fbpx

Ինչ է պետք ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանին, երբ նրանք վատ օր են ունենում

Ամեն ինչ անցնում է, կանցնի և սա ...

Խոյ – ֆիզիկական ակտիվություն

Դա կարող է լինել վազք, մարզասրահ հաճախել, սեքսով զբաղվել կամ նույնիսկ ագրեսիվ տեսախաղի նման պարզ բան: Հարմար կլինի այն ամենը, ինչը կթուլացնի լարվածությունը և կօգնի ազատվել ավելորդ նյարդայնությունից: Եթե ​​Խոյերը կարողանան սթրեսից ազատվելու ֆիզիկական միջոց գտնել, նրանց տրամադրությունը կբարելավվի նույնիսկ նախքան դա գիտակցելը:

Ցուլ – Երես տալ ինքդ քեզ

Երբ Ցուլը ծանր օր է ունենում, ամենալավ բանը, որ կարելի է անել, պարզապես ինքդ քեզ երես տալն է: Սա կարող է լինել սպա սրահ հաճախելը, մատնահարդարուը կամ տանը տաք լոգարանում մի բաժակ գինիով հանգստանալը: Վատ օրը չի կարող նրան շատ երկար տխրեցնել, քանի որ Ցուլը կարողանում է հանգստանալ։

Երկվորյակներ – շեղվելու համար գրել խմբային չաթում

Երկվորյակները հայտնի են իրենց շփվողականությամբ։ Անկախ և հետաքրքրասեր, նրանք գրեթե միշտ ունեն աջակցող խումբ, որի հետ կարող են խոսել: Եթե ​​նրանք վատ օր են ունենում, բայց կարող են շփվել իրենց ընկերների հետ և սկսել զվարճալի խմբակային զրույց, նրանց տրամադրությունը արագ կլավանա:

Խեցգետին – անկեղծ զրույց սիրելիի հետ

Խեցգետինները սովոր են հոգ տանել բոլորի մասին, այդ իսկ պատճառով նրանց համար դժվար է խոստովանել, երբ խնդիր ունեն։ Եթե ​​Խեցգետինն ունի զուգընկեր, ապա նրան միայն պետք է բարձրաձայնել: Բարձրաձայն պատմելով իրեն անհանգստացնող բաների մասին՝ Խեցգետինն անմիջապես իրեն ավելի լավ կզգա։

Առյուծ – ստանալ հիշեցում իր լավ որակների մասին

Թեև Առյուծը հակված է ինքնավստահ լինելուն, դա չի նշանակում, որ նա պաշտպանված է վատ մարդկանցից: Նման մարդու հետ հանդիպելով՝ տուժում է նրա ինքնագնահատականը։ Հոգու խորքում Առյուծը գիտի իր առավելությունների մասին, բայց նա պետք է լսի այդ մասին ուրիշներից: Դա որպես հիշեցում կծառայի Առյուծին, որ մարդիկ ճանաչում են նրա մեծությունը, և որ դա ինքը չի հորինել:

Կույս – կենտրոնանալ այն բանի վրա, որ մնացած օրը հնարավորինս լավ է անցել

Թեև յուրաքանչյուրն ունի իր թուլության պահերը, Կույսը բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերում դժվարություններին: Չնայած այն հանգամանքին, որ երբեմն նրանք ցանկանում են պառկել անկողնում մինչև երեկո, Կույսերը, այնուամենայնիվ, նախընտրում են ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել։ Նրանք, հնարավոր է, չկարողանան հաղթահարել խնդիրները, բայց հաստատ ուժ ունեն իրենց ժամանակը արդյունավետ օգտագործելու համար: Այս մարդիկ վերահսկում են իրենց կյանքի մնացած ասպեկտները, մինչև ամեն ինչ նորից նորմալանա:

Կշեռք – հանդիպում լավագույն ընկերների հետ

Կշեռքների հետ կապված կարծրատիպ կա, որ նրանք չեն ցանկանում մենակ մնալ իրենց հետ։ Սա հատկապես ճիշտ է, երբ նրանք վատ օր են ունենում: Նրանց պետք է ամուր ուս և մեկը, ով կարող է նրանց ասել, որ ամեն ինչ լավ է լինելու, և որ նրանք հաղթահարելու են դժվարությունները։ Իսկ ո՞վ է ավելի հարմար այս դերի համար, քան ձեր ամենամոտ ընկերները:

Կարիճ – մեկուսացված թաքստոց

Վատ օր ունենալու պարագայում Կարիճի մոտ կարող է գայթակղություն առաջանալ փակվել տանըլ: Եվ նաև կարող է ցանկություն ունենալ ճամփորդության գնալ և շրջապատված լինել անծանոթ մարդկանցով։ Միգուցե զվարճանքի նպատակով նա այնտեղ կշփվի մարդկանց հետ կամ պարզապես կվայելի սթրեսից փախչելը։ Ամեն դեպքում, Կարիճի միտքը կհանգստանա, երբ նա մենակ մնա այլ վայրում։

Աղեղնավոր – Մեկնել ճանապարհորդության

Ինչպես Կարիճը, եթե Աղեղնավորը վատ օր է ունենում, նա ցանկանում է լիցքաթափվել: Այս մարդիկ չեն վախենում մենակ ինչ-որ տեղ դուրս գալ, բայց չեն հրաժարվի նաև ընկերների ընկերակցությունից։ Համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ Կարիճը չի սկսում հետ մնալ իրենցից։ Նա հաճույք է ստանում անծանոթ վայրերի ուսումնասիրությունից, մտքերի «օդափոխությունից» և դրական բաների վրա կենտրոնանալուց, այլ ոչ թե այն ամենի վրա, ինչով պետք է զբաղվի:

Այծեղջյուր – հիշեցում նրանց հաջողության մասին

Այծեղջյուրները կարող են իրենց վրա հսկայական բեռ տանել, ինչի պատճառով էլ հաճախ վատ օրեր են ունենում։ Բայց երբ լարվածությունը դառնում է չափազանց ուժեղ, հիշեցումը նրանց, թե ինչի են նրանք հասել, կարող է հրաշքներ գործել նրանց տրամադրության վրա: Եթե ​​Այծեղջյուրը ինչ-որ մեկից գովասանքի խոսքեր լսի իր հասցեին, դա նրա համար հաճելի բոնուս կլինի։

Ջրհոս – մեկի ներկայությունը, ում հետ կարելի է քննարկել փիլիսոփայական տեսություններ

Չնայած այն հանգամանքին, որ նա չի սիրում խոստովանել, որ խնդիրներ ունի, նույնիսկ Ջրհոսը գիտի, որ դրանցից ապահովագրված չէ։ Սա գիտակցելով՝ իր ոգին բարձրացնելու լավագույն միջոցը կլինի քննարկել համաշխարհային մասշտաբի որոշ խնդիրներ։ Ոմանց համար սա կարող է ճնշող զբաղմունք թվալ, բայց Ջրհոսն այն օգտագործում է որպես հիշեցում, որ աշխարհն ունի ավելի վատ խնդիրներ, քան ինքը: Սա նրան հնարավորություն է տալիս այլ մարդկանց հետ ուսումնասիրել ավելի լայն գաղափարներ և բարդ տեսություններ՝ առանց դրանց մեջ միայնակ խորանալու:

Ձկներ – ունենալ մարդ, ում կհետաքրքրի իր վիճակը

Ձկները սովոր են օգնել այլ մարդկանց, երբ զգում են, որ նրանք բախվել են խնդիրների հետ: Նրանք լավ են գիտակցում իրենց, ինչպես նաև ուրիշների էմոցիաները։ Երբ նրանք վատ օր են ունենում, Ձկները չեն վախենում նայել իրենց զգացմունքների աչքերի մեջ, բայց նախընտրում են դա անել միայնակ: Լավագույն բանը, որ կարող է պատահել նրանց հետ, դա երբ ինչ-որ մեկը հարցնի, թե ինչպես են գործերը: Այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում անհանգստացնել ոչ մեկին, բայց եթե ինչ-որ մեկը նրանց հետ խոսի դժվարին պահերին, Ձկներն անմիջապես իրենց ավելի լավ կզգան։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչ է պետք ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանին, երբ նրանք վատ օր են ունենում
«Եթե ​​մարդ քիչ ընկերներ ունի, դա նշանակում է…». Սոկրատեսի իմաստությունը, որը հասկանում ես միայն տարիքի հետ