fbpx

Կենդանակերպի նշանների մեդալի երկու կողմերը

Աշխարհը բաղկացած է երկու մասից՝ խավարից և լույսից, սևից և սպիտակից, չարից և բարուց: Նույնկերպ Կենդանակերպի նշաններն ունեն դրական և բացասական կողմեր: Կենդանակերպի ներկայացուցիչներից ոմանք ամեն կերպ փորձում են թաքցնել և քողարկել սեփական թերությունները, իսկ մյուսները՝ անզոր են պահել իրենց ներքին երկրորդ «Ես»-ին:

Խոյ

Նրա կյանքի ծարավը և ամեն ինչում լավագույնին ձգտումը ամբողջությամբ բացահայտում է Խոյի բնույթը: Մոտիվացիան և ամբիցիոզությունը նրա մեջ միաձուլվել են: Նրան հատկանշական է պնդել սեփական տեսակետը, և հենց այդ պատճառով շատերն են նախանձում այդպիսի կամքի ուժին և տղամարդկությանը: Բայց Խոյի մեջ կենտրոնացած է նաև մեկ այլ կողմ՝ ագրեսիվություն, իշխողականություն և նյարդայնություն: Դիտվում են տրամադրության հաճախակի փոփոխություններ: Նա դժվարությամբ է ընդունում ուրիշների կարծիքները, առավել ևս՝ հետևում դրանց:

Ցուլ

Նրանում է ամբողջ նվիրվածությունն ու հավատարմությունը, որ կարող է լինել լավագույն ընկերոջ մեջ: Նա գերադասում է, որ իր կյանքում ամեն ինչ լինի կայուն, բայց ճոխ: Իմանալով նրա թեթև բնավորությունը, դժվար է նրան մերժել ոչ մեծ քմահաճույքներում: Այն ամենը, ինչին նա այսքան ժամանակ հասել է՝ քրտնաջան աշխատանքի արդյունք է: Մյուս կողմից՝ նա ցուցաբերում է բավական շատ համառություն և իշխողականություն այնտեղ, որտեղ նա իրեն թույլ է զգում: Ցուլը փորձում է ճնշել իր երկրորդ կեսին և նա շատ հաճախ զգում է դա իր վրա:

Երկվորյակներ

Այս նշանը ի ծնե օժտված է երկակի բնավորությամբ: Նրանք շրջապատող մարդկանց հանդեպ ցուցաբերում են ընկերասիրություն, պատրաստ են գալ օգնության և գտնվում են հրաշալի տրամադրության մեջ: Թվում է, որ այս մարդուն կարելի է վստահել ամենանվիրական գաղտնիքը: Բայց մյուս կողմից՝ նրանց իմպուլսիվությունը մեծ հոգսեր է առաջացնում, քանի որ տագնապի և սրթեսային վիճակում ընդունում են չմտածված և ինքնաբուխ որոշումներ:

Խեցգետին

Նրանք երբեք չեն մերժի օգնել և պատրաստ են առաջին իսկ կանչով գալ կարիքավորին օգնելու։ Նրա խոցելի բնույթը միշտ հոգ է տանում մտերիմների մասին։ Ի պատասխան նա երբեք շնորհակալություն չի սպասում բոլոր նրանցից, ում ընկերական ձեռք է մեկնել։ Բայց նրանց նաև հատկանշական է անկանխատեսելի իրավիճակներում դառնալ չափազանց ագրեսիվ։ Եվ հաճախ նրանց տանջում է դեպրեսիան և վախը։ Իմպուլսիվության պոռթկումների ժամանակ փորձում են  մեկուսանալ արտաքին աշխարհից։

Առյուծ

Նրանց համար գլխավոր նպատակն է՝ իրենց ետևից տանել մարդկանց և ամեն ինչում գրավել առաջնորդական դիրք։ Նրանք փորձում են լինել ուշադրության կենտրոնում և շրջապատից սպասում են հարգանք և պատիվ՝ իրենց նշանակալից լինելու համար։ Նրանք հավատում են սեփական ուժերին և գործնականորեն ապացուցում իրենց գերակայությունը։ Օժտված են հումորի զգացումով, ամբիցիոզ են և սիրահարված են սեփական անձին։ Նույն ժամանակ մտերիմների հանդեպ չափազանց պահանջկոտ են և իրենց պահում են կարծես իսկական նարցիս։ Նրանք քմահաճ են և կարողանում են դրամատիզացնել իրավիճակը։

Կույս

Նրանց տրամաբանական մտածելակերպը ստիպում է նրանց ուշադրություն դարձնել ամենամանր դետալներին։ Նրանց հատկանշական է լինել լավ լսող և տալ արժեքավոր խուրհուրդներ։ Նրանց կարելի է վստահել ամեն ինչում և նրանք հրաշալի ընկերներ են։ Բայց նրանք շատ մանրախնդրորեն են վերաբերվում ամեն մի մանրուքին։ Մանրակրկիտ լուծում են ստեղծված իրավիճակը և իրադարձության ընթացքը վերլուծում են նախապես։ Փոքրիկ անճշտության դեպքում սկսում են քննադատել զուգընկերոջը, ինչը շատ հաճախ հունից հանում է նրան։ Հենց այսպիսի պրոբլեմների պատճառով նրանք հաճախ մնում են միայնակ։

Կշեռք

Նրանք միշտ կգան օգնության, իրենց բարությամբ դրականություն են մտցնում շրջապատի մարդկանց կյանք։ Նրանք փորձում են գոհացնել բոլորին, ով մոտ հարաբերության մեջ կլինի իրենց հետ։ Չնայած նրանց հավասարակշռությունը ամենօրյա կյանքում չի կարելի անվանել կայուն։ Հաճախ են նյարդայնանում և բարկանում, ինչը միանշանակ արտահայտվում է նրանց հոգեկան ինքնազգացողության վրա։ Դժվարությամբ են պնդում իրենց տեսակետը, և նրանց համար չկա ավելի հեշտ բան, քան հանձնել սեփական դիրքը և թաքնվել հարմարավետ վայրում։

Կարիճ

Նրանք գնահատում են աշխարհը և այն ամենը ինչ դրա շուրջ ստեղծվում է։ Նրանք կրքոտ են, անկախ և կազմակերպված։ Այս բոլոր որակները՝ առաջնորդին վայել որակներ են։ Բայց նրանք հաջողությամբ մանիպուլյացիայի են ենթարկում մարդկանց, ստիպում են նրանց ենթարկվել իրենց և ցուցաբերել բնական դեսպոտությունը։ Երկար են հարմարվում մարդկանց, բայց եթե կայացրել են ընտրությունը, ստիպում են զուգընկերոջը լինել բոլորից լավը։

Աղեղնավոր

Իրենց ձգողականությամբ նրանք կայծակնային արագությամբ գրավում են մարդկանց։ Նրանց ընկերասիրությունը ոչ մի կասկած չի հարուցում։ Բայց նրանք կարող են բռնկվել մանրուքներից, իսկ հետո տխրել և ընկնել մելանխոլիայի մեջ։ Նրանք բավական անկանխատեսելի են և կախված են տրամադրությունից։ Նրանցից պետք է հեռավորություն պահել, եթե խոժոռված են։

Այծեղջյուր

Բնությունից տված խելքը թույլ է տալիս նրանց փող աշխատել ոչնչից։ Այծեղջյուրն ի ծնե առաջնորդ է և ունի բազմաթիվ տաղանդներ։ Նրանք առանց որևէ պրոբլեմի կարողանում են ժամանակ գտնել և ավարտին հասցնել գործերը, որպեսզի անցնեն մեկ այլ գործերի։ Նրանք հստակ գիտակցում են և տեսնում ստեղծված իրավիճակի հստակ պատկերը։ Բայց նրանց կամակորությունը թույլ չի տալիս լսել և հասկանալ ուրիշների պրոբլեմները։ Այս նշանի ներկայացուցիչներն ունեն մեկ տեսակետ, որը ըստ իրենց՝ միակ ճշմարտացին է։ Նրանց հպարտությունը թույլ չի տալիս ընդունել, որ որևէ մեկը կարող է ավելի լավը և ավելի հաջողակ լինել, քան իրենք։

Ջրհոս

Նրանք անընդհատ խթանում են մարդկանց։ Իրենց բնույթով ճանապարհորդներ են և մեկնում են այնտեղ, որտեղ կարելի է նոր բան իմանալ։ Բայց նրանք օժտված են խոցելի և զգայուն հոգով։ Այս Կենդանակերպի նշաններն ունակ են ստեղծել հրաշալի հարաբերությունների խաբկանք, բայց նույն ժամանակ մեծ հոգեկան ցավ են ապրում։ Իրենց արտահայտություններով հաճախ իջնում են մինչև քննադատություն։

Ձկներ

Այս զգայուն անձնավորությունները ցուցաբերում են անկեղծ հոգատարություն ուրիշների հանդեպ։ Նրանք հրաշալի  և հաշվետու զուգընկերներ են և պարտականությունների մեծ մասը վերցնում են իրենց վրա։ Բայց նույն ժամանակ ապրում են աշխարհում, որը կառուցված է խաբկանքների և երևակայության վրա։ Իրենց քմահաճություններով կարող են հունից հանել յուրաքանչյուրին, և հենց այդ պատճառով հաճախ միայնակ են լինում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշանների մեդալի երկու կողմերը
Բազմագիտակության ԹԵՍՏ․ Լա՞վ է արդյոք մարզված Ձեր ուղեղը