fbpx

10 ամենատարածված գիտական միֆերը

Մեզ մոտ առաջանում են որոշակի պատկերացումներ, որոնք հիմնված են սեփական փորձի, կրթության, լրատվամիջոցների և շրջապատող մարդկանց կարծիքների վրա:

Այս գաղափարների մեծ մասը, որոնք կապված են գիտության հետ՝ մենք ընդունում ենք որպես փաստ, սակայն նրանք վաղուց հերքվել են:

Ահա մի քանի ամենատարածված միֆերը, որոնց հետ մենք բոլորս այս կամ այն կերպ առնչություն ենք ունեցել:

1. Չինական պատը կարելի է տեսնել տիեզերքից

Չինական պատը շատ երկար է, բայց նրան հնարավոր չէ տեսնել տիեզերքից: Նույնիսկ առաջին չինացի տիեզերագնաց Յան Լիվեյը հաստատեց, որ այդպես էլ չկարողացավ տեսնել այդ գլուխգործոցը անզեն աչքով: Էլ չենք խոսում այն տարածված միֆի մասին, իբր Չինական պատը կարելի է տեսնել նույնիսկ լուսնից:

Չնայած Եգիպտական բուրգերը կարելի է տեսնել միջազգային տիեզերական կայանից: Մարդու ձեռքով ստեղծված բանը, որ շատ լավ կարելի է տեսնել տիեզերքից, դա՝ լույսերն են:

2. Հյուսիսային աստղը ամենավառ աստղն է

Հյուսիսային աստղը ամենավառ աստղը չէ գիշերային երկնքում, ինչպես կարծում են շատերը: Իր պայծառությամբ նա գրավում է մոտավորապես 50-րդ տեղը: Հյուսիսային աստղը շատ հեշտ է տեսնել, քանի որ երկրի առանցքը պրակտիկորեն ուղղված է նրա վրա: Գիշերը Հյուսիսային աստղը գտնվում է անշարժ վիճակում, նույն տեղում՝ կլոր տարի և ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը:

Ամենավառ երևացող աստղը արևից հետո, դա՝ Սիրիուսն է մեծ շան համաստեղությունում:

3. Պետք է վազել զիգզագաձև, որպեսզի խուսափել կոկորդիլոսի հարձակումից

Ապրելու համար ամենահին խորհուրդներից մեկը հնչում է այսպես. եթե ուզում եք փաղչել կոկորդիլոսից, ապա պետք է շարժվեք զիգզագաձև, քանի որ կոկորդիլոսը չի կարող արագ թեքվել:

Իրականում կոկորդիլոսները գործնականում երբեք որսի դուրս չեն գալիս ցամաքում, նրանք գերադասում են հարձակվել ջրից:

Կոկորդիլոսի ցամաքում արագությունը առավելագույնը 16 կմ/ժ է, որը հնարավորություն է ստեղծում անցնել նրան թե՛ զիգզագաձև և թե՛ ուղիղ:

4. Կրակելով բենզինի բաքին՝ կարելի է պայթեցնել ավտոմեքենան

>Այդպիսի էֆեկտ կարելի է տեսնել միայն կինոներում և վիդեոխաղերում: Իրականում փամփուշտը կամ կմխրճվի բենզաբակում, կամ կանցնի նրա միջով: «Լեգենդներ հերքողը» (Разрушители легенд) հեռուստահաղորդման ընթացքում բեզինի բաքի վրա կրակոցները այդպես էլ չբերեցին ոչ պայթյունի, ոչ էլ նույնիսկ կրակի:

Սակայն խոսքը բնականաբար չի վերաբերվում հրավառվող փամփուշտներին, քանի որ նրա արձակած ջերմությունը շփվելով օդի հետ կարող է բերել պայթյունի: Սակայն ավտոմեքենա պայթեցնելը այդքան էլ դյուրին գործ չէ, որքան հեշտ ցուցադրվում է հոլիվուդյան ֆիլմերում:

5. Կարմիր գույնը կատաղեցնում է ցլերին

Իսպանական տորեադորները սկսեցին կիրառել վառ կարմիր կտորներ դեռևս 1700-ական թվականներից: Այդ ժամանակվանից միֆ է տարածվել, իբր ցուլերին կատաղեցնում է կարմիր գույնը:

Իրականում ցլերի համար միևնույնն է ինչ գույնի վրա հարձակվել: Նրանք չունեն ոչ մի գունային նախապատվություններ: Նրանք հարձակվում են այն օբյեկտների վրա, որը առավել շատ է շարժվում:

6. Կայծակը միևնույն տեղը երկու անգամ չի հարվածում

Կայծակը, որպես օրենք միևնույն տեղը հարվածում է հենց երկու անգամ: Առավել ևս, որ այդպիսի երևույթը շատ տարածված է: Այսպես, օրինակ, հանրաճանաչ երկնաքեր Էփայր-սթեյթ-բուլդինգին կայծակը տարեկան հարվածում է մոտ 100 անգամ:

Կայծակը ավելի շատ սիրում է բարձր կառույցներ և ծառեր, իսկ մեծ դաշտերում կայծակը հիմնականում հարվածում է ամենաբարձր օբյեկտներին:

7. Ապակին պինդ է

Իրականում Ապակին դա ամորֆ մարմին է, որը իրեն դրսևորում է հեղուկի նման, շատ բարձր մածուցիկությամբ: Դա նշանակում է, որ այն շատ դանդաղ է հոսում և հենց դրանով է բացատրվում, որ վիտրաժները ներքևից հաստ են լինում:

8. Տիեզերքում չկա գրավիտացիա

Իրականում տիեզերքում գոյություն ունեն բազում գրավիտացիաներ, որոնք ստիպում են աստղերին պտտվել գալակտիկայի կենտրոնում, երկիրը արևի շուրջ, իսկ արբանյակները երկրի շուրջ: Պատճառը, որ տիեզերագնացները թվում են կախված տիեզերքում, կայանում է նրանում, որ նրանք պտտվում են երկրի շուրջ:

9. Գոյություն ունի Լուսնի մութ կողմ

Արևը ինչ որ ժամանակ լուսավորում է Լուսնի որոշակի հատված, որը երբեք տեսանելի չէ Երկրից: Դա պայմանավորված է մակընթացության արգելադրմամբ, ինչը բերում է նրան, որ լուսինը պտտվում է իր առանցքի շուրջ նույն ժամանակահատվածում, ինչ պտտվում է Երկրի շուրջ:

Մենք միշտ տեսնում ենք Լուսնի միայն մի կողմը, բայց մյուս կողմը մութ չէ: Երբ մենք տեսնում ենք կիսալուսին, այդ ժամանակ արևը մեծ մասամբ լուսավորում է այն կողմը, որը մեզ չի երևում:

10. Նյարդային բջիջներ չեն վերականգնվում

Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ ուղեղի բարդ աշխատանքը կարող է խաթարվել նոր բջիջների աճի խախտմամբ: Սակայն  1988թ. շվեդ գիտնականները պարզեցին, որ ուղեղի բջիջները կարող են վերականգնվել: Ուղեղի սովորելու և հիշողության համար պատասխանատու կենտրոններում կարող են առաջանալ նոր բջիջներ:

Բացի դրանից, ամերիկյան գիտնականները հայտաբերել են մի պրոցես, որը հնարավորություն է տալիս ստեղծել էմբրիոնալ ցողունային բջիջների պատճեներ, որոնք կարող են տրանսֆորմացվել ուղեղի բջիջների:

Նաև..

Այս միֆերի թվին կարելի է դասել նաև այն փաստը, որ շատերը Նեղոսը համարում են աշխարհի ամենաերկար գետը, սակայն այդ գիտական փաստը վաղուց հերքվել և առաջ է եկել նոր փաստ։ Այդ ամենի մասին մանրամասն կարդացեք՝ այստեղ։

Աղբյուրը՝ dsc.discovery.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 ամենատարածված գիտական միֆերը
Երջանիկ կյանքի 5 գաղտնիք Էքհարթ Տոլլեից