fbpx

Կենդանակերպի նշանների վարկանիշը․ Հրեշտակներից մինչև սատանա

Իսկ ո՞ր կողմում եք դուք․․․

Կշեռք

Այս նշանի տակ ծնված մարդիկ՝ իսկական հրեշտակներ են: Նրանք այնքան անմեղ և մաքուր են, որ նույնիսկ Աստված է նրանց ասում․ «Հրաշալի է, ես հասկանում եմ, դու բացարձակ անմեղ ես, բայց միգուցե այնուամենայնիվ մի փոքր փորձես իջնել: Հակառակ դեպքում դու ստիպում ես մյուսներին իրենց մեղավոր զգալ»:

Ցուլ

Ցուլի սրտում բաբախում է մեծ, կրակե սիրտ, որը ստիպում է նրանց միշտ օգնել ուրիշներին: Բայց տոտալ բարությունը երբեմն վիրավորում է նրանց, չէ՞ որ ապրելով սատանաների աշխարհում՝ վտանգավոր է լինել չափազանց բարի:

Ձկներ

Ձկները ձգտում են կյանքում շարժվել իրենց էթիկական կոդեկսով: Նրանք ամենաներող են, զգայուն և հոգատար մարդիկ, և նրանց միակ թերությունը կայանում է նրանում, որ նրանք հակված են վշտանալու և բարկանալու, երբ ուրիշները չեն հասկանում իրենց բարությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորները՝ սիրող մարդիկ են, որոնք քայլում են կյանքի ճանապարհով՝ երաժշտությունը սրտում և ժպիտը դեմքին: Նրանք բարի են և շփվող, նաև՝ շատ ազնիվ: Եվ երբ այլ մարդիկ սկսում են ստել նրանց՝ նրանք չափազանց մոտ են դա ընդունում իրենց սրտին:

Ջրհոս

Ջրհոսները միշտ կօգնեն մարդկանց կամ ուրախություն կբերեն նրանց կյանքում: Եվ դա զարմանալի չէ, որովհետև նրանք սիրող, հոգատար և ազնիվ անձնավորություններ են: Ջրհոսների թերությունը հակառակ սեռի հանդեպ չափազանց տարվածությունն է, ինչի պատճառով էլ նրանք հաճախ անտրամաբանական որոշումներ են ընդունում:

Երկվորյակներ

Այս նշանի տակ ծնված մարդիկ գտնվում են բարու և չարի արանքում: Նրանց մի ուսին նստած է հրեշտակը, իսկ մյուս ուսին՝ սատանան: Նրանք բոլորովին հակասական անձնավորություններ են, որոնց համար բարին և չարը, ձմեռն ու ամառը, գիշերն ու ցերեկը միաձուլվում են մեկ ընդհանրության մեջ:

Առյուծ

Առյուծները՝ ազնվական և վսեմ արարածներ են, բայց մինչև այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան չսկսի խելագարության հասցնել նրանց: Նրանք ունակ են անվախորեն ավարտին հասցնել յուրաքանչյուր բարի գործ: Բայց երբեք չկանգնեք նրանց ճանապարհին, եթե իհարկե չեք ցանկանում մինչև կյանքի վերջ ափսոսալ դրա համար:

Խեցգետին

Խեցգետինները իրենց պահում են իսկական հրեշտակների նման, բայց մինչև այն պահը, երբ իրենց ճանապարհին չի հայտնվում ինչ-որ գայթակղություն կամ խոչընդոտ: Նրանց սովորական օրը կարող է ներառել բացարձակ հակասական իրադարձություններ՝ յոգայով զբաղվելուց, զարմիկի հետ կենդանաբանական այգի գնալուց մինչև մոլագար երեկույթներ: Եվ որպես օրենք «փոքրիկ մեղքերը» նրանց ներվում են:

Կույս

Կույսերը՝ առատաձեռն են և մարդկայնորեն ջերմ մարդիկ: Նրանք հրաշալի անձնավորություններ են, բայց բավական է ինչ-որ մեկը վնասի նրանց՝ և նրանք վերածվում են իսկական սատանաների, որոնք կստիպեն փոշմանել վիրավորողին, որ ընդհանրապես լույս աշխարհ է եկել:

Խոյ

Խոյերն օժտված են մեղքերի մի ամբողջ հավաքածուով՝ կիրք ազարտային խաղերի, ալկոհոլի և հակառակ սեռի հանդեպ: Նրանց մեջ հաճախ հանդիպում են մարդիկ, որոնք հակված են դավաճանության և խաբեության: Ընդորում նրանք օժտված են հաջողությամբ բարեպաշտ ձևանալու տաղանդով:

Այծեղջյուրներ

Համարվում է, որ Այծեղջյուրները սատանայի ռեինկարնացիան են: Նրանց գլխում որևէ լավ բան անելու միտք անգամ չի կարող ծագել: Այդ պատճառով էլ նրանք սիրում են հայտնի մուլտֆիլմի հերոսի նման կրկնել․ «Լավ գործերով հայտնի չես դառնա»:

Կարիճ

Այս նշանի տակ ծնված մարդիկ միշտ համարվել են չարության մարմնացում Երկրի վրա: Ինչ վերաբերվում է նրանց ֆիզիկական տեսքին՝ նրանք օժտված են ինչ-որ սատանայական հմայքով, ինչը ստիպում է այլ մարդկանց բառացիորեն գլուխ խոնարհել նրանց առաջ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կենդանակերպի նշանների վարկանիշը․ Հրեշտակներից մինչև սատանա
ԹԵՍՏ. Ծիածանի ո՞ր գույնն է բնութագրում Ձեզ