fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կենդանակերպի ամենաստախոս նշանները

Կենդանակերպի ամենաստախոս նշանները

Մարդկային բոլոր արատներից, սուտը թերևս ամենատարածվածն է: Կենդանակերպի բազմաթիվ նշաններ ստում են, բայց ոչ բոլորն են դա անում միմիայն անձնական շահի համար: Որպեսզի թույլ չտաք, որ ձեզ խաբեն, հարկ է հիշել, թե Կենդանակերպի նշաններից ո՞վ է սիրում անընդհատ ստել, և որն է պատճառը նման պահվածքի:

Խոյ

Խոյերը սիրում են խաբել, երբ չեն ուզում որևէ բան անել: Բայց նրանք, մեղմ ասած, վարպետ ստախոսներ չեն, այնպես որ, որպես կանոն շատ հեշտ կարելի է կռահել, որ Խոյը ստում է: Նրանք բավականին հաճախ են ստում, բայց դրան նշանակություն չեն տալիս:

Ցուլ

Կենդանակերպի տվյալ նշանի ներկայացուցիչները սիրում են խաբել՝ հակառակ սեռի վրա տպավորություն թողնելու համար: Չի կարելի նրանց ամենաստախոս կոչել, բայց նրանք կարող են խաբել և նույնիսկ աչքն էլ չթարթել, չէ որ նրանց համար դա ուշադրություն գրավելու միջոց է:

Երկվորյակներ

Երկվորյակները չափավոր են ստում, բայց գործնականում անհնար է որոշել դա, որովհետև նրանք շատ հմտորեն են խաբում: Նրանք այն մարդիկ են, որոնք կարող են ճշմարտությունն ասել, բայց դուք կվախենաք ու կմտածեք, թե նրանք ձեզ խաբում են և հակառակը:

Խեցգետին

Խեցգետինները ծայրաստիճան վեհանձն ու ազնիվ են: Սա հավանաբար Կենդանակերպի ամենաազնիվ նշանն է: Միակ իրավիճակը, երբ նրանք խաբում են, կարելի է կոչել հանուն փրկության սուտը. նրանք մինչև վերջ չեն ասում ճշմարտությունը, եթե կարծում են, որ դա անընդունելի է զրուցակցի համար:

Առյուծ

Առյուծները քիչ են ստում, բայց դա իրոք վարպետորեն են անում: Նրանք հիշում են այն ամենը, ինչ ասել են, այդ պատճառով նրանց բացահայտել կարող է միայն պրոֆեսիոնալը: Նրանք դա անում են այն բանի համար միայն, որ շրջապատի վրա տպավորություն գործեն, ցույց տան իրենց կարգավիճակը և հեղինակությունը:

Կույս

Կույսը ստի առումով բացառիկ նշան է: Նրանք սիրում են հաճախ խաբել, բայց ինչպես Խեցգետինները, խաբում են միայն չվիրավորելու համար կամ էլ բարի նպատակ հետապնդելիս: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք վիրավորվում են այն մարդկանցից, ովքեր կռահել են իրենց սուտը:

Կշեռք

Կշեռքները խաբել չգիտեն, նրանց բացահայտելը հեշտ է, սակայն իրականում նրանց տաղանդն ավելի խորն է թաղված: Այն Կշեռքները, որոնք իրենց մեջ ստի տաղանդ են հայտնաբերել, լիովին օգտվում են դրանից: Սակայն ամենամտերիմներին երբեք չեն ստում:

Կարիճ

Սա ամենասարսափելի ստախոսն է, որն ամեն ինչի կդիմի, միայն թե իրեն չբացահայտեն: Կարիճները ստում են միայն խղճահարության զգացում առաջացնելու կամ էլ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար: Սա Կենդանակերպի ամենաստախոս նշանն է, որի հետ պետք է ավելի զգույշ լինել և չասել, որ բացահայտել եք իրենց:

Աղեղնավոր

Աղեղնավորները սիրում են խաբել, գունազարդել ճշմարտությունը, բայց մեծ սուտ չեն ասի: Մշտական փոքրիկ ստերը չափազանց նյարդայնացնում են, բայց ընդհանուր առմամբ Աղեղնավորներն ամենաստախոս մարդիկ չեն:

Այծեղջյուր

Այծեղջյուրները սիրում են խաբել հակառակ սեռի ներկայացուցչին՝ նրա բարեհաճությանն արժանանալու համար: Նրանք նաև ստի են դիմում, երբ անհրաժեշտ է ցույց տալ սեփական կարգավիճակը, որը գուցե ընդհանրապես գոյություն չունի: Հաճախ նրանք ծայրաստիճան ստախոս են, բայց հեշտորեն բացահայտվող մարդիկ են:

Ջրհոս

Ջրհոսները նախընտրում են ոչ թե ստել, այլ ոչինչ չասել: Նրանք ոչինչ չեն չափազանցնի. Ուղղակի կասեն, որ անիմաստ է այս կամ այն թեմայով խոսելը ևկշարունակեն լռել այն մասին, ինչի մասին անհրաժեշտ են համարում լռել: Քչերը կարող են շատ մոտիկից ճանաչել նրանց:

Ձկներ

Ձկները ծայրաստիճան ստախոս են, երբեմն գուցե նույնիսկ ավելի ստախոս են, քան Կարիճները: Այդ մարդիկ ստում են բոլորի նման թվալու համար: Նրանք հեքիաթներ են պատմում իրենց, իրենց անձնական կյանքի մասին: Նրանց բացահայտելը բարդ չէ, իսկ նրանց ստերը սովորաբար անվնաս են:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

ԹՈՓ 5 ամենամեծամիտ Կենդանակերպի նշանները

Մեծամիտ մարդն իրեն բոլորից վեր է դասում։ Նա ինքնասիրահարված է և էգոիստ։ Եթե նման մարդը շփվում է ոչ իր շրջապատի մարդկանց հետ, նա դա...

Բազմագիտակության բավական բարդ ԹԵՍՏ

Ցույց տվեք թե որքան ամենագետ մարդ եք, պատասխանելով ընդհանուր գիտելիքներին վերաբերող մեր այս թեստի բարդ հարցերին: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք առանց որևէ սխալի անցնել...

Հոգեբանի 7 իմաստուն խորհուրդները, երբ չգիտեք ինչպես ապրել այս կյանքը

Երբ հոգին ծանրանում է, ուրախանալու ոչինչ չես գտնում: Հաճախ նման պահերին մարդը լիովին անօգնական է զգում իրեն: Նրան թվում է, որ բոլորը, բացի իրենից, առաջ...

Կենդանակերպի նշանների կանանց էմոցիոնալ տարօրինակությունները

Յուրաքանչյուր մարդ ունի տարօրինակություններ և դրանք դրսևորվում են նաև էմոցիոնալ առումով: Եվ այսպես, եկեք տեսնենք, թե Կենդանակերպի որ նշանի կինը ինչ էմոցիոնալ տարօրինակություններով է օժտված: ԽՈՅ Խոյը...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Լա՞վ եք ճանաչում Ձեզ, Ձեր բնավորության տեսակը

Այս հոգեբանական թեստը կբացահայտի Ձեր բնավորությունը՝ մարդկանց հետ շփման տեսակետից: Որպեսզի թեստը կարողանա առավելագույնս ճիշտ արդյունք տալ՝ հարկավոր է, որպեսզի դուք պատասխաններում լինեք առավելագույնս ազնիվ:...