fbpx

Ահա թե երջանիկ լինելու համար ինչի վրա է պետք ծախսել փողը

Երբ դուք գնում եք ձեզ համար նոր հագուստ, հնարավոր է թանկարժեք զարդեր կամ հեռախոսի նոր մոդել, ապա միանշանակ բավարարվածություն եք զգում, այնպես որ ինչ-որ առումով դա դառնում է կախվածություն: Բայց իրականում․․․

Բայց իրականում շատ ավելի կարևոր է ներդնել սեփական փողերը ոչ թե իրերի, այլ տպավորությունների մեջ, որովհետև երջանկությունը իրոք փողով չես գնի:

Հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհի ամենաերջանիկ մարդիկ կարողացել են հեռանալ շոպոգոլիզմից և ոչ անհրաժեշտ ծախսերից: Նրանք իրենց փողերը ներդնում են ճանապարհորդության, նոր փորձի և տպավորությունների մեջ և դա փոխհատուցվում է:

Կյանքը՝ տպավորություն և հիշողություն է, այլ ոչ թե նորաձև իրեր և ադամանդներ:

Ուղղակի մի պահ մտածեք՝ կյանքի վերջում դուք կհիշեք այն, որ ունեցել եք այֆոնի վերջին մոդե՞լը, թե՞ կյանքի վառ պահերը ձեր մտերիմների հետ:

Ըստ Պոզիտիվ Հոգեբանության Ամսագրում հրապարակված հետազոտության, մարդիկ, որոնք մեծ փողեր են ծախսում իրերի, այլ ոչ տպավորությունների վրա՝ հաճախ արժեզրկում են գնված ապրանքը անմիջապես գնումից հետո:

Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետազոտողները նշում են, որ մարդիկ հասկանում են հիշողության կարևորությունը, սակայն հայտնվում են թրենդերի ծուղակում, հասարակության ազդեցղության տակ կամ խաբվում են որոշակի իրերի անհրաժեշտության խաբկանքով:

«Մենք իրեր ենք գնում, որպեսզի մեզ երջանկացնենք, և դա մեզ մոտ ստացվում է: Բայց միայն ոչ երկար: Նոր իրերը սկզբից շատ գրավիչ են, բայց արդյունքում մենք սովորում ենք դրանց», – նշում է Կորնելլա համալսարանից հոգեբանության պրոֆեսոր Թոմաս Գիլովիչը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե երջանիկ լինելու համար ինչի վրա է պետք ծախսել փողը
15 արտահայտություն, որ երազում է լսել յուրաքանչյուր տղամարդ, թեկուզ մեկ անգամ