fbpx

«Ես չեմ կարողանում առանց նրա քնել». Ամալ Քլունին հրապարակայնորեն սեր է խոստովանել իր ամուսնուն

Նրա ելույթը բազմաթիվ դրական էմոցիաներ է առաջացրել լսարանի մոտ, հատկապես՝ անձամբ, դերասան Ջորջ Քլունիի մոտ…

2013թ. հայտնի դարձավ, որ հոլիվուդյան սրտակեր Ջորջ Քլունին սիրահարված է։ Նրան ընտրյալն էր իրավաբան Ամալ Ալամուդդին, ում հետ նա ամուսնացավ 2014-ին, չնայած նրան, որ միշտ պնդում էր որ չի ցանկանում ինքն իրեն սահմանափակել ամուսնական կապերով։ Զույգը դաստիարակում է 2 երեխաների, իսկ օրերս դերասանի ընտրյալը վառ կերպով արտահայտել է իր զգացմունքները ամուսնու հանդեպ։

Ջորջ Քլունիի 40-ամյա կինը՝ Ամալը, էմոցիոնալ կերպով պատմել է, թե որքան է հպարտանում ամուսնով։ Նա հրապարակայնորեն սեր խոստովանեց ամուսնուն AFI Life Achievement Award հոլիվուդյան մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որի դափնեկիր էր դարձել 57-ամյա դերասանը։ Նրա ակնառու ունակությունները կինոմատոգրաֆում ընգծվել է պատվավոր մրցանակով։ Արարողության շրջանակներում, Ամալը բեմից առաջին անգամ հայտարարել է ամուսնու հանդեպ իր զգացմունքների մասին։ Նրա ելույթը բազմաթիվ դրական էմոցիաներ է առաջացրել լսարանի մոտ, հատկապես՝ անձամբ, դերասան Ջորջ Քլունիի մոտ…

Ջորջ Քլունիի սիրելին բացահայտել է իրենց համատեղ կյանքից մանրամասներ. «Ես ծանոթացա Ջորջի հետ, երբ 35 տարեկան էի, և միանգամից հասկացա, որ պետք է համակերպվեմ այն մտքի հետ, որ ես պետք է լինել աստղի կին և աստղ։ Մենք սկսեցինք հանդիպել իմ լոնդոնյան բնակարանում, թաքնվելով բոլորից։ Եվ շատ շուտով հասկանալի դարձավ, որ ես այլևս երբեք չեմ ցանկանա լինել ուրիշի հետ, ես չէի կարողանում առանց նրա քնել»։

Կնոջ խոսքերով, 5 տարի անց ոչինչ չի փոխվել և դերասանը նախկինի պես հիացնում է իրեն, իսկ նրա ժպիտից նա. «կրկին և կրկին հալվում է»։ Ամալ Քլունին ընդգծել է, որ երեխաները՝ Էլլան և Ալեքսանդրը, որոնք ծնվել են մեկ տարի առաջ՝ իրենց կյանքի մեծագույն երջանկությունն են։ Նա վստահ է, որ երեխաները ապագայում նույնպես կհպարտանան իրենց հորով։

Դերասանի կինը բոլորի աչքի առաջ համբուրեց ամուսնու շուրթերը, ինչը առաջ բերեց ներկա գտնվողների բուռն ծափահարությունները։ Համացանցում քննարկում են նրա անկեղծությունը. «Ապրի նա, որ այդքան հպարտանում է ամուսնով, նա հայտնի սրտակեր է, և նրան բախտը շատ է բերել, որ ձեռք է բերել այսպիսի ընտանեկան երջանկություն»։ «Հրաշալի տեսք ունեք միասին, գեղեցիկ զույգ»։ «Օ՜յ Ամալը գեղեցկուհի է։ Հրաշալի են նայվում միասին։ Երջանկություն նրանց»։ «Ինչ հուզիչ է։ Նա այնքան շատ է հպարտանում իր ամուսնով։ Դա հրաշալի է»։ «Իսկ ես գտնում եմ, որ էմոցիաների նմանատիպ դրսևորումը ավելորդ է։ Իմաստ չկա անձնականի մասին այդքան բարձր բղավել»։

Ամենայն հավանականությամբ Քլունիների զգացմունքները միմյանց հանդեպ այնքան ուժեղ են, որքան նրանք են հայտարարում։ Անցած տարվա վերջում հայտնի դարձավ, որ նրանք կրկին որոշել են հավատարմության երդում տալ մեկմեկու։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Ես չեմ կարողանում առանց նրա քնել». Ամալ Քլունին հրապարակայնորեն սեր է խոստովանել իր ամուսնուն
«Կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը՝․․․»․ արդիական ԱՌԱԿ մեր կյանքի մասին