fbpx

12 ամենաիմաստուն խորհուրդները, որ երբևէ լսել եք (լուրջ)

Հատվածներ Մարկուս Ավրելիոսի «Ինքն իրեն/Ինքն իր համար» գրքից և նրա մտքերից: Հուսով ենք, սա կօգնի ձեզ հաղթահարել աշխարհի անարդարությունները:

Երբեմն կյանքը անարդար է թվում: Կան հանգամանքներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են և կարող են բացասաբար ազդել մեզ վրա։ Մարդիկ կարող են լինել կոպիտ, անազնիվ և ստոր։ Հարազատները կարող են դավաճանել: Մենք հակված ենք դիմադրել աշխարհի իրական էությանը, և դա մեզ մեծ ցավ է պատճառում, երբ անբարենպաստ իրավիճակներ են առաջանում:

Մարկուս Ավրելիուսը իր «Ինքն իրեն/Ինքն իր համար» գրքում խոսում է այն մասին, թե ինչպես վարվել անբարենպաստ հանգամանքների հետ: Այս հոդվածում բերված են գրքից մի քանի հատված, որոնք մանրամասնորեն կփորձենք մեկնաբանել: Հուսով ենք, որ սա կօգնի ձեզ հաղթահարել աշխարհի անարդարությունները:

1. «Դուք իշխանություն ունեք ձեր մտքի վրա, ոչ թե արտաքին իրադարձությունների վրա: Գիտակցե՛ք սա, և դուք ուժ ձեռք կբերեք»։

Չնայած երբեմն դա աներևակայելի դժվար է թվում, բայց հասկացեք, որ դուք ուժ ունեք հաղթահարելու այն ամենը, ինչ ձեզ հետ է պատահում: Մարդիկ կարող են անհավանական ուժ ձեռք բերել՝ ապրելով իրադարձություններ, որոնք կտրուկ ազդել են նրանց կյանքի վրա:

2. «Ձեր կյանքում երջանկությունը կախված է ձեր մտքերի որակից»:

Մենք կարող ենք նայել մարդկանց, ովքեր մեզանից քիչ բախտավոր են թվում և զարմանալ, թե ինչպես են նրանք կարողացել երջանկություն և բավարարվածություն գտնել: Երջանկությունը կապված է մտածողության հետ։ Իմաստն ու երախտագիտությունը կարելի է գտնել տարբեր եղանակներով:

3. «Ես հաճախ եմ մտածել, թե ինչպես է պատահում, որ յուրաքանչյուր մարդ իրեն ավելի շատ է սիրում, քան մյուս մարդկանց, բայց այնուամենայնիվ ավելի քիչ է գնահատում իր կարծիքն իր մասին, քան ուրիշների կարծիքը»:

Երբ ամեն ինչ անձնապես ենք ընդունում, ըստ էության համաձայն ենք մեզ ասվածի հետ։ Այլ մարդկանց բացասական մեկնաբանությունները կարող են վիրավորել մեզ, նույնիսկ եթե դրանք ճիշտ չեն և չեն համապատասխանում մեր կարծիքին մեր մասին: Մենք պետք է հիշենք, որ այն արտահայտությունները, որոնք այլ մարդիկ անում են մեր մասին, նրանց, այլ ոչ թե մեր բնավորության արտացոլումն է:

4. «Երբ ինչ-որ մեկը մեղադրում է ձեզ, ձեր հանդեպ ատելության մասին է խոսում կամ քննադատում, դիմեք նրա հոգուն, մտեք ներս, որպեսզի տեսնեք ինչ մարդ է։ Դուք կհասկանաք, որ կարիք չկա անհանգստանալու այն մասին, թե ինչ են մտածում ձեր մասին»:

Դուք պետք է հասկանաք, որ այն, թե ինչպես են մարդիկ վերաբերվում ձեզ, ավելի շատ նրանց մասին է, քան ձեր: Ինչո՞ւ պետք է անհանգստանաք, եթե ինչ-որ վատ մարդ քո մասին չար բաներ է ասում: Նրանց բնույթն է այդպես գործել, ուստի այս պահվածքը չպետք է զարմացնի կամ անհանգստացնի ձեզ։

5. «Որքա՞ն ժամանակ է խնայում նա, ով ուշադրություն չի դարձնում թե ինչ է ասում, անում կամ մտածում իր հարևանը, այլ հոգ է տանում, թե ինչպես է նա վարվում»:

Անկիրթ մարդկանց հետ գործ ունենալու լավագույն միջոցը նրանց ամբողջությամբ անտեսելն է: Ձեր սեփական գործով զբաղվեք, որպեսզի նույնիսկ ժամանակ չունենաք անհանգստանալու այն մասին, թե ինչ են ասում ուրիշները ձեր մասին:

6. «Երբեք թույլ մի տվեք, որ ապագան ձեզ անհանգստացնի։ Եթե ​​հարկ լինի, դուք կհանդիպեք նրան նույն մտքի զենքով, որով այսօր դիմադրում եք ներկային»։

Զարգացրե՛ք և ամրապնդե՛ք ձեր տրամաբանական կարողությունները, որպեսզի ապագայում ձեզ չկուրացնեն դժբախտ հանգամանքները։ Ինչ էլ որ պատահի ձեզ հետ, որոշեք, որ իրավիճակը կկարգավորեք էմոցիոնալ խելացի ձևով:

7. «Հրաժարվեք տրավմայի զգացումից, և տրավման ինքն իրեն կանցնի»:

Մարդիկ կարող են ձեզ վիրավորել միայն այն դեպքում, եթե թույլ տաք նրանց:

8. «Լավագույն վրեժը թշնամու նման չլինելն է»:

Ընտրեք ավելի բարձր ճանապարհ: Եթե ​​մարդիկ փորձում են ձեզ իջեցնել իրենց մակարդակին, մի պատճառեք նրանց այդ հաճույքը: Թող հաջողությունը լինի ձեր ամենամեծ վրեժը: Այլ մարդկանց վիրավորանքներին և հարձակումներին պատասխանելուց հրաժարվելը կհուսահատեցնի նրանց:

9. «Երբ ուզում եք ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրել, ինքներդ ձեզ հետևյալ հարցը տվեք., – Իմ մեջ կա՞ ինչ-որ բան, որը ես պատրաստվում եմ քննադատել»:

Երբևէ վատ տրամադրություն ունենալով՝ ձեր բարկությունը թափե՞լ եք մեկի վրա, ով արժանի չէր դրան: Դուք երբևէ կոպտե՞լ եք որևէ մեկին: Դուք երբևէ բամբասե՞լ և քննադատե՞լ եք մարդուն նրա հետևից: Մենք բոլորս դա արել ենք թեժ պահին, ինչի համար մենք անկեղծորեն զղջացել ենք: Հիշեք սա, երբ վիրավորված եք զգում ուրիշի կողմից:

10. «Ընդունեք այն ամենը, ինչ ձեզ հետ է պատահում, քանի որ ի՞նչը կարող է ավելի սերտորեն համապատասխանել ձեր կարիքներին»:

Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում. Հնարավոր է՝ դա ձեզ դուր չգա։ Սակայն ամեն ինչ տեղի է ունենում բնության թելադրածին համապատասխան։ Այն րոպեին, երբ դադարեք դիմադրել այն ամենին, ինչ կատարվում է ձեզ հետ և ընդունեք այն, դուք ազատ կզգաք:

11. «Այն, ինչ մնացել է ձեր կյանքից, մի վատնեք հարևանների մասին մտածելով, եթե դա փոխադարձ շահի համար չէ: Հետաքրքրվել, թե ինչ է անում մարդը և ինչու, կամ ինչ է նա ասում, մտածում, դավադրում, մի խոսքով այն, ինչ շեղում է ձեր ներսում գտնվող տիրակալին հավատարմությունից, նշանակում է կորցնել ցանկացած այլ առաջադրանք կատարելու կարողությունը»:

Անհանգստանալ այն մասին, թե ինչ են մտածում և ասում ուրիշները ձեր մասին, ոչ միայն ցավ է պատճառում, այլ նաև խանգարում է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է: Որքան ավելի շատ ուշադրություն դարձնեք դրանց, այնքան քիչ ժամանակ կունենաք ձեր սեփական կյանքի վրա դրական ազդեցություն թողնելու համար:

12. «Ով չար դիտավորությամբ է գործում, ինքն իրեն է վնասում. ով անարդար է վարվում, ինքն իրեն չարիք անում»։

Հիշեք սա, երբ մարդիկ դավաճանում կամ վիրավորում ձեզ: Իրականում իրենք իրենց են վնասում։ Երբ մտածում եք հատուցման մասին, հիշեք, որ ամեն ինչ բումերանգի պես կվերադառնա ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 16 assessment, среднее 4.38 из 5 )
MediaMag
12 ամենաիմաստուն խորհուրդները, որ երբևէ լսել եք (լուրջ)
Մուհամեդ Ալիի կյանքի 8 դասերը