fbpx

Ինչպես էին 20-րդ դարում մարդիկ պատկերացնում 21-րդ դարը

1961-ին Ամերիկայում լույս է տեսել «Ապագայի աշխարհ» գիրքը: Մենք առաջարկում ենք միասին տեսնել, թե ինչպես էին 20-րդ դարի մարդիկ պատկերացնում 21-րդ դարը, այն ժամանակը, որում մենք հիմա ապրում ենք:

1. Շատերն աշխատավայրում կունենան համակարգիչներ:

2. Եվ դպրոցներում նույնպես:

Ավելին, ստուգողականները պետք է լուծվեն համակարգիչների վրա: Եվ դրանք ստուգելու է համակարգիչը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է պատկերված համակարգիչը: Սա շատ նման է գրաֆիկական պլանշետի և Apple-ի առաջին համակարգչի՝ Macintosh-ի համադրությանը: Բայց դրանք հայտնվել են այս գրքի տպագրությունից 20 տարի անց միայն:

3. Մենք ինքներս կկարողանանք կարգավորել եղանակը տանը:

Դատելով նկարից՝ դրսում ձմեռ է, իսկ ջրավազանի տղաները ինչ-որ ծածկի տակ են: Այսպիսով, մենք կարող ենք ենթադրել, որ սա ճիշտ կանխատեսում է, թեկուզ վերապահումով:

4. Մեխանիկական օրգանները կյանքեր կփրկեն:

Բժշկությունն արդեն գիտի, թե ինչպես դա անել: Իհարկե, ոչ բոլոր կարևոր օրգանները, բայց այնուամենայնիվ:

5. Մեքենաներն իրենք իրենց են ընթանալու՝ առանց վարորդի:

Ուղիղ նշանակետին: Եվ այդպիսի մեքենան կարող է շատ ավելի լավ խուսափել վտանգից, քան եթե ղեկին լիներ ամենափորձառու վարորդը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես էին 20-րդ դարում մարդիկ պատկերացնում 21-րդ դարը
Ինչու է սոդան այդքան օգտակար (տեսանյութ)