fbpx

Հիմնական սխալները, որոնք կենդանակերպի նշանները թույլ են տալիս հարաբերություններում

Մենք բոլորս էլ իդեալական չենք, այնպես չէ՞:

Խոյ – անհամբերություն

Խոյերի համար դժվար է գլուխ հանել հարաբերություններում նույնիսկ փոքր կոնֆլիկտներից, քանի որ նրանք համբերություն չունեն ամեն ինչ հանգիստ քննարկելու և փոխզիջման գալու համար: Ցավոք, այդ մարդիկ նույնիսկ չեն գիտակցում, թե որքան եսակենտրոն են իրենց դրսևորում:

Ցուլ – սեփականատիրություն

Ցուլը շատ  է կապված ֆիզիկական իրերի և նրա հետ, ում հետ հարաբերությունների մեջ է: Նրանք իրենց զուգընկերոջը վերաբերվում են որպես իրենց սեփականության՝ միաժամանակ ցուցադրելով նրան վերահսկելու միտում:

Երկվորյակներ – հանձնառություն

Երկվորյակները շատ են վախենում պարտավորությունից: Այլ բան է պարզապես հարաբերությունների մեջ մտնելը, բայց մարդու հետ հարաբերությունը՝ անվերջ պայքար է:

Խեցգետին- հուզականություն

Խեցգետնի հետ հարաբերությունները կարող են շատ մելոդրամատիկ լինել՝ տրամադրության անընդհատ փոփոխություններով և նյարդային խանգարումներով: Այս մարդկանց պետք է շատ համբերատար զուգընկեր:

Առյուծ – նախանձ

Առյուծի նախանձը սովորաբար առաջանում է իր զուգընկերոջ`ամբողջ ուշադրությունը իր վրա փոխանցելու ցանկության պատճառով: Առյուծներն ունեն շատ ուժեղ էգո, որը կանոնավոր կերակրման կարիք ունի:

Կույս – սուբյեկտիվություն

Կույսերը պերֆեկցիոնիստներ են, ուստի այնքան բծախնդիր են մանրուքների հանդեպ, որ երբեմն իրենց զուգընկերոջը հեռացնում են իրենցից: Եվ չնայած նրանց թվում է, թե իրենք օգնում են սիրելիին, իրականում, նրանք նրան խելագարության են հասցնում:

Կշեռք – եսասիրություն

Որպես ոճի ստրուկ՝ Կշեռքները հաճախ վիճում են իրենց զուգընկերների հետ փողի շուրջ: Նրանք սովոր են վատնել ու տրվել իրենց բոլոր ցանկություններին:

Կարիճ – գերակայություն

Կարիճները շատ ակտիվ են և ինքնահաստատ, և այդ համառությունը նրանց ստիպում է տիկնիկավարի պես գերակայել զուգընկերոջ վրա՝ ուղղորդելով և վերահսկելով նրա ցանկացած շարժումը:

Աղեղնավոր – անիրատեսականություն

Աղեղնավորներն այնքան լավատես են ու անխոհեմ, որ անիրատեսական են ցանկացած հարաբերությունների երկու կողմերի պարտականությունների նկատմամբ:

Այծեղջյուր – հոռետեսություն

Այծեղջյուրի համար ճանապարհի ցանկացած խոչընդոտ, անկախ նրանից մեծ կամ փոքր, հարաբերությունների ավարտի ազդարարողն է: Ժամանակի ընթացքում այս հուզական վերելքներն ու վայրէջքները կարող են խելագարության հասցնել նույնիսկ ամենահամբերատար զուգընկերոջը:

Ջրհոս – չորություն

Զվարճանալու փորձեր կատարելիս, Ջրհոսըը կարող է շեղվել ուղուց`ցուցաբերելով կոպտություն, անտակտություն և անզգայություն այն բանով, ինչը թռչում է իրենց լեզվից:

Ձկներ – գերզգայունություն

Ծանո՞թ եք «մատների ծայրերի վրա քայլել» արտահայտությանը: Այս արտահայտությունը ստեղծվել է բառացիորեն Ձկների հետ հարաբերությունները նկարագրելու համար: Վերջինիս գերզգայունությունը նրանց անընդհատ ստիպում է զոհի դեր խաղալ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հիմնական սխալները, որոնք կենդանակերպի նշանները թույլ են տալիս հարաբերություններում
ԹԵՍՏ. Պատմական փաստեր, դեմքեր և նրանց հայտնի խոսքերը