնի ընդլայնել ձեր հարմարավետության սահմանները և կմոտիվացնի դառնալ ավելի լավը։

Խեցգետին

Ձեզ սիրո մեջ հարկավոր է անվտանգություն, քանի որ հարաբերությունների սկզբնական փուլում դուք փոքր ինչ անինքնավստահություն և անորոշություն եք զգում, և դա ստիպում է ձեզ անգիտակցաբար կառչել զուգընկերոջից։ Այդ մարդը պետք է լինի նա, ով ունակ կլինի նվազեցնել ձեր հավերժ տագնապայնությունը և կդառնա ձեր ապաստանը՝ արտաքին աշխարհի քաոսից։

Առյուծ

Ձեզ հարկավոր է ինտուիտիվ սեր։ Եվ այն անպայման կգա՝ ուզում եք դուք դա, թե ոչ։ Ձեզ դա դուր կգա։ Թույլ տվեք ձեզ տալ ավելի, քան վերցնել, որպեսզի ձեր զուգընկերոջ հետ գտնվեք նույն ալիքի վրա։ Ուղղեք ձեր ամբողջ էնտուզիազմն ու էմոցիոնալությունը ձեր հարաբերությունների «մարզմանը» և զարգացմանը։

Կույս

Ձեզ սիրո մեջ հարկավոր է ինքնաբուխություն։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս մեկը, վերջապես, ձեր տարին է անձնական կյանքի համար։ Դուք իհարկե զուսպ եք էմոցիաներում և վստահ եք որ կկարողանաք հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն ձեր ընտրյալի հետ։ Ձերբազատվեք ձեր հավերժ ցանկությունից կառավարել ամեն ինչ, հաճույք ստացեք պրոցեսից և թույլ տվեք իրադարձություններին ընթանալ իրենց հունով։

Կշեռք

Ձեզ հարկավոր է ուղիղ և բաց սեր։ Կշեռքների համար դա միանշանակ առաջնահերթություն է, և հենց այդ պատճառով ձեզ հարկավոր է որոշակի պատասխան, որպեսզի չգտնվեք խառնաշփոթի կամ անորոշության մեջ։ Եթե դուք հայտնաբերել եք, որ ձեր հարաբերությունները լավ չեն դասավորվում՝ մի վախեցեք ասել այդ մասին և ընդունել դժվար որոշումներ, որպեսզի ձեր կյանք մտցնեք անհրաժեշտ փոփոխությունները։

Կարիճ

Ձեզ հարկավոր է հանգիստ սեր։ Դուք ապրում եք, ցուցաբերելով էմոցիաների լայն սպեկտր, իսկ հարաբերություններում դուք անկայուն եք և զգացմունքային։ Ձեզ պետք է մեկը, ով կկարողանա ձեզ հավասարակշռել՝ մի փոքր խաղաղեցում փոթորկի համար, մի փոքր ներդաշնակություն քաոսի համար, մի փոքր ինքնավստահություն՝ ձեր հոգեկան անկայունության համար։

Աղեղնավոր

Ձեզ սիրո մեջ հարկավոր է վճռականություն։ Սա այն տարին է, երբ դուք վերջնականապես պետք է դադարեք սպասել ինչ-որ իրադարձության գալուստին և գործը վերցնել սեփական ձեռքերում։ Եթե ձեր մեջ հարաբերությունները մի փոքր սառչել են, քայլեր ձեռնարկեք, որպեսզի բարելավեք դրանք, կամ, ցավոք, ավարտել։ Մի ամաչեք բարձրաձայնել այն, ինչ ձեզ անհանգստացնում է և ժամանակին լուծեք պրոբլեմները։

Այծեղջյուր

Ձեզ հարաբերություններում անհրաժեշտ է էմոցիոնալություն։ Մեր շնորհավորանքները։ Ձեր անցած սարսափ պատմությունները ծանոթությունների և սիրավեպերի առումով՝ մոտեցել են իրենց ավարտին և այժմ դուք հնարավորություն ունեք ստանալ այն, ինչի մասին դուք արդեն վաղուց ծածուկ երազում եք։ Էմոցիոնալապես եղեք բաց, կարողացեք լսել ձեր զուգընկերոջը և մի շտապեք ոչ հիմնավոր եզրահանգումներ անել։

Ջրհոս

Սիրո մեջ ձեզ անհրաժեշտ է կայունություն։ Դուք վերջապես կհաստատեք առավելագույն հաջողված հավասարակշռությունը ձեր հարաբերությունների և կյանքի պարտականությունների միջև։ Օդում արդեն սավառնում է կիրքը։ Սակայն ձեր նախկին՝ մի փոքր հեռու մնալու սովորությունը, ժամանակ առ ժամանակ կարող է իր մասին հիշեցնել։ Հիշեք, թե որքան կարևոր է շփվել և վստահել զուգընկերոջը։

Ձկներ

Ձեզ անհրաժեշտ է անկեղծ սեր։ Ազնվությունն ու անկեղծությունը՝ ձեզ համար առաջին տեղում են։ Այդ առումով ձեզ մոտ կարող են մանր տարաձայնություններ լինել, բայց ոչ այնպիսի մի բան, որ դուք և ձեր զուգընկերը չկարողանաք լուծել։ Դուք պետք է վերացնեք ձեր ներքին որոշ խոչընդոտներ, և ասել այն, ինչ մտածում եք, որպեսզի կանխեք յուրաքանչյուր թյուրիմացություն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կենդանակերպի նշաններ. Սերը, որ Ձեզ անհրաժեշտ է 2018-ին
Ձեր հաջողության 10 ոսկե կանոնը: Ինչպես ստանալ կյանքից այն, ինչ ուզում ես