fbpx

MEDIAMAG.am-ը Telegram-ում

Ցանկություններ, որ թաքցնում են ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ

Մոլորակի բոլոր մարդիկ երազում են ինչ-որ բանի մասին, բայց երբեմն նրանց ցանկություններն անիրագործելի են լինում։ Այնուամենայնիվ, կան այնպիսիք, որոնք հնարավոր է իրականացնել։ Այս հորոսկոպը կհուշի, թե ինչ երազանքներ, ցանկություններ ունի կենդանակերպի յուրաքանչյուր նշանը։

Խոյ

Շատ Խոյեր երազում են ինչ-որ բարձր ու աներևակայելի բանի մասին։ Նրանք ինքնավստահ մարդիկ են, ովքեր ցանկանում են արժանանալ հանրության ուշադրությանը։ Ամենօրյա աֆիրմացիաներն ու մեդիտացիաները կօգնեն իրականացնել նրանց ցանկությունները։

Ցուլ

Այս նշանի մարդիկ երկրային անհատներ են, ովքեր երազում են պարզ բաների մասին։ Նրանք ցանկանում են մեծ գումարներ կուտակել, որպեսզի հետո գնեն մի շքեղ առանձնատուն, որտեղ իրենց ընտանիքը կապրի։ Ցուլերը նաև երազում են տարին երկու անգամ ծով գնալ և երեխաների հետ հանգստանալ այնտեղ։

Երկվորյակներ

Այս նշանի մարդիկ երազում են ակտիվ ու իրադարձություններով լի կյանքի մասին։ Շատ Երկվորյակներ հոգնել են առօրյայից և ամեն կերպ փորձում են ազատվել դրանից՝ նոր մակարդակի հասնելու և անհայտ շատ բաներ սովորելու համար։

Խեցգետին

Խեցգետինների համար ամենակարևորն այն է, որ իրենց սիրելիները առողջ լինեն, ընտանիքում տիրի ներդաշնակությունը, իսկ բնակարանը լինի հարմարավետ ու ջերմ։ Շատ Խեցգետիններ իրենց երազներում բազմիցս իրենց պատկերացրել են որպես մագնատներ, ովքեր ճանապարհորդում են աշխարհով մեկ և իրենց ոչնչից չեն զրկում։

Առյուծ

Երջանկության համար Առյուծներին անհրաժեշտ են աշխարհիկ բարիքներ՝ թանկարժեք մեքենա, հարմարավետ ու մեծ տուն, լավ վարձատրվող աշխատանք, հիանալի կյանքի ընկեր և տաղանդավոր երեխաներ։ Նրանք չեն էլ ուզում այլ բանի մասին մտածել։

Կույս

Կույսերն իրենց բնույթով չափազանց հետաքրքրասեր են, ուստի նրանք ձգտում են իմանալ ամեն ինչ և ամեն ինչի մասին։ Նրանք հաճախ երազում են սկսել մեծ գումարներ վաստակել իրենց հոբբիով և անկախանալ:

Կշեռք

Իրենց կյանքում Կշեռքներն ամենից շատ գնահատում են ներդաշնակությունը: Նրանք ցանկանում են, որ աշխարհում մշտապես տիրի լավ եղանակ, իսկ շուրջը՝ խաղաղություն և բարգավաճում:

Կարիճ

Քանի որ Կարիճը կենդանակերպի չվստահող նշան է, նա երազում է կարդալ ուրիշների մտքերը՝ իմանալու, թե երբ են իրեն խաբում։ Նա նաև ցանկանում է հասարակության մեջ բարձր դիրք գրավել։

Աղեղնավոր

Աղեղնավորների մեծ մասը երազում է փառքի և ժողովրդականության մասին, որպեսզի շրջապատում նրանց երկրպագուները շատ լինեն։ Նրանք նաև ցանկանում են, որ ոչ մի վատ մարդ չմնա երկրի վրա։

Այծեղջյուր

Այծեղջյուրները երազում են լավ և բարձր վարձատրվող աշխատանքի մասին, որտեղ նրանք կարող են բարձրանալ աստիճաններով և հասնել գագաթնակետին։ Իրենց կողքին նրանք ցանկանում են տեսնել մտերիմ մարդկանց, ովքեր կօգնեն իրենց ամեն ինչում։

Ջրհոս

Ջրհոսներն ամեն ինչից առավել ցանկանում են իրենց ընկերների հետ այցելել աշխարհի տարբեր երկրներ։ Նրանք նաև երազում են, որ ոչ ոք և ոչինչ իրենց չխանգարի և չխախտի բոլոր պլանները։

Ձկներ

Ձկները հաճախ երազում են շքեղ կյանքի, ինչպես նաև մեծ ու կրքոտ սիրո մասին։ Բացի այդ, նրանք ցանկանում են նյութական կայունություն ունենալ, որպեսզի ֆինանսական դժվարություններ չզգան։

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ցանկություններ, որ թաքցնում են ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ
Բոլոր ժամանակների 10 լավագույն գիտաֆանտաստիկ գրքերը