fbpx

60 րոպե՝ կյանքը փոխելու համար

Շատերն են ցանկանում փոխել իրենց կյանքը, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում: Ներկայացնում ենք Ձեզ խորհուրդներ, թե ինչպես 60 րոպեում կկարողանաք վերջապես դա իրագործել:

Առաջին 10 րոպեն

Գնացեք այնտեղ, որտեղ միայն բնություն է և աղմուկ չկա: Որտեղ հնարավոր է ընկղմվել ինքն իր մեջ և ականջ դնել ներքին ձայնին: Բոլոր սարքերը տանը թողեք: Նստեք նստարանին (խոտին/քարին) 10 րոպե` բացարձակ լռության և սեփական մտքերի հետ ներդաշնակության մեջ:

Երկրորդ 10 րոպեն

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը մեկ շաբաթ մնար ապրելու»: Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխանը գտնելու համար:

Երրորդ 10 րոպե

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը մեկ ամիս մնացած լիներ ապրելու»: Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխանը գտնելու համար:

Չորրորդ 10 րոպե

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը մեկ տարի մնացած լիներ ապրելու»: Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխան գտնելու համար:

Հինգերորդ 10 րոպե

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը 5 տարի մնացած լիներ ապրելու»: Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխան գտնելու համար:

Վերջին 10 րոպե

Ինքներդ ձեզ հարց տվեք. «Ես ի՞նչ կանեի, եթե ինձ ընդամենը մի կյանք մնացած լիներ ապրելու»: Դուք 10 րոպե ունեք ձեր գլխում պատասխան գտնելու համար:

Իսկ այժմ, բոլոր հարցերի պատասխանները ստանալով և գիտակցելով, որ երկրորդ կյանք երբևէ չի լինի, մտածեք. դուք ինչպես կարող եք շաբաթն այնպես պլանավորել, որ հասցնեք սկսել անել այն ամենը, ինչ կուզեիք, եթե ձեզ մնացած լիներ ապրելու մեկ շաբաթ/ամիս/տարի/հինգ տարի: Նայեք, չէ որ կպարզվի, որ դուք աներևակայելի քանակությամբ ժամանակ իզուր եք վատնում, իսկ այդ րոպեներն այլևս երբեք հետ չեք բերի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
60 րոպե՝ կյանքը փոխելու համար
ԹԵՍՏ. Ֆիզիկական մեծություններն ու միավորները