Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 3 հիմնական բարդույթ տղամարդու կյանքում

3 հիմնական բարդույթ տղամարդու կյանքում

Բարդույթները խանգարում են ապրել։ Բայց դրանք պետք է հաղթահարել։

Իսկ բարդույթը հաղթահարելու համար՝ սկզբի համար պետք է ուսումնասիրել պրոբլեմի բուն արմատները։

Եվ այսպես, եկեք խոսենք տղամարդկային գլխավոր բարդույթների մասին։

1. Փողի պակաս

Ցավոք, այսօր տղամարդկանց կայացած լինելու մասին դատում են փողի առկայությամբ։ Այսինքն թանկարժեք մեքենա կամ մի քանի վարկային քարտեր ու անշարժ գույք ունենալու հնարավորությամբ։

Սակայն տղամարդկանցից քչերն են իրենց հարց տալիս՝ «Իսկ կյանքում ի՞նչ կարեւոր բանի վրա ես կծախսեմ փողը, երբ ունենամ»:

Այդ հարցի պատասխանն այնքան էլ հեշտ չէ, իսկ երկար մտածելու դեպքում՝ կարող է ցնցող լինել։ Երբեմն տղամարդը մոռանում է, որ իրեն շրջապատող մարդիկ իրեն սիրում են ոչ միայն փողի համար։ Նրանք գնահատում են նրա բարությունը, հոգատարությունը, հումորը, յուրահատկությունը՝ այն ամենը, ինչով նա կարող է հարուստ լինել։ Տղամարդը պետք է հստակ իմանա իր առավելությունները ու այն, թե ինչի համար են իրեն սիրում։ Այդ դեպքում նա բարդույթներով չի տառապի այդ պահին գումար չունենալու կապակցությամբ։

2. Կնոջ կրունկի տակ հայտնվելու հավանականությունը

Կինը, ով բնածին ուժեղ ինտուիցիա ունի, իրոք կարող է օգնել խորհուրդով, լսել, հուշել ու աջակցել։ Բայց «տղամարդը չի լացում» «տղամարդը չպետք է արտահայտի իր զգացմունքները» ու դրա նման մյուս կարծրատիպերը անհնար են դարձնում շփումն ու աջակցությունը։ Խելացի տղամարդը կգտնի միջոց՝ իմանալ կնոջ խորհուրդը, իսկ հիմարը՝ կտառապի կնոջ կրկնի տակ հայտնվելու վախից։

Այդ վախից ազատվելու լավագույն միջոցը հասարակական կարծիքն անտեսելն է։ Տղամարդը պետք է պարզապես ընտրություն անի ու հասկանա՝ ինքն իր կյանքով է ապրում, թե հասարակության։

3. Թերագնահատված լինելը

Այս բարդույթի հիմքում դարձյալ տհասությունն ու մանկամտությունն է։ Այս բարդույթը շատ տարածված է, քանի որ տղամարդիկ գենետիկ մակարդակի վրա սովոր չեն ենթարկվել ղեկավարին։

Եթե տղամարդուն թերագնահատում են աշխատավայրում, ամենահեշտ լուծումն է փոխել աշխատանքն ու ղեկավարին։ Բայց հիմնականում տղամարդը աշխատանք փոխելու մտադրություն չի ունենում, համարելով իրեն չճանաչված հանճար ու խրվելով իր բարդույթների ու տառապանքների ճահճի մեջ։

Загрузка…

 

կարդացեք նաև

Ճշմարտություն Կենդանակերպի նշանների կանանց մասին

Լսել ե՞ք երբևէ այնպիսի արտահայտություն, որ աղջիկը իրեն քմահաճ կամ «լաչառ» է պահում միայն այն պատճառով, որ Կենդանակերպի նշանով նա Կարիճ է կամ Ջրհոս:...

Հոգևորականը իր ձեռքով ծառի վրա պատրաստեց 10 հարկանի տուն: Այն հրաշալի տեսք ունի

1993 թվականին, Գորացիո Բերջես անունով մի հոգևորական Թենեսի նահանգում սկսեց տան շինարարություն՝ ծառի վրա: Իր խոսքերով, նրան այդ գործին դրդեց Աստված: Նա ոգեշնչվեց մտքից...

Ահա թե ինչպիսի տեսք կունենային աստղերն ու հայտնիները, եթե նրանց դեմքը համապատասխաներ «ոսկե հատվածքի» կանոնին

Գոյություն ունի PhotoshopSurgeon անվանումով մի YouTube-ալիք, որը հետաքրքիր հետազոտություններ է կատարում: Նրանք փոխում են հայտնիների արտաքինն ու դեմքը՝ կատարելով հետաքրքրաշարժ փորձարկումներ: Վերջերս ալիքը ցուցադրել է, թե...

«Երկաթյա տիկին». Կենդանակերպի 3 ամենաուժեղ կանայք

Կարծիք կա, որ տղամարդկանց վախեցնում են ուժեղ կանայք։ Իսկ իրականում շատերը ցանկանում են իրենց կողքին տեսնել խելացի և ակտիվ կյանքի ուղեկից, որոնք կարողանում են...

Այս ԹԵՍՏԸ կպատմի, թե ինչպես կփոխի Ձեզ 2019 թվականը

Յուրաքանչյուր մարդ, որ մտնում է մեր կյանք, ինչ-որ կերպ փոխում է մեզ, թեկուզ և աննշան կերպով: Յուրաքանչյուր իրավիճակ, որոնց միջով մենք ստիպված ենք եղել...