fbpx

Այս 5 առանձնահատկությունները երեխաները ժառանգում են միայն տատիկներից և պապիկներից. Դուք կզարմանաք

Կան բաներ, որոնք երեխային կարող են տալ ոչ մայրիկները կամ հայրիկները:

Բոլորը գիտեն, որ շատ բաներ երեխաներին փոխանցվում են ժառանգաբար: Եվ այստեղ յուրաքանչյուր ծնող պատասխանատու է «իր գործունեության ոլորտի համար»: Երեխայի սեռը կախված է հորից, և նրանից է փոխանցվում ճաղատությունը, վաղ սեռական հասունացումը և շատ այլ բաներ: Երեխաները հաճախ իրենց խելացիության և հուզականության մակարդակը ժառանգում են մորից:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Այնուամենայնիվ, կան բաներ, որ երեխաները ժառանգում են ոչ թե ծնողներից, այլ տատիկից ու պապիկից։ Այո, նախորդ սերունդների ներկայացուցիչները նույնպես իրենց թոռնիկների արտաքինի և բնավորության ձևավորման գործում իրենց դերն ունեն։ Թե կոնկրետ ինչ են ժառանգում նրանցից երեխաները՝ կպատմենք մեր հոդվածում։

Արտաքին տեսքի առանձնահատկությունները

Ծնողները պատասխանատու են իրենց երեխայի տեսքի 50%-ի համար: Եվս 25%-ի համար՝ մայրական և հայրական գծով տատիկ-պապիկներները: Սա զարմանալի չէ, քանի որ ժամանակին նրանք պատասխանատու էին իրենց թոռան ծնողների արտաքին տեսքի համար:

Երբեմն երեխան կարող է ժառանգել երբեմնի «քնած» գերիշխող հատկանիշ, որն այն ժամանակ արտացոլված չէր երեխայի մոր և հոր մեջ: Օրինակ, երեխան կարող է կապույտ աչքեր ունենալ, ինչպես իր տատիկը: Բայց հոր և մոր աչքերի գույնը կարող է բոլորովին տարբեր լինել:

Ձախլիկություն

Այսպես կոչված «ձախլիկի գենը» փոխանցվում է երեխաներին արական գծով։ Եվ ոչ թե հայրիկից, այլ պապիկից: Սա ժամանակին հաստատվել է Էդինբուրգի համալսարանի գենետիկների կողմից: Այսպիսով, եթե ձեր երեխան ձախլիկ է, ապա, ամենայն հավանականությամբ, այս երևույթը դրսևորում է նաև հայրական կամ մայրական կողմի պապիկը։ Ի դեպ, հատկանիշն այնքան գերակշռող է, որ այն կարող է փոխանցվել ոչ միայն թոռներին, այլև ծոռներին:

Փողերի կառավարման հմտություններ

Բնավորության որոշ գծեր, հակումներ ու բարոյական որակներ երեխաներին նույնպես փոխանցվում են տատիկ-պապիկներից: Օրինակ, աղջիկները մորից են ժառանգում փողը տնօրինելու կարողությունը, ռացիոնալությունն ու խնայողությունը: Իսկ տղաները այս բոլոր հատկանիշները ժառանգում են ոչ թե ծնողներից, այլ իրենց հայրական տատիկից։ Այսպիսով, եթե ձեր տղան սկսում է գումար վատնել, ուշադրություն դարձրեք ձեր սկեսուրի ծախսերին:

Կարդացեք նաև՝ Ինչպիսի՞ գենետիկ «գծեր» են երեխաները վերցնում հայրերից, և ինչպիսի՞ «գծեր» մայրերից

Դեպրեսիայի հակումներ

Զարմանալի է, բայց տատիկները նաև պատասխանատու են երեխայի հուզական ֆոնի համար: Եվ ոչ միայն մայրական, այլև հայրական կողմից։ Եվ եթե նրանցից մեկը կենսուրախ, ծիծաղկոտ է, իսկ մյուսը անընդհատ դժգոհում է կյանքից, ապա նրանց թոռները նույնպես տրամադրության անընդհատ փոփոխություններ կունենան մի ծայրահեղությունից մյուսը։ Բայց եթե երկու տատիկներն էլ հակված են դեպրեսիայի, ապա ակնհայտորեն երեխայի բախտը չի բերի:

Ֆոբիաներ

Երեխայի որոշ վախեր իսկապես կարող են ժառանգական լինել: Շատ ֆոբիաներ երեխաներին փոխանցվում են տատիկներից: Եթե ​​կինը հղիության ընթացքում ինչ-որ տրավմատիկ փորձառություն է ունեցել, վախը կարող է փոխանցվել ոչ միայն իր երեխային, այլ նույնիսկ հաջորդ սերնդի ներկայացուցչին` թոռնիկին կամ թոռնուհուն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այս 5 առանձնահատկությունները երեխաները ժառանգում են միայն տատիկներից և պապիկներից. Դուք կզարմանաք
Տրամադրությունը բարձրացնող մթերքներ