fbpx

Կենդանակերպի նշաններ: Ինչի դեմ ստիպված կլինեք պայքարել 2018-ի առաջին կիսամյակում

Որքան էլ ոգևորող և հուսադրող լինեն 2018թ․-ի կանխատեսումները, պետք չէ թուլանալ: Դժվարություններից և խոչընդոտներից ոչ ոք ապահովագրված չէ: Բացի դրանից առանց դրանց ոչ մեկ չի կարող աճել և զարգանալ: Եվ այսպես, ինչի՞ դեմ ստիպված կլինեք մի փոքր պայքարել 2018թ․-ի առաջին կիսամյակում:

Խոյ

Ձեզ պայքար է սպասվում կարիերայի և ձեր հետագա ընթացքի առումով: Կգնա՞ք ճիշտ ճանապահով, թե՞ կշեղվեք ուղուց: Դուք ձեզ հարց կտաք․ արժի՞ արդյոք շարունակել փողի և կայունության հետևից մրցավազքը, թե՞ պետք է ուղղեք թևերը և թռչեք ձեր երազանքի ետևից: Իսկ միգուցե կա տարբերակ ստանալ այդ բոլորն էլ միանգամի՞ց:

Ցուլ

Դուք պետք է որոշում կայացնեք՝ արդյո՞ք ցանկանում եք մնալ նույն հարաբերությունների մեջ, թե՞ պետք է խզեք դրանք, քանի որ ձեզ վաղուց «կրծում են» կասկածներն ու անվստահությունը: Միգուցե ցանկանում եք դրանց երկրո՞րդ շունչը տալ: Թե՞ հեռանալ առանց որևէ բառի: Կամ շարունակել դրանց վերաբեվել որպես պահուստային պլան: Որոշողը դուք եք:

Երկվորյակ

Տարաձայնություններ կունենաք մտերիմ մարդու հետ: Դա վաղուց էր հասունանում, իսկ կոնֆլիկտը մոտ է: Այն բանից հետո, երբ կպարզեք հարաբերությունները (և պրոցեսի ընթացքում կասեք ինչ-որ անդուր բաներ), դուք պետք է որոշեք, ի՞նչ անել այդ մարդու հետ․ փորձել շտկել հարաբերությունները կամ դրանք այնքան թունավոր են, որ չարժե որպեսզի դրանք նունիսկ որևէ տեղ ունենան ձեր կյանքում:

Խեցգետին

Դուք կպայքարեք ինքներդ ձեր հետ: Ձեր անիքնավստահությունը ձեզ քայքայում է: Դուք ցանկանում եք այլ տեսք ունենալ և ընդհանրապես այլ մարդ լինել: Շատ հնարավոր է, որ դուք կհասնեք այն կետին, որ այլևս չեք կարողանա ձեզ վատ վերաբերվել, քանի որ դա ազդում է ձեր աշխատանքի և հարաբերությունների վրա: Այդ ժամանակ դուք ստիպված կլինեք վերադասավորել ձեր երկխոսությունը ինքներդ ձեզ հետ և սովորել սիրել ինքներդ ձեզ:

Առյուծ

Դուք ստիպված կլինեք պայքարել ձեր անցյալի հետ: Ինչ-որ մեկը այնտեղից կվերադառնա ձեր ներկա կյանք և դուք չեք իմանա թե ինչպես անել: Դուք վստահ չեք, արդյո՞ք արժե գրկաբաց ողջունել այդ մարդուն, թե՞ անտեսել նրա կրկին «միավորվելու» փորձերը: Ձեզ հարկավոր կլինի ժամանակ, որպեսզի պարզեք թե որ տարբերակն է ավելի ճիշտ, որովհետև դուք արդեն ստեղծել եք նոր և որակյալ կյանք առանց նրա:

Կույս

Դուք կպայքարեք սեփական գրաֆիկի դեմ: Դուք փորձում եք հասցնել անել ամեն ինչ և արժանանալ բոլորի հավանությանը, չնայած լավ էլ հասկանում եք, որ դա հնարավոր չէ: Ձեզ դժվար կլինի հավասարակշել կարիերան, ընտանիքը և ընկերությունը: Դե ինչ, ստիպված կլինեք զոհաբերել ձեզ համար սիրելի որոշ բաներ և հիասթափվել որոշ մարդկանցից, որպեսզի վերադարձնեք հավասարակշռության զգացումը ձեր կյանքում:

Կշեռք

2018-ի առաջին կիսամյակում դուք կպայքարեք ֆինանսական առումով: Դուք ամբողջ ուժով փորձում եք տնտեսել, որպեսզի կարողանաք ձեզ նորմալ կյանք թույլ տալ և ճիշտ մոտեցման դեպքում՝ ձեզ դա միանշանակ կհաջողվի: Դուք, հնարավոր է, ստիպված կլինեք փոխել հանգստի հետ կապված պլանները և դադարեցնել ընթրել ռեստորաններում, բայց այդպիսի «խնայողական» ռեժիմը ձեզ միայն օգուտ կբերի:

Կարիճ

Դուք կզբաղվեք ձեր առողջությամբ: Դուք անընդհատ ձեզ ասում եք, որ պատրաստվում եք ճիշտ սնվել և զբաղվել առավոտյան վազքով, և ձեզ ուղղակի դժվար է սկսելը: Զբաղվեք դրանով անմիջապես: Ձեզ մի քանի ամիս հարկավոր կլինի, որպեսզի ձեզ համար կարգավորեք աշխատանքի և ընդհանուր առմամբ կյանքի տեմպն այնպես, ինչպես ձեզ հարմար է:

Աղեղնավոր

Դուք կպայքարեք սեփական բարկության դեմ: Ձեր մեջ հավաքվել են չասված զգացմունքները, որոնք դուք շատ երկար «պահածոյացնում» էիք ձեր մեջ: 2018-ի առաջին կիսամյակի ընթացքում դուք կամ կդադարեք շատ պրոբլեմների լուծման հետաձգումը, կամ էլ ձեզ կտանեք դեպի փակուղի: Ժամանակն է ուղղել սեփական սխալները և նորոգել այն, ինչ կոտրված է, այլ ոչ թե խղճալի փորձեր կատարել փախչել ամեն ինչից:

Այծեղջյուր

Դուք ստիպված կլինեք մի փոքր պայքարել սեփական զգացմունքների դեմ: Դուք հպարտանում եք ձեր անկախությամբ և գոյատևելու ունակությամբ, բայց ձեր կյանք կարող է գալ մի մարդ, ով կկարողանա համոզել ձեզ հանել բոլոր արգելքները: Որոշ ժամանակ դուք կվախենաք և կտատանվեք: Դուք չեք իմանա ինչ անել, որովհետև նախկինում դուք նման բան չեք զգացել:

Ջրհոս

Տարվա առաջին կեսում դուք կփիլիսոփայեք և կպայքարեք էքզիստենցիալ հավերժ հարցերի դեմ: Արդյո՞ք իմաստ ունի ձեր կյանքը: Կատարո՞ւմ եք արդյոք ձեր երկրային առաքելությունը, թե՞ իզուր եք ապրում: Դուք կզգաք, որ շատ ժամանակ եք կորցնում՝ չանելով ոչ մի արժեքավոր բան: Դուք պետք է գտնեք այն, ինչով կտարվեք, որպեսզի ձեզ չզգաք արգելափակված ժամանակային տարածության մեջ:

Ձկներ

Իսկ դուք ստիպված կլինյեք պայքարել միայնության դեմ, քանի որ դուք շատ եք ցանկանում ձերբազատվել այդ զգացումից: Բացառված չէ, որ այդ առումով դուք շատ սխալներ կգործեք: Դուք չեք կարող հարաբերություններ սկսել ինչ-որ մեկի հետ, ում լավ չեք ճանաչում և դա կլինի ոչ ճիշտ ընտրություն: Բայց վերջիվերջո դուք կհասկանաք, որ միայնությունը՝ դա ամենասարսափելի տարբերակը չէ, այլ դուք ընդամենը պետք է սովորեք ճանաչել ճիշտ մարդկանց:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ: Ինչի դեմ ստիպված կլինեք պայքարել 2018-ի առաջին կիսամյակում
Ինչպես են քնում կետերը (հազվագյուտ վիդեո)