fbpx

17 զգացողություն, որոնք դու պետք է մոռանաս

Մարդու կյանքում կան զգացողություններ, որոնցից անհրաժեշտ է ձերբազատվել, այլապես դրանք կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ կյանքում:

1. Իդեալին հավատալու զգացումը

Աշխարհում ոչինչ իդեալական չէ: Դա անհնար է: Ամեն ինչ կարելի է ավելի լավ անել: Առանց անհասանելի ուղենշի բացակայության չկա կատարելության ձգտում: Այլապես՝ դեգրադացիա:

2. Զգացում, որ դու ինչ-որ մեկին ինչ-որ բան ես պարտք

Դու ի ծնե ոչ մեկին ոչինչ պարտք չես: Բացառությամբ ինքդ քեզ: Դա փաստ է: Այն հնարավոր չէ վիճարկել:

3. Կարևորության զգացում

Դու կարևոր չես: Կարևորն այն է, թե ինչով կարող ես օգտակար լինել ուրիշներին: Եվ հակառակը:

4. Միայնության զգացում

Այդ զգացումը անարդյունավետ է, հետևաբար՝ ծուլություն է: Ծուլությունը՝ ցանկության բացակայություն է: Առանց ցանկության հնարավոր է լինել միայն միայնակ: Դա պարադոքսալ զգացում է:

5. Սպասումի զգացում

Մի սպասիր ոչ մեկին և ոչինչ, եթե դա արդեն տեղի չի ունեցել: Փնտրիր նոր ճանապարհներ, նոր հնարավորություններ: Ունեցիր այլ պլան: Սպասելը՝ ծույլերի շնորհն է:

6. Զգացում, որ ինչ-որ մեկը քեզ ինչ-որ բան է պարտք

Ոչ ոք քեզ ոչինչ պարտք չէ: Այդ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ դու էլ ես ինչ-որ մեկին պարտք: Բայց չէ՞ որ դու ոչ մեկին ոչինչ պարտք չես:

7. Հուսահատության զգացում

Մոռացիր: Միայն էյֆորիա: Միայն հաճույք: Արա այն, ինչ ինքդ ես ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ ցանկանում են ուրիշները, որ դու անես: Գոյություն չունի երկու միանման կյանքի փորձ:

Փորձը միշտ ունիկալ է:

8. Վախի զգացում

Վախ և ինքնապաշտպանություն, ինքնապահպանում՝ բոլորովին տարբեր բաներ են: Քանի դու վախենում ես՝ դու մատնված ես անգործության: Անգործությունը՝ ծուլություն է: Ծուլությունը՝ միայնություն է: Շարունակությունը դու գիտես:

9. Զգացում, որ ինչ-որ մեկը ճիշտ է

Քանի դեռ ապացուցված չէ՝ ամեն ինչ սուտ է:

10. Անընդունակության զգացում

Մարդը սվորող է: Ամեն ինչ և միշտ: Եթե դա այդպես չէ՝ կնշանակի նա մարդ չէ:

11. Զգացում, որ կյանքը իզուր է անցնում

Ազատվի՛ր:

12. Պատասխանատվության զգացում

Դա չպետք է զգացում լինի, դա պետք է փաստ լինի:

13. Վիրավորվածության զգացում

Մի նեղացիր: Դա ընդամենը մարդիկ են: Նրանց աշխատանքն է՝ անհարմար կացության մեջ դնել քեզ:

14. Ամոթի զգացում

Եթե դու ամեն ինչ ճիշտ ես արել, դու չպետք է ամաչես: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան ճիշտ չի արել՝ մի նեղացիր:

15. Սիրո զգացում

Կարողացիր մոռանալ դրա մասին, թեկուզ երբեմն: Այն շեղում է քեզ իրոք կարևորից: Այս աշխարհում իդեալ չկա, հիշո՞ւմ ես:

16. Ընտրության բացակայության զգացում

Ընտրություն չկա: Եթե դա այդպես է՝ մի ընտրիր:

17. խուճապի զգացում

Հիշի՛ր, մենք բոլորս էլ այսպես, թե այնպես մի օր մահանալու ենք: Իսկ քանի ողջ ես՝ ազատվիր բոլոր ավելորդ բաներից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 4.45 из 5 )
MediaMag
17 զգացողություն, որոնք դու պետք է մոռանաս
ԹՈՓ 10 ավտոմեքենա, որոնք կթողարկվեն 2016-ին